Գնում ենք Թունիս Յունիբանկի եվ Visa-ի հետ

Գնում ենք Թունիս Յունիբանկի եվ Visa-ի հետ

 
Արշավի անվանումը՝ Գնում ենք Թունիս

Արշավի կազմակերպիչներ
«Յունիբանկ» ԲԲԸ, Visa վճարային համակարգ

Արշավի ժամկետը
01.07.2024թ.- 30.09.2024թ.   

Արշավի մրցանակները
 
Ամսական մրցանակ
3 հատ AWI ապրանքանիշի ժամացույց

Գլխավոր մրցանակ
7-օրյա ուղևորություն Թունիս 2 անձի համար 
 
Արշավի մասնակիցները

Ամսական մրցանակի համար
Արշավի ընթացքում յուրաքանչյուր ամիս 100 ԱՄՆ դոլար/100 եվրո և ավելի գումարի Visa Direct փոխանցումներ կատարած Յունիբանկի քարտապանները: Նշված պայմանին բավարարող անձանցից յուրաքանչյուր ամիս պատահականության սկզբունքով կընտրվեն 3 մասնակիցներ, որոնց կտրամադրվեն AWI ապրանքանիշի ժամացույցներ: Մրցանակը կհանձնվի բանկի գլխամասային գրասենյակում:

Գլխավոր մրցանակի համար
Արշավի ընթացքում 1 000 ԱՄՆ դոլար/1 000 եվրո և ավելի գումարի Visa Direct փոխանցումներ կատարած Յունիբանկի քարտապանները: Նշված պայմանին բավարարող անձանցից  պատահականության սկզբունքով կընտրվի մեկ մասնակից, ում կտրամադրվի 7-օրյա ուղևորություն Թունիս 2 անձի համար: Մրցանակը կհանձնվի բանկի գլխամասային գրասենյակում:   
Մրցանակներ շահած մասնակիցներն այդ մասին կտեղեկացվեն հեռախոսազանգի միջոցով: Մրցանակակիրը տեղեկացումից հետո առավելագույնը 15 օրվա ընթացքում պետք է ներկայանա Յունիբանկի գլխամասային գրասենյակ, ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ և ստանա մրցանակը: Նշված ժամանակահատվածում Յունիբանկի գլխամասային գրասենյակ չներկայանալու դեպքում կհամարվի, որ մրցանակակիրը հրաժարվում է իր մրցանակից և այն չի կարող պահանջել հետագայում:

Արշավին չեն կարող մասնակցել.
  • Բանկի աշխատակիցները,
  • Բանկի հանդեպ ժամկետանց պարտավորություն ունեցող կամ Բանկի հետ դատական պրոցեսում գտնվող հաճախորդները:
Մրցանակները չեն կարող փոխանակվել, ինչպես նաև Բանկը չի տրամադրում դրանց համարժեք դրամը:
Բանկը պատասխանատվություն չի կրում արշավի մասնակցի կողմից սխալ կոնտակտային տվյալների տրամադրման, դրանց փոփոխության և այդ մասին ընդունված կարգով Բանկին չտեղեկացնելու համար:

Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55