Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտ (FATCA)
FATCA (Foreign Account Tax Compliance Act) օրենքն ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունվել է 2010թ. մարտին 18-ին և ուժի մեջ է մտել 2013թ. հունվարի 1-ին: FATCA-ի նպատակն է կանխարգելել ԱՄՆ քաղաքացիների կողմից օտարերկրյա ֆինանսական կառույցների հետ գործարքների միջոցով հարկերից խուսափելու դեպքերը:Այն պարտավորեցնում է բոլոր ոչ ամերիկյան ֆինանսական հաստատություններին (ներառյալ ՀՀ բանկերը) նույնականացնել իրենց հաճախորդներին և ԱՄՆ հարկատուների հաշիվների մասին տեղեկատվություն փոխանցել ԱՄՆ հարկային ծառայությանը (Internal Revenue Service, IRS): Բանկի կամ Բանկի հաճախորդների կողմից FATCA-ի պահանջները չկատարելու դեպքում նախատեսված է պատժամիջոցների կիրառում:
“Յունիբանկ” ԲԲԸ-ն (այսուհետև` Բանկ) ԱՄՆ հարկային ծառայության հետ կնքել է համապատասխան պայմանագիր և ստացել Համաշխարհային միջնորդային նույնականացման հետևյալ համարը (GIIN number)` 7E4JN9.99999.SL.051: Բանկի և IRS-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, Բանկը պարտավոր է ներկայացնել հաշվետվություններ այն ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ, ովքեր հանդիսանում են ԱՄՆ հարկատուներ (հարկային ռեզիդենտներ):
Ֆիզիկական (ներառյալ Ա/Ձ) և իրավաբանական անձանց ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար Բանկն իրականացնում է հաճախորդներից լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
ԱՄՆ հարկային ռեզիդենտի չափանիշները
1. ԱՄՆ հարկատու-ֆիզիկական անձ (ներառյալ Ա/Ձ) է համարվում ԱՄՆ քաղաքացին կամ ԱՄՆ հարկային ռեզիդենտը:
Հաճախորդը հանդիսանում է ԱՄՆ հարկային ռեզիդենտ, եթե համապատասխանում
է հետևյալ չափանիշներից որևիցե մեկին`
- ծնվել է ԱՄՆ-ում
- հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի կամ ունի ԱՄՆ-ի «գրին քարտ»
- ֆիզիկապես գտնվել է ԱՄՆ-ում առնվազն 31 օր ընթացիկ տարում, և 183 օր երեք տարվա ընթացքում (ներառվում է ընթացիկ տարին և անմիջապես նախորդող երկու տարիները` հաշվի առնելով ընթացիկ տարում ԱՄՆ-ում գտնվելու բոլոր օրերը, ընթացիկ տարվան նախորդող առաջին տարում ԱՄՆ-ում գտնվելու օրերի 1/3-ը, և ընթացիկ տարվան նախորդող երկրորդ տարում ԱՄՆ-ում գտնվելու օրերի 1/6-ը):
2013թ.-ին Դուք ԱՄՆ տարածքում անցկացրել եք 130 օր, 2012թ.-ին` 120 օր, 2011թ.-ին` 120 օր: Այսպիսով հաշվարկը կիրականացվի հետևյալ կերպ. (130 + 120*1/3 + 120*1/6)=190. Քանի որ, օրերի ընդանուր քանակը գերազանցում է 183 օրը, և ընթացիկ տարում Դուք ԱՄՆ-ում անցկացրել եք 31 օրից ավելի, ապա 2013թ.-ին Դուք կճանաչվեք ԱՄՆ հարկային ռեզիդենտ:
- այլ` համաձայն FATCA օրենքի պահանջների:
- գրանցված է ԱՄՆ–ում (հիմնադրվել է ԱՄՆ օրենսդրության համաձայն),
- Հիմնադիրը/հիմնադիրները տիրապետում է/են տվյալ ձեռնարկության բաժնետոմսերի առնվազն 10%-ին, բավարարում է/են վերոնշյալ կետ 1-ում նշված պայմաններից մեկին և իրավաբանական անձը համարվում է Պասիվ Ոչ Ֆինանսական Ընկերություն, ըստ FATCA համաձայնագրի պահանջների:
- այլ` համաձայն FATCA օրենքի պահանջների: