Մոբայլ բանկինգ

ՁԵՐ ԲԱՆԿԸ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ
UNIMobile հավելվածի միջոցով կարելի է կատարել բանկային գործարքներ ցանկացած վայրում, ցանկացած պահի: Մոբայլ հավելվածով հարմար է լուծել առօրյա ֆինանսական հարցերը 24/7 ռեժիմում՝ առանց բանկ այցելելու:
Հավելվածը հասանելի է App Store-ում և Google Play- ում:
ԻՆՉ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՏԱՐԵԼ
UNIMOBILE-Ի ՄԻՋՈՑՈՎ

U-QUICK ՕՆԼԱՅՆ ՎԱՐԿ
UNIMobile հավելվածի օգտատերերը կարող են օնլայն դիմել U-Quick սպառողական վարկի համար ցանկացած պահի՝ սմարթֆոնում մի քանի հպում կատարելով: Վարկի տրամադրման ողջ գործընթացը՝ հայտն ուղարկելուց մինչև գումարի ստացումը, կատարվում է հաշված րոպեների ընթացքում:

ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
Հավելվածի միջոցով կարելի է արդյունավետ կառավարել հաշիվները՝ կատարելով ներբանկային, միջբանկային և միջազգային փոխանցումներ:

ՔԱՐՏԻՑ ՔԱՐՏ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
Ցանկացած պահի՝ արագ և հարմար կարելի է գումար փոխանցել Յունիբանկի կամ այլ բանկի քարտապանի: UNIMobile-ում հասանելի են նաև Visa Direct և Mastercard MoneySend ծառայությունները, որոնք հնարավորություն են տալիս փոխանցումներ կատարել արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa և Mastercard քարտերին:

ԹՎԱՅԻՆ ՔԱՐՏ
Յունիբանկի մոբայլ հավելվածում կարելի է ստեղծել Visa թվային քարտ՝ ընտրելով դիզայնը և արժույթը: Թվային քարտով կարելի է իրականացնել փոխանցումներ և անկանխիկ վճարումներ ինչպես օնլայն, այնպես էլ առևտրի և սպասարկման կետերում` կցելով քարտը Apple Pay-ին և Google Pay-ին:
Ավանդի համալրում
Հավելվածի միջոցով կարող եք կառավարել ձեր ավանդը և համալրել գումարը՝ կախված ավանդատեսակից:
Վարկերի մարում
Դուք կարող եք հեշտությամբ կատարել հայաստանյան ցանկացած բանկի վարկի մարում՝ լրացնելով վարկային կոդը:
Վճարումներ
Կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները, ՃՈ և ԴԱՀԿ վճարումները կատարվում են հաշված րոպեների ընթացքում: