© 2024 UNIBANK | ALL RIGHTS RESERVED.
Դրամական փոխանցումների UBPAY և KWIKPAY համակարգ
Փոխանցումները կարելի է ստանալ կանխիկ, բանկային հաշվին կամ քարտին փոխանցելու միջոցով:
Դրամական փոխանցումների միջնորդավճարը կազմում է 0%, եթե փոխանցվող գումարի արժույթը տարբեր է տրամադրման գումարի արժույթից, և 1%, եթե արժույթը չի փոխարկվում:
Դրամական փոխանցումների Intel Express համակարգ
Intel Express համակարգով դեպի Ուկրաինա, Վրաստան, Ղազախստան, Մոլդովա և Տաջիկստան կատարված դրամական փոխանցումների միջնորդավճարը կազմում է ընդամենը 1%:
INTEL EXPRESS համակարգի փոխանցման սակագներ
Intel Express համակարգով դրամական փոխանցում կատարելու կարգը
Դրամական փոխանցում կատարելու և ստանալու համար անձը պետք է ներկայացնի անձնագիր (զինվորական ծառայության մեջ գտնվելու դեպքում`զինվորական գրքույկ):
- անվանափոխության դեպքում (կատարվում է միայն ուղարկողի դիմումի համաձայն)` մինչև 10 րոպե,
- հետ կանչի դեպքում (կատարվում է միայն ուղարկողի դիմումի համաձայն)` մինչև 3 աշխատանքային օր:
ա/ փոխանցումը ետ է վերադարձվում ուղարկողին փոխանցումը ուղարկելու նույն օրը,
բ/ փոխանցումը ստանալիս ծագում են անկանխատեսելի խնդիրներ (օրինակ` ծրագրի խափանում, փոխանցման ստացման կետի փակում և այլն):
Մնացած բոլոր դեպքերում փոխանցումը հաճախորդին վերադարձվում է առանց միջնորդավճարի:
Ցանկացած գործարք կատարելիս հաճախորդին տրվում է մուտքի կամ ելքի անդորրագիր:
«Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից դրամական փոխանցումը կատարվում է հաճախորդի նախընտրած արժույթով` ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ ռուսական ռուբլով, իսկ վճարվում է ՀՀ դրամով: Այլ երկրներում դրամական փոխանցումները վճարվում են տվյալ երկրի օրենսդրության համապատասխան: Որոշ երկրների կողմից հնարավոր են գումարային սահմանափակումներ:
Յունիբանկի սպասարկման կետերի հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Համակարգի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը և աշխարհագրությանը կարող եք ծանոթանալ www.intelexpress.ge կայքում:
Դրամական փոխանցումների Moneytun համակարգ
- 1-100 ԱՄՆ դոլարի դեպքում` 2 ԱՄՆ դոլար
- 101-10 000 ԱՄՆ դոլարի դեպքում` փոխանցվող գումարի 2%
Արժույթը` ԱՄՆ դոլար
Ուղղությունը` ԱՄՆ
Փոխանցում կատարողը ներկայացնում է- անձը հաստատող փաստաթուղթ
- դրամական միջոցների ստացման քաղաքը
- գումարը և միջնորդավճարը
- ստացողի անունը, ազգանունը
Բանկը պարտավոր է հաճախորդին տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող անդորրագիր:
Փոխանցում ստացողը ներկայացնում է- անձը հաստատող փաստաթուղթ
- փոխանցման ունիկալ կոդը
- փոխանցողի անուն, ազգանունը
- փոխանցված գումարի չափը
«Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից դրամական փոխանցումը վճարվում է ՀՀ դրամով:
Փոխանցման վավերապայմանների փոփոխություն
Կատարվում է վավերապայմանների /ոչ էական փոփոխությունների դեպքում/ փոփոխման դիմումի ներկայացման օրը փոխանցողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Փոփոխման են ենթակա միայն չվճարված փոխանցումները:
Փոխանցման չեղարկում և հետվերադարձ
Կատարվում է դիմումի ներկայացման օրը, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, ուղարկողի կողմից չեղարկման դիմումի և անձնագրի հիման վրա, փոխանցված գումարի և միջնորդավճարի վերադարձմամբ: Դրամական փոխանցումը ենթակա է ստացման 3 ամսվա ընթացքում: Եթե նշված ժամկետում գումար ստացողը բանկ չի ներկայանում, ապա փոխանցումը վերադարձվում է ուղարկողին: Հետ են վերադարձվում միայն չվճարված փոխանցումները:
Յունիբանկի սպասարկման կետերի հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Համակարգի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը և աշխարհագրությանը կարող եք ծանոթանալ moneytun.com կայքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: