Մեր մասին

Մեր մասին

Մասնակցի անվանումը |
Ռեզիդենտ / ոչ ռեզիդենտ |
Գործունեության տեսակը |
Մասնաբաժինը |
Յունիհոլդինգ ՋիՋի Լիմիթեդ |
ոչ ռեզիդենտ |
առեւտրային |
83,6%
|
Անուղղակի նշանակալից մասնակից
Բանկի անուղղակի նշանակալից մասնակիցն է Գլորիսքայ Էնջինիրինգ Լիմիթեդ ընկերությունը, վերջնական շահառուները Գագիկ Զաքարյանը (75.5%) և Գեորգի Պիսկովը (24.5%):
Category Moody's Rating |
Category Moody's Rating |
UNIBANK OJSC |
|
Outlook |
Positive |
Counterparty Risk Rating |
B2/NP |
Bank Deposits |
B2/NP |
Baseline Credit Assessment |
b3 |
Adjusted Baseline Credit Assessment |
b3 |
Counterparty Risk Assessment |
B2(cr)/NP(cr) |
Source: Moody's Ratings |
Ներդրումային հանձնաժողով
Նախագահ |
Խորհրդի անդամ Ռուբեն Ինջիկյան |
անդամ |
Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյան |
անդամ |
Խորհրդի անդամ Գեորգի Պիսկով |
քարտուղար |
Աշխատակազմի ղեկավար Աննա Բադոյան |
Ներդրումային հանձնաժողովն իրականացնում է Բանկի պահուստների, ներդրումների կառավարման որոշումների ընդունման և դրանց կատարման վերահսկողության գործառույթներ, ինչպես նաև ներդրումային գործունեության ընթացիկ համակարգմանն առնչվող խնդիրների և ֆինանսական վերլուծությունների քննարկում:
Ռիսկերի կառավարման հանձնաժողով
Նախագահ |
Խորհրդի անդամ Կարինե Մինասյան |
անդամ |
Խորհրդի անդամ Ֆիլիպ Դելմոտ |
անդամ |
Խորհրդի անդամ Գեորգի Պիսկով |
քարտուղար |
Աշխատակազմի ղեկավար Աննա Բադոյան |
Հանձնաժողովի խնդիրն է աջակցել Խորհրդին կատարելու իրեն վերապահված կորպորատիվ կառավարման և վերահսկման գործառույթը, որը կապված է ներքին վերահսկողության և ռիսկերի կառավարման համակարգերի կառուցվածքի, օրենսդրության և ներքին իրավական ակտերի պահանջների պահպանման հետ:
Աուդիտի հանձնաժողով
Նախագահ |
Խորհրդի անդամ Կարինե Մինասյան |
անդամ |
Խորհրդի անդամ Հրահատ Արզումանյան |
անդամ |
Խորհրդի անդամ Ֆիլիպ Դելմոտ |
դիտորդ |
Ներքին աուդիտի տնօրեն Արթուր Ղուկասով |
քարտուղար |
Աշխատակազմի ղեկավար Աննա Բադոյան |
Հանձնաժողովի խնդիրն է աջակցել Խորհրդին կատարելու իրեն վերապահված կորպորատիվ կառավարման և վերահսկման գործառույթը, որը կապված է արտաքին և ներքին աուդիտի հետ:
Կադրերի և պարգևատրումների հանձնաժողով
Նախագահ |
Խորհրդի անդամ Ֆիլիպ Դելմոտ |
անդամ |
Խորհրդի անդամ Հրահատ Արզումանյան |
անդամ |
Խորհրդի անդամ Վարդան Աթայան |
քարտուղար |
Աշխատակազմի ղեկավար Աննա Բադոյան |
Հանձնաժողովի գործունեության նպատակը Բանկի կադրային քաղաքականության կատարելագործումն է, Խորհրդին կադրային քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը, ղեկավար անձնակազմի մոտիվացիոն և պարգևատրման համակարգի մշակումը:
«Յունիբանկ» ԲԲԸ-ի գործադիր մարմինը հանդիսանում է կոլեգիալ մարմին, որը ղեկավարում է Վարչության նախագահը: Վարչության աշխատանքների գնահատումն իրականացվում է Բանկի Խորհրդի կողմից, նվազագույնը եռամսյակը մեկ անգամ` Բանկի Խորհրդի կողմից հաստատված հաշվետվությունների ձեւերին համապատասխան: Խորհրդին հաշվետվությունները ներկայացնում է ինչպես Բանկի Վարչությունը համատեղ` որպես կոլեգիալ մարմին, այնպես էլ Վարչության անդամներից յուրաքանչյուրն` առանձին: Բանկի Վարչության գործունեության գնահատման համար Խորհուրդը հիմնվում է տարբեր մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում կազմված ակտերի, հաստատված ստանդարտների եւ Բանկի հեռանկարային զարգացման ծրագրով պլանավորված կատարողականների վրա:
«Յունիբանկ»-ի հարաբերություններն աշխատակիցների հետ կառուցվում են երկարատեւ համագործակցության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների, ինչպես նաեւ փոխադարձ պարտավորությունների ճշգրիտ կառավարման հիման վրա: Բանկը շարունակաբար ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմաններն իր աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացման համար եւ ձգտում է նպաստավոր պայմաններ ստեղծել կոլեկտիվում դրական հարաբերությունների ձեւավորման եւ ամրապնդման համար:
Հաճախորդների վերաբերյալ տեղեկությունների պատշաճ ձեւով հավաքագրումն ու պահպանումը հանդիսանում են «Յունիբանկ» ԲԲԸ-ի նկատմամբ հաճախորդների կողմից ցուցաբերվող վստահության կարեւորագույն գրավականը: Բանկը կարող է բացահայտել միայն ՀՀ օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:
Բանկի հետ կապված իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքվող գործարքների պահանջների նկատմամբ ցուցաբերվում է տարբերակված մոտեցում: Բանկը կետով նշված անձանց հետ գործարքներն իրականացնում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի պահանջների պահպանմամբ: Բանկի հետ կապված անձանց հետ կնքվող գործարքները չեն կարող վերջիններիս համար առավել բարենպաստ պայմաններ (այդ թվում` գործարք կնքելու հնարավորություն, գին, տոկոսներ, ժամկետ և այլն) նախատեսել, քան Բանկի աշխատակից չհամարվող այլ ֆիզիկական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց հետ կնքված նույնանման գործարքները: Բանկի և Բանկի հետ կապված անձանց միջև իրականացվող գործարքները կնքվում են Բանկի կողմից տվյալ տեսակի գործարքների կնքման համար նախատեսված համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ:
Յունիբանկն ունի թղթակից բանկերի լայն ցանց ամբողջ աշխարհում, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ իրականացնել ցանկացած միջազգային գործարք: SWIFT փոխանցումներ կատարելիս՝ խնդրում ենք կապ հաստատել Յունիբանկի աշխատակիցների հետ ներկա պահին անհրաժեշտ տեղեկատվությունը ճշտելու համար:
Տեղեկատու հեռ.՝ +374 10 59 55 55
Մասնաճյուղային ցանց՝ www.unibank.am/hy/branch/
Ամբողջական անվանում` | «Յունիբանկ» Բաց Բաժնետիրական Ընկերություն | ||
Լիցենզիա` |
Բանկային գործունեության լիցենզիա 81, տրված ՀՀ ԿԲ-ի կողմից 10.10.2001թ., վերաձևակերպած` 23.06.2015թ. | ||
Բանկի գրանցման վկայական` | Գրանցման վկայական թիվ 0373, գրանցման ամսաթիվ 09.10.2001թ. | ||
Հասցե` |
ՀՀ, ք. Երեւան, Չարենցի 12, թիվ 53, 1-5 |
||
ՀՎՀՀ` | 02559077 | ||
ՀՀ ԿԲ թղթակցային հաշվի համար` | 103002102418 | ||
SWIFT` |
UNIJAM22 | ||
Փոստային ինդեքս` |
0025 |
||
Հեռախոս` |
+ 37410 59 22 59 |
||
Ֆաքս` |
+ 37410 55 51 40 |
||
Web կայք` |
www.unibank.am |
||
Էլ. փոստ` |
|
||