Մրցույթի հայտարարություններ
Մրցույթի հայտարարություններ
Ս.թ հոկտեմբերի 3-ին, ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ-ն (այսուհետ` Բանկ) հայտարարում է մրցույթ՝ Բանկի օգտին գրավադրվող անշարժ գույքերի սեփականատերերի կողմից դրանց ձեռք բերման հիմքերի ուսումնասիրությամբ զբաղվող կազմակերպության ընտրության նպատակով:
Գրավադրվող անշարժ գույքերի ձեռք բերման հիմքերի ուսումնասիրությունը պետք է ներառի «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տեսանկյունից գույքի հիմքերի օրինականության ստուգումը, տրամադրվող եզրակացությունը պետք է բացահայտի հետևյալ հարցերի առնչությամբ տեղեկատվություն.
1. Անձին պատկանող գույքը, դրա գտնվելու վայրը, ձեռքբերման աղբյուրները,
2. գույքի շուկայական արժեքը դրա ձեռքբերման պահի և ուսումնասիրության իրականացման դրությամբ,
3. գույքի սեփականատիրոջ հայտնի եկամուտները և ծախսերը, այդ թվում՝ ապրուստի միջին ամսական ծախսերը,
4. տեղեկատվություն գույքի սեփականատիրոջ նկատմամբ առկա կամ հնարավոր դատական գործընթացների մասով,
5. գույքի առնչությամբ կնքված գործարքները,
6. գույքի ծանրաբեռնվածությունն այլ անձանց իրավունքներով։
Մասնակիցների որակավորման չափանիշները
Մրցույթին մասնակից կազմակերպությունները պետք է համապատասխանեն հետևյալ որակավորման չափանիշին`
- Մասնակից կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 5 /հինգ/ տարվա աուդիտ իրականացնելու և/կամ իրավաբանական խորհրդատվություն մատուցելու, փաստաբանական ծառայություններ մատուցելու գործունեության փորձ:
Մրցույթի անցկացման պայմանները
Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին համապատասխան Բանկ են ներկայացնում մրցույթի հայտերը։
Հայտերը պետք է ներառեն հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերը.
- մրցույթի մասնակցի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենը` վավերացված ընկերության կնիքով, պետ. ռեգիստրից քաղվածք, հեռախոսահամարները,
-
նշված ոլորտում ընկերության ձեռքբերումները, աշխատանքային փորձը խոշոր կազմակերպությունների, այդ թվում` բանկերի կամ վարկային կազմակերպությունների հետ,
-
աշխատակիցների քանակը,
-
մատուցվող ծառայությունների արժեքը` ներառյալ հարկերը, և վճարման կարգը,
-
գրավադրվող գույքերի ձեռք բերման հիմքերի ուսումնասիրությանը, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տեսանկյունից գույքի հիմքերի օրինականության ստուգմանն ուղղված աշխատանքների նկարագրությունը,
-
ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման պարբերականությունը, վերջնական եզրակացության ներկայացման ժամկետները:
Բանկի հայեցողությամբ կարող են պահանջվել այլ անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք կհաստատեն մատուցվելիք ծառայությունների որակը:
Մրցույթում հաղթող կազմակերպությունը պարտավոր է Յունիբանկ ԲԲԸ ունենալ, կամ բացակայության դեպքում բացել սեփական հաշվեհամարը:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները կարող են մրցութային հայտերը ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ` ք.Երևան, Չարենցի փ., 12, թիվ 53, 1-5:
Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին` ժամը 10.00-ից մինչև 16.00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով:
Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. հոկտեմբերի 09-ը:
Մրցույթի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը: Միաժամանակ ծրարի վրա պետք է կատարվեն՝ մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրի /հասցեի/ և «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» գրառումները:
Մրցույթի մասնակիցները, մինչև հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը: Հայտի փոփոխությունը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:
Մրցույթի արդյունքների մասին արձանագրության ձևակերպումից հետո 15 /տասնհինգ/ աշխատանքային օրվա ընթացքում Բանկի և մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի միջև կնքվելու է համապատասխան պայմանագիր:
Մրցույթի անցկացման հետ կապված հարցերի դեպքում զանգահարել Բանկի Աշխատակազմ` /010/ 59-22-59 հեռախոսահամարով /ներքին - 310/
ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ-ն (այսուհետ` Բանկ) ս.թ. հոկտեմբերի 04-ից հայտարարում է կազմակերպություների մրցույթ` իր Գլխամասային գրասենյակի, մասնաճյուղերի և բանկոմատների մաքրման ծառայությունների իրականացման նպատակով (Հավելված 1 և Հավելված 2):
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները կարող են մրցութային հայտերը ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ` ք.Երևան, Չարենցի փ., 12, թիվ 53, 1-5: Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին` ժամը 9.00-ից մինչև 17.00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով: Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. հոկտեմբերի 10-ը ներառյալ` մինչև ժամը 17.00-ն:
Մրցույթում հաղթող կազմակերպությունների հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր:
Մասնակիցների նկատմամբ պահանջները
1. Բանկի տարածքի ամենօրյա մաքրման աշխատանքներ
1.1 Գրասենյակային տարածքի, աշխատասենյակների, սպասարկման սրահների մաքրություն,
1.2 Ներքին և արտաքին ապակե մակերեսների մաքրություն,
1.3 Մուտքի դռների և ապակիների մաքրություն,
1.4 Գորգային ծածկույթների մաքրում, բծերի հեռացում փոշեկուլով և անհրաժեշտ այլ միջոցներով,
1.5 Հատակի և պատերի սալիկների և կոշտ մակերևույթների մաքրություն,
1.6 Աստիճանավանդակների մաքրում և փոշեզրկում,
1.7 Աղբամանների դատարկում, տոպրակների փոխում և աղբի հեռացում բանկի տարածքից դեպի մոտակա ուտիլիզացման կետ,
1.8 Փափուկ կահույքի մաքրում, բծերի հեռացում փոշեկուլով և անհրաժեշտ այլ միջոցներով,
1.9 Սեղանների, աթոռների, դարակների, պահարանների, տեխնիկայի, դռների շրջանակների, պատուհանագոգերի, բազրիքների, շրիշակների, ջեռուցման մարտկոցների, օդորակման համակարգի արտաքին անցքերի, անջատիչների, վարդակների փոշեզրկում և մաքրում,
1.10 Տարածքին կից բանկոմատների մաքրում,
1.11 Հրատապ դեպքերում ցպահանջ մաքրում աշխատատեղերում,
1.12 Հարակից տարածքի մաքրում փոշուց, աղբից, ցեխից, ձյունից, սառույցից:
2. Սանհանգույցների ամենօրյա մաքրման աշխատանքներ
2.1 Լվացարանակոնքերի, զուգարանակոնքերի և բոլոր տեսակի սանտեխնիկական սարքավորումների մաքրում և ախտահանում,
2.2 Հայելիների, մետաղական մակերևույթների և մյուս պարագաների մաքրում և փայլեցում,
2.3 Հատակի մաքրում և ախտահանում,
2.4 Դռների բռնակների ախտահանում,
2.5 Հրատապ դեպքերում ցպահանջ մաքրում սանհանգույցում:
3. Ամսական մեկ անգամ իրականացվող մաքրման աշխատանքներ
3.1 Արտաքին և ներքին ապակյա մակերեսների լվացում,
3.2 Տարածքների ֆասադային արտաքին գովազդային նյութերի/վահանակների մաքրություն:
4. Երեք ամիսը մեկ անգամ իրականացվող համալիր մաքրման աշխատանքներ
4.1 Տարածքների հիմնովին մաքրում և ախտահանում,
4.2 Օդափոխության համակարգերի և օդորակիչների պլաստմասե դետալների մաքրում,
4.3 Լուսային սարքավորումների մաքրում,
4.2 Հատակագորգերի քիմ. մաքրում տեղում,
4.3 Հատակների լվացում (քար, փայտ, լամինատ, սալիկ և այլն) մաքրող միջոցներով,
4.4 Հատակների խնամք` պահպանիչ շերտերի և թաղանթների պատում` կախված հատակի ծածկույթի տեսակից համապատասխան միջոցներով (լամինատե, վինիլային, մարմարե, պրեսգրանիտե և այլ),
4.5 Փափուկ կահույքի քիմ. մաքրում տեղում:
5. Սեզոնային աշխատանքներ
5.1 Ձյան մաքրում,
5.2 Շենքի ճակատային մասը ծածկող ձյան հեռացում:
6. Հատուկ պայմաններ
6.1 Կատարողը պարտավոր է ծառայությունները մատուցել իր իսկ նյութերով և պարագաներով (լվացող, ախտահանող և մաքրող նյութեր, ջնջոցներ, համապատասխան տեխնիկա և այլն),
6.2 Կատարողը պարտավոր է օգտագործել բացառապես հակաալերգեն բարձրորակ և համապատասխան մարմինների կողմից լիցենզավորված նյութեր: Նյութերի հետագա հնարավոր փոփոխությունները պետք է նախապես պարտադիր համաձայնեցվեն բանկի/պատվիրատուի հետ,
6.3 Կատարողը պարտավոր է օգտագործվող նյութերի փոփոխության դեպքում ցանկը և բնութագրերը պետք է համաձայնեցվեն պատվիրատուի հետ նախապես,
6.4 Գլխամասային գրասենյակում՝Չարենց 12(այդ թվում`Լվովյան 3, Հանրապետության 61 և Կոմիտաս 62-94, Բայրոն 1 հասցեում` 9:00-17:30) մաքրման աշխատանքները պետք է իրականացվեն 08:00-11:00 ընկած ժամանակահատվածում, իսկ հերթապահությունը պետք է իրականացվի ողջ աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև 18:00 /շաբաթ և կիրակի օրերը համարվում են ոչ աշխատանքային/,
6.5 Մասնաճյուղերում մաքրման աշխատանքները պետք է իրականացվեն Երկուշաբթի-Ուրբաթ, օրական երկու անգամ՝ ժամը 9:00-11:00-ը և 16:00-17:30, /շաբաթ և կիրակի օրերը համարվում են ոչ աշխատանքային/: Եղանակային պայմաններից ելնելով և ըստ անհրաժեշտության, հավելյալ մաքրման կազմակերպում: Անհրաժեշտ է մաքրության հիմնական աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի չխոչնդոտի մասնաճյուղի բնականոն աշխատանքին,
6.6 Սպասարկող աշխատակիցը պետք է ունենա կոկիկ տեսք և համապատասխան համազգեստ (Uniform),
6.7 Կատարողը պարտավոր է հայտնաբերված կորցրած և մոռացված իրերը, փաստաթղթերը անմիջապես հանձնել անվտանգության ծառայության պատասխանատուին:
Հիգիենիկ պարագաներ
Հաղթող ընկերությունը համագործակցության ողջ ընթացքում Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում պետք է մատակարարի եվրոպական չափանիշներին համապատասխան երկշերտ զուգարանի թուղթ, ձեռքի թղթյա սրբիչներ և հեղուկ օճառ՝ համապատասխան դիսպենսերներով, օդի թարմեցուցիչներ:
Բանկոմատների մաքրում շաբաթական 2 անգամ
1. Աղբամանների դատարկում,
2. Փոշու, մատնահետքերի և կեղտաբծերի հեռացում,
3. Մետաղական մակերևույթների և մյուս պարագաների մաքրում և փայլեցում (համապատասխան սեզոնային նյութերով):
Հայտ ներկայացնող կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ:
Մրցույթի անցկացման պայմանները
Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին համապատասխան Բանկ են ներկայացնում մրցույթի հայտերը։ Հայտերը ներառում են հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերը.
ա) մրցույթի մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարները, պետական գրանցման վկայականի պատճենը,
բ) բանկի հայեցողությամբ այլ անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք կհաստատեն մատակարարվող ապրանքների և մատուցվելիք ծառայությունների որակը,
գ) մրցույթում հաղթող կազմակերպությունը պարտավոր է Յունիբանկ ԲԲԸ ունենալ, կամ բացակայության դեպքում բացել սեփական հաշվեհամարը:
Մրցույթի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը: Միաժամանակ ծրարի վրա պետք է կատարվեն՝ մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրի /հասցեի/ և «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» գրառումները:
Մրցույթի մասնակիցները, մինչև հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը: Հայտի փոփոխությունը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:
Հարցերի դեպքում դիմել Դավիթ Աթաջանյանին` զանգահարելով (+374)43 004 130 հեռախոսահամարով:
Մրցույթի անցկացման հետ կապված հարցերի դեպքում զանգահարել` (+374)10 59 22 59 ներքին 377 հեռախոսահամարով` Նարե Ազատյանին:
Հավելված 1Հավելված 2