Google Pay™-Ը ՅՈՒՆԻԲԱՆԿՈՒՄ

Google Pay™-Ը ՅՈՒՆԻԲԱՆԿՈՒՄ

 
Google Pay™-ի միջոցով կարող եք արագ, հեշտ և անվտանգ վճարումներ կատարել Android համակարգով աշխատող հեռախոսներով և Wear OS ժամացույցներով:
 
Ինչպե՞ս կցել քարտը Google Wallet-ին UNIMobile հավելվածում

  • Մուտք գործեք UniMobile հավելվածի «Քարտեր» բաժինը
  • Ընտրեք ձեր նախընտրած VISA քարտը
  • Սեղմեք «Add to Google Pay» կոճակը
  • Սեղմեք «Շարունակել»  
  • Ծանոթացեք և ընդունեք պայմանները

 
Ինչպե՞ս կցել Յունիբանկի VISA քարտը Google Wallet-ին
 
  • Ներբեռնեք Google Wallet հավելվածը Google Play-ից և մուտք գործեք
  • Սեղմեք «Ավելացնել քարտը»՝ հետևելով հրահանգներին
  • Լրացրեք քարտի տվյալները
  • Ծանոթացեք և ընդունեք պայմանները
  • Մուտքագրեք SMS հաղորդագրությամբ ստացված ծածկագիրը
 Ձեր քարտը կցված է, մաղթում ենք հաճելի գնումներ:

Ինչպե՞ս կատարել Google Pay™ անհպում վճարումներ Յունիբանկի Visa քարտով

 

*Google Pay-ը և Google Wallet-ը Google ՍՊԸ-ի ապրանքային նշաններն են:

Ուշադրություն
Հարգելի քարտապաններ,
Տեղեկացնում ենք, որ թվայնացված քարտերով Apple Pay-ով Հայաստանում ՀՀ դրամով կատարված վճարումներն այսուհետ համարվում են ներքին գործարքներ: Ուստի վճարման՝ ՀՀ դրամով գումարը Visa-ի կողմից սահմանված փոխարժեքով չի փոխարկվելու ԱՄՆ դոլարի և քարտային հաշվից ելքագրվելու է միայն ՀՀ տարածքում գտնվող սպասարկման և կանխիկացման կետում վճարված գումարի չափը՝ բացառությամբ Ինեկոբանկի և ՎՏԲ բանկի կողմից սպասարկվող սարքավորումներով կատարված գործարքների: