Յունիբանկն առաջարկում է ինչպես նպատակային սպառողական վարկեր, այնպես էլ ոչ նպատակային, երբ գումարը կարելի է ստանալ ցանկացած սպառողական նպատակի համար` վերանորոգման, բժշկական, ճամփորդական կամ այլ ծախսերը հոգալու կամ էլ ապրանքներ գնելու համար: Սպառողական վարկավորման գրավչությունը կայանում է նրանում, որ արդեն սյսօր կարելի է ձեռքբերել այն ապրանքը, որը գնելու համար հարկավոր էր երկար ժամանակ խնայողություններ անել և գումար կուտակել:
Սպառողական վարկի առավելությունները հետևյալն են` - անհրաժեշտ գումարի արագ ստացում - վարկառուի նկատմամբ նվազագույն պահանջներ
Սպառողական վարկի համար հիմնականում պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ:
Վարկը տրամադրվում է ֆիզիկական անձանց ցանկացած նպատակի համար, հետևյալ պայմաններով. վարկի գումարը` մինչև 100 մլն դրամ, վարկի ժամկետը` մինչև 120 ամիս, տարեկան տոկոսադրույքը` սկսած 15%-ից: Տեղեկատվական ամփոփագիր
Վարկը տրամադրվում է ֆիզիկական անձանց ՀՀ սահմաններից դուրս անշարժ գույքի ձեռքբերման նպատակով հետևյալ պայմաններով. վարկի ժամկետը` մինչև 180 ամիս, տարեկան տոկոսադրույքը` սկսած 7.5%-ից: Տեղեկատվական ամփոփագիր
Վարկը տրամադրվում է ցանկացած սպառողական նպատակի համար հետևյալ պայմաններով` վարկի գումարը` մինչև 1.000.000 դրամ, վարկի ժամկետը` մինչև 48 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 21.5%:
Վարկը տրամադրվում է պետական և պետական հավատարմագրություն ունեցող ԲՈՒՀ-երի բակալավրիատի, մագիստրատուրայի, ինչպես նաև կլինիկական օրդինատուրայի ուսանողներին: Տեղեկատվական ամփոփագիր