Սպառողական վարկեր
Անշարժ գույքի գրավով սպառողական վարկ բոլոր նպատակների համար, այդ թվում նաև վերաֆինանսավորում
|
Նպատակային նշանակությունը |
Սպառողական վարկեր բոլոր նպատակների՝ այդ թվում այլ ֆինանսական հաստատության վարկի վերաֆինանսավորման համար |
||
|
Cash back |
Այլ ֆինանսական կառույցից վարկի վերաֆինանսավորման դեպքում հաճախորդին տրամադրվում է cash back 2%-ի չափով: |
||
|
* Cash back-ը կիրառվում է վերաֆինանսավորվող վարկի մնացորդի և վերջինիս 50%-ի հանրագումարի նկատմամբ: Վարկի տրամադրումից հետո, մինչև 60-րդ ամիսը ներառյալ վարկի վաղաժամկետ ամբողջական մարման դեպքում վճարված Cash back-ը ենթակա է հետվերադարձման հաճախորդի կողմից: |
|||
|
Վարկառուի նկատմամբ պահանջները |
· ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ, · Գործող ժամկետանցի / դասակարգման բացակայություն, · Բացասական վարկային պատմության բացակայություն՝ համաձայն Բանկի Վարրկային քաղաքականության, · Հիմնավորված եկամուտների առկայությունը 50,000,000 ՀՀ դրամը գերազանցող վարկերի դեպքում պարտադիր է (OTI գործակցի հաշվարկ՝ համաձայն Բանկի վարկային քաղաքականության), · 50,000,000 ՀՀ դրամը գերազանցող գումարի դեպքում, տրամադրված վարկի 70%-ը պետք է լինի նպատակային օգտագործման: · Տարիքային սահմանափակում ` 21-65 տարեկանը ներառյալ: |
||
|
Վարկի արժույթ |
ՀՀ դրամ |
||
|
Վարկի գումարը |
Առանց եկամուտների վերլուծության |
Եկամուտների վերլուծությամբ |
|
|
|
5,000,000 – 50,000,000 ՀՀ դրամ |
5,000,000 – 100,000,000 ՀՀ դրամ |
|
|
Տարեկան նվազագույն տոկոսադրույք |
16% (ֆիքսված տոկոսադրույք առաջին 36 ամիսների համար, 37-րդ ամսից սկսած, ՅՀՏ*+6%) |
15% (ֆիքսված տոկոսադրույք առաջին 36 ամիսների համար, 37-րդ ամսից սկսած, ՅՀՏ*+6%) |
|
|
Տարեկան փաստացի տոկոսադրույքը |
16.12% - 18.66% |
||
|
Վարկի ժամկետ |
24 - 240 ամիս |
||
|
Վարկ հարաբերած գրավի արժեք ՝LTV |
· Մինչև 25,000,000 ՀՀ դրամ ներառյալ` համաձայն Բանկի վարկային քաղաքականության/ Առավելագույնը վարկ/գրավ- 60%, · 25,000,001 – 50,000,000 ՀՀ դրամը ներառյալ վարկերի համար՝ միայն բնակելի անշարժ գույք 1-ին գոտում: Առավելագույն վարկ/գրավ-60%, համաձայն Բանկի վարկային քաղաքականության: |
Առավելագույնը 60%՝ Համաձայն Բանկի վարկային քաղաքականության: |
|
|
Առավելագույն OTI |
Համաձայն Բանկի վարկային քաղաքականության |
||
|
Վարկի մարման կարգը |
· Վարկի ամենամսյա հավասարաչափ կամ անուիտետային մարումներով, · Տոկոսները վճարվում են ամեն ամիս, · Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների: |
||
|
Ուշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Փոփոխման սահմանաչափերն են` 1-5% |
|||
|
Ապահովվածությունը |
Անշարժ գույք ՀՀ տարածքում: |
||
|
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 1 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ (ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ԵՌՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ) ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՒ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ՎԱՐԿԱՌՈՒԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: |
|||
|
Գրավադրվող գույքը գնահատվում և ապահովագրվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից /ցանկը տես այստեղ/: Օժանդակ ծառայություններից օգտվելու գնային միջակայքը հետևյալն է` · գույքի գնահատում` 15,000 ՀՀ դրամ · գույքի ապահովագրություն` 0.25% գնահատված արժեքից կամ վարկի մնացորդից · անձնական ապահովագրություն` 0.17% վարկի մնացորդից Այլ ծախսեր*՝ · նոտարական ծառայությունների վճար` 15,000 - 20,000, ներառյալ ամուսնության վերաբերյալ հայտարարությունների համաձայնագրերը, · սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք` 11,500 ՀՀ դրամ, · գույքի պետական գրանցման վճար` 27,500 ՀՀ դրամ: *Ներառված չեն փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ: |
|||
|
Ապպահովագրություն |
Գույքային |
Պարտադիր |
|
|
Անձնական /Դժբախտ պատահարից/ |
Պարտադիր |
||
|
Կոմիսիոն վճարներ |
· Կանխիկացում` համաձայն Բանկի սակագների, · Վարկային հայտի ուսումնասիրության վճար` համաձայն Բանկի սակագների: |
||
|
Լրացուցիչ երաշխավորություն |
Ըստ Բանկի պահանջի |
||
|
Վարկի տրամադրման կարգը |
Անկանխիկ/Վարկը միանվագ փոխանցվում է վարկառուի բանկային հաշվին:
|
||
|
Տույժերը |
Ժամկետանց վարկ |
երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր ժամկետանցի դեպքում ժամկետանց գումարի 2%-ի չափով միանվագ տույժ |
|
|
Ժամկետանց տոկոս |
երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր ժամկետանցի դեպքում ժամկետանց տոկոսի 2%-ի չափով միանվագ տույժ |
||
|
Գրավի նկատմամբ պահանջներ |
Համաձայն Բանկի Վարկային քաղաքականության: |
||
|
Տարածաշրջան |
|||
|
Ներկայացվող փաստաթղթեր՝ |
1. Դիմում (սահմանված ձևով), 2. Անձնագիր(ID), սոցիալական քարտ(տեղեկանք սոցիալական քարտի բացակայության վերաբերյալ՝ սոցիալական քարտի բացակայության դեպքում), 3. Գույքի բոլոր սեփականատերերի անձնագրեր, անչափահասների համար ծննդյան վկայականներ (պատճեներ) 4. Գրավադրվող գույքի սեփականության վկայական (բնօրինակը և պատճեն), 5. Գրավադրվող անշարժ գույքի ծագման հիմքեր (պատճեն), 6. Միասնական տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի ռեգիստրի պետական կոմիտեից (վարկի տրամադրման դրական եզրակացություն ստանալուց հետո) (բնօրինակը և պատճեն) 7. Եթե կան գույքի համասեփականատեր, ովքեր բացակայում են ՀՀ-ից, ապա նոտարով հաստատված՝ լիազորագիրը (համասեփականատերի համար) (բնօրինակը և պատճեն)և նոտարի կողմից հաստատված թարգմանությունը (բնօրինակը և պատճեն), անձնագրերի պատճեները 8. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին: |
||
|
Եթե գրավադրվող գույքի սեփականատերը (երը) ամուսնացած է (են)՝ |
· Ամուսնու կամ կնոջ Անձնագիր(ID), սոցիալական քարտ(տեղեկանք սոցիալական քարտի բացակայության վերաբերյալ՝ սոցիալական քարտի բացակայության դեպքում), (պատճեն), · Ամուսնության վկայական (պատճեն), · Ամուսնու կամ կնոջ համաձայնությունը գուքը գրավադրելու վերաբերյալ: |
||
|
Անհրաժեշտության դեպքում՝ |
Երրորդ անձի երաշխավորություն (երաշխավորողի անձը և վճարունակությունը հավաստող փասթաթղթեր ` ֆինանսական հաշվետվություններ և այլն), Այլ փաստաթղթեր (օրինակ՝ գնորդի այլ սեփականությունը հավաստող փաստաթղթեր և այլն) |
||
|
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը |
3 աշխատանքային օր |
||
|
Վարկը հաճախորդին տրամադրելու ժամկետը |
գրավի իրավունքի պետական գրանցումից հետո 1 աշխատանքային օր |
||
|
Վերաֆինանսավորման դեպքում |
1. Չկա հայտի ուսումնասիրության վճար 2. Միասնական տեղեկանք՝ Բանկի կողմից 3. Գույքի պետական գրանցում՝ Բանկի կողմից 4. Նոտարական ծախսեր՝ Բանկի կողմից 5. Գույքի գնահատում՝ Բանկի կողմից 6. Եթե վերաֆինանսավորվող վարկը ապահովված է մեկից ավել անշարժ գույքի գրավով, Բանկի կողմից կատարվող վերոնշյալ ծախսերը կատարվում են միայն մեկ գույքի համար 7. Վերոնշյալ արտոնությունները գործում են նաև այն դեպքերում, երբ պահանջվող վարկի գումարը գերազանցում է վերաֆինանսավորման գումարը: |
||
|
Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկի ձևակերպումը կատարվում է բանկում: Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայությունը, գրավի առարկայի որակը և այլն: Վարկի մերժման գործոններն են հաճախորդի եկամուտների անբավարար լինելը, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը և այլն: Նախքան վարկային պայմանագրի կնքումը բանկը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի: |
|||
|
«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am |
|||
|
* ՅՀՏ՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի հաշվարկային տոկոսադրույք - ՀՀ առևտրային բանկերի կողմից ֆիզիկական անձանցից ներգրավված 181 օրից մինչև 1 տարեկան ժամկետայնությամբ դրամային ավանդների միջին կշռված տոկոսադրույք, որը ենաթակա է ճշգրտման տարեկան 2 անգամ անգամ` մայիս և նոյեմբեր ամիսներին, որը հրապարակվում է ՀՀ ԿԲ կողմից: |
|||