© 2024 UNIBANK | ALL RIGHTS RESERVED.
UBPay դրամական փոխանցումներ
Ֆիզիկական անձ հաճախորդների կողմից UBPay արագ դրամական փոխանցումների իրականացման պայմանները և սակագները
Փոխանցման ուղղություն
ՀՀ-ից Կիպրոս, Հունաստան, Իսրայել, Ռուսաստան, Ուզբեկստան, Ղազախստան, Ղրղզստան և հակառակ ուղղությամբ, ՀՀ տարածքում
Փոխանցման ուղարկման արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի
Փոխանցման ստացման արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի
Փոխանցման վճարման եղանակ
Կանխիկ կամ անկանխիկ՝ բանկային կամ քարտային հաշվին, առանձին ուղղություններով նաև հեռախոսահամարով փոխանցումներ
Մեկ փոխանցման գումար
- 1,000 - 5,000,000 ՀՀ դրամ
- 2 - 10,000 ԱՄՆ դոլար
- 2 - 10,000 Եվր
- 100 - 500,000 ՌԴ ռուբլի
Ամսական փոխանցումների առավելագույն գումար
- 20,000,000 ՀՀ դրամ
- 50,000 ԱՄՆ դոլար
- 50,000 Եվրո
- 5,000,000 ՌԴ ռուբլի
Փոխանցման ուղարկման համար կիրառվող սակագին
Նույն արժույթային զույգով փոխանցման դեպքում՝ փոխանցվող գումարի 1%
Տարբեր արժույթային զույգով փոխանցման դեպքում՝ 0%
Փոխանցման համար կիրառվող սակագինը գանձվում է ՀՀ դրամով, սակագնի կիրառման ժամանակ հիմք է ընդունվում տվյալ պահին Բանկում գործող անկանխիկ վաճառքի փոխարժեքը:
Դրամական փոխանցումների Intel Express համակարգ
Intel Express համակարգով դեպի Ուկրաինա, Վրաստան, Ղազախստան, Մոլդովա և Տաջիկստան կատարված դրամական փոխանցումների միջնորդավճարը կազմում է ընդամենը 1%:
INTEL EXPRESS համակարգի փոխանցման սակագներ
Intel Express համակարգով դրամական փոխանցում կատարելու կարգը
Դրամական փոխանցում կատարելու և ստանալու համար անձը պետք է ներկայացնի անձնագիր (զինվորական ծառայության մեջ գտնվելու դեպքում`զինվորական գրքույկ):
- անվանափոխության դեպքում (կատարվում է միայն ուղարկողի դիմումի համաձայն)` մինչև 10 րոպե,
- հետ կանչի դեպքում (կատարվում է միայն ուղարկողի դիմումի համաձայն)` մինչև 3 աշխատանքային օր:
ա/ փոխանցումը ետ է վերադարձվում ուղարկողին փոխանցումը ուղարկելու նույն օրը,
բ/ փոխանցումը ստանալիս ծագում են անկանխատեսելի խնդիրներ (օրինակ` ծրագրի խափանում, փոխանցման ստացման կետի փակում և այլն):
Մնացած բոլոր դեպքերում փոխանցումը հաճախորդին վերադարձվում է առանց միջնորդավճարի:
Ցանկացած գործարք կատարելիս հաճախորդին տրվում է մուտքի կամ ելքի անդորրագիր:
«Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից դրամական փոխանցումը կատարվում է հաճախորդի նախընտրած արժույթով` ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ ռուսական ռուբլով: Այլ երկրներում դրամական փոխանցումները վճարվում են տվյալ երկրի օրենսդրության համապատասխան: Որոշ երկրների կողմից հնարավոր են գումարային սահմանափակումներ:
Յունիբանկի սպասարկման կետերի հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Համակարգի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը և աշխարհագրությանը կարող եք ծանոթանալ www.intelexpress.ge կայքում:
Դրամական փոխանցումների Moneytun համակարգ
- 1-100 ԱՄՆ դոլարի դեպքում` 2 ԱՄՆ դոլար
- 101-10 000 ԱՄՆ դոլարի դեպքում` փոխանցվող գումարի 2%
Արժույթը` ԱՄՆ դոլար
Ուղղությունը` ԱՄՆ
Փոխանցում կատարողը ներկայացնում է- անձը հաստատող փաստաթուղթ
- դրամական միջոցների ստացման քաղաքը
- գումարը և միջնորդավճարը
- ստացողի անունը, ազգանունը
Բանկը պարտավոր է հաճախորդին տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող անդորրագիր:
Փոխանցում ստացողը ներկայացնում է- անձը հաստատող փաստաթուղթ
- փոխանցման ունիկալ կոդը
- փոխանցողի անուն, ազգանունը
- փոխանցված գումարի չափը
Փոխանցման վավերապայմանների փոփոխություն
Կատարվում է վավերապայմանների /ոչ էական փոփոխությունների դեպքում/ փոփոխման դիմումի ներկայացման օրը փոխանցողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Փոփոխման են ենթակա միայն չվճարված փոխանցումները:
Փոխանցման չեղարկում և հետվերադարձ
Կատարվում է դիմումի ներկայացման օրը, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, ուղարկողի կողմից չեղարկման դիմումի և անձնագրի հիման վրա, փոխանցված գումարի և միջնորդավճարի վերադարձմամբ: Դրամական փոխանցումը ենթակա է ստացման 3 ամսվա ընթացքում: Եթե նշված ժամկետում գումար ստացողը բանկ չի ներկայանում, ապա փոխանցումը վերադարձվում է ուղարկողին: Հետ են վերադարձվում միայն չվճարված փոխանցումները:
Յունիբանկի սպասարկման կետերի հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Համակարգի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը և աշխարհագրությանը կարող եք ծանոթանալ moneytun.com կայքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: