«Ինտերնետ բանկ- Հաճախորդ» համակարգը նախատեսված է ինտերնետ ցանցի միջոցով հաճախորդների բանկային հաշիվների կառավարման համար: Համակարգը հաճախորդին տրամադրում է լիարժեք բանկային սպասարկման հնարավորություն իրական ժամանակի ռեժիմում` առաջարկելով ինտերնետային ցանցի միջոցով անվտանգ մուտք դեպի բանկային տեղեկատվություն: Այն հնարավորություն է տալիս հաճախորդին, առանց Բանկ այցելելու, աշխատել վճարային փաստաթղթերի հետ, ինտերնետի միջոցով այդ փաստաթղթերն ուղարկել Բանկ, ստանալ իր բանկային հաշվի քաղվածքները եւ այլն:
Համակարգը հնարավորություն է տալիս կատարելու հետեւյալ գործառնությունները`
- աշխատանք վճարային փաստաթղթերով,
- վճարային փաստաթղթերի առաքում բանկ ինտերնետի միջոցով,
- քաղվածքների ստացում ըստ հաշիվների` ցանկացած ժամանակահատվածի համար,
- վճարել կոմունալ ծառայությունների դիմաց:
«Ինտերնետ բանկ - Հաճախորդ» համակարգի սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտել
«Ինտերնետ բանկ - Հաճախորդ» համակարգ մուտք գործելու կարգը
Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել BANK CLIENT կայք, մուտքագրել ծածկագիրը եւ գաղտնաբառը: Տվյալները սխալ մուտքագրելու դեպքում համակարգը տեղեկացնում է այդ մասին: Այդ դեպքում մուտքագրումը պետք է կրկնել: Ծածկագիրը եւ գաղտնաբառը մուտքագրելուց հետո անհրաժեշտ է սեղմել Login ստեղնը, որից հետո համակարգը կկատարի հաճախորդի նույնականացում եւ կպահանջի գաղտնի բանալին:
Համակարգում գրանցվելուց հետո բացվում է գլխավոր մենյուն, որում առաջիկա աշխատանքի համար հաճախորդը ընտրում է իրեն անհրաժեշտ գործառույթը: Գլխավոր էջում արտապատկերվում է տեղեկատվություն այն բոլոր հաշիվների վերաբերյալ, որոնցով հաճախորդը կարող է գործառնություններ իրականացնել (հաշվի համարը, արտարժույթը, բացման ժամկետը եւ այլն): Հաշիվների վերաբերյալ քաղվածքները հասանելի կլինեն "Հաշվեկշիռ" էջում: Համակարգն ընձեռում է նաեւ վճարային փաստաթղթերի տպագրման հնարավորություն:
«Ինտերնետ բանկ - Հաճախորդ» համակարգի անվտանգության ապահովումը
Հաճախորդի նույնականացումն իրականացվում է հաճախորդի ծածկագրի, գաղտնաբառի եւ գաղտնի բանալու ստուգման միջոցով: Մուտքի իրավունքը հաստատվում է բանկում: Բանկի սերվերը ֆիքսում եւ պահպանում է հաճախորդի բոլոր գործողությունները: Հաճախորդի կողմից կազմված վճարային փաստաթղթերը գտնվում են երկկողմանի հսկողության տակ հաճախորդի եւ բանկի կողմից: