Դեբետային քարտեր
Քարտի տրամադրումը
Visa, MasterCard միջազգային վճարային համակարգերի բանկային քարտերի տրամադրումն ու սպասարկումն իրականացվում է հետևյալ կարգով.
- հաճախորդը ներկայանում է բանկի գլխամասային գրասենյակ կամ մասնաճյուղ,
- ծանոթանում է բանկային քարտերի տրամադրման, սպասարկման պայմաններին և սակագներին,
- լրացնում է համապատասխան դիմումի ձևը,
- կանխիկ կամ անկանխիկ եղանակով կատարում է բանկի սակագներով սահմանված վճարները:
Բանկը քարտ տրամադրելու վերաբերյալ կայացնում է որոշում երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դրական որոշման դեպքում կնքվում է քարտի տրամադրման և սպասարման վերաբերյալ պայմանագիր: Պայմանագրի կնքման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատրաստվում և քարտապանին է տրամադրվում քարտը և PIN-կոդը: Քարտ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են անձնագիրը և սոցիալական քարտը:
Քարտը տրամադրվում է հաճախորդին նույնականացնելուց հետո միայն, որից հետո հաճախորդը ստորագրում է քարտի դարձերեսին: Քարտը PIN ծրարի հետ մեկտեղ տրամադրվում է հաճախորդին անձամբ` միայն անձնագիրը և անհրաժեշտ վճարումների կատարումը հավաստող անդորրագրերը ներկայացնելուց հետո: PIN կոդն իրենից ներկայացնում է թվային կոդ, որը տրամադրվում է քարտապանին հատուկ փակ ծրարով և օգտագործվում է նրա կողմից ` կանխիկ միջոցներ ստանալու և/կամ վճարումներ կատարելու նպատակով: Յուրաքանչյուր քարտի համար տրամադրվում է անհատական PIN կոդ: Երեք անգամ անընդմեջ PIN-կոդի սխալ մուտքագրման դեպքում քարտը բռնագրավվում է կամ դադարեցվում է նրա գործողությունը: Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում քարտը բռնագրավելու հետ կապված առևտրային կազմակերպության կամ այլ բանկերի բռնագրավում իրականացնող աշխատակիցների գործողությունների համար:
Մինչև քարտի փաստացի ստացումը հաճախորդը ստորագրում է PIN ծրարի վրա, ինչը հավաստում է PIN ծրարի (փակ վիճակում) և քարտի ստացումը:
Քարտ ստանալու (քարտային հաշիվ բացելու) համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո քարտի տրամադրման և ակտիվացման ժամկետը կազմում է մինչև 5 աշխատանքային օր:
Քարտի վրա ստորագրության բացակայությունը կամ ստորագրության նմուշի հետ ստորագրության չհամընկնելը, քարտը չսպասարկելու համար օրինական հիմք է հանդիսանում: Նման քարտը կարող է բռնագրավվել առանց որևէ անձի նկատմամբ քարտի բռնագրավման հետ կապված հատուցում պահանջելու իրավունքի:
Քարտը վավեր է մինչև դրա վրա նշված ամսվա վերջին օրը: