Ավանդի և «Յունիբանկ» ԲԲԸ պարտատոմսերի գրավով ապահովված վարկ (օվերդրաֆտ)

Ավանդի և պարտատոմսերի գրավով վարկային գիծ

Նպատակային նշանակությունը

Սպառողական նպատակների համար:

Վարկառուի նկատմամբ պահանջները

  • ՀՀ ռեզիդենտ
  • «Յունիբանկ» ԲԲԸ-ի պարտատոմս/ավանդատու հանդիսացող ֆիզիկական անձ
  • տարիքային սահմանափակում չկա

Ներկայացվող փաստաթղթերը

  • դիմում
  • անձնագիր կամ ID
  • սոցիալական քարտ կամ բացակայության մասին տեղեկանք
  • «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Վարկային գծի գումարը

«Յունիբանկ» ԲԲԸ-ում գործող պարտատոմսի/ավանդի գումարի մինչև 90% չափով

Արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Վարկային գծի ժամկետը

մինչև պարտատոմսի/ավանդի մարման ժամկետի ավարտը, երկարաձգման հնարավորությամբ

Ապահովվածությունը

«Յունիբանկ» ԲԲԸ-ում գործող ավանդ/պարտատոմս

Տարեկան տոկոսադրույքը

ՀՀ դրամ` +3.2% գործող ավանդային կամ պարտատոմսի պայմանագրի տոկոսադրույքին, բայց ոչ պակաս քան 13.2% տարեկան

ԱՄՆ դոլար` +3.2% գործող ավանդային կամ պարտատոմսի պայմանագրի տոկոսադրույքին, բայց ոչ պակաս քան 8.2% տարեկան

եվրո` +3.2% գործող ավանդային կամ պարտատոմսի պայմանագրի տոկոսադրույքին, բայց ոչ պակաս քան 8.2% տարեկան

Ավանդի կամ պարտատոմսերի արժույթից տարբեր արժույթով վարկը տրամադրելիս, տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ կերպ` պահանջվող վարկի արժույթով ավանդի կամ պարտատոմսի գործող առավելագույն տոկոսադրույք համապատասխան ժամկետի համար +3.2%, սակայն նվազագույնը 13.2% կամ 8.2%` համապատասխան արժույթների համար:
Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Փաստացի տարեկան տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը` տոկոսագումարները եւ այլ վճարները սահմանված ժամկետներում եւ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է ՀՀ դրամ – 13.75% - 14.04%, ԱՄՆ դոլար – 8.35% - 8.52%, Եվրո - 8.35% - 8.52% Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ :

Քարտի տեսակը

Arca Classic, Visa Classic

Վարկի տրամադրման կարգը

անկանխիկ եղանակով

Քարտի տարեկան սպասարկման վճարը

Ըստ բանկի սակագների

Կանխիկացման միջնորդավճարը

Ըստ բանկի սակագների

Վարկային գծի ակտիվացման միջնորդավճար

-

Մարման կարգը

Ամենամսյա մարումներ կամ ժամկետի վերջում` հաճախորդի նախընտրությամբ:

Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է առանց տույժերի:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 1 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ (ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ԵՌՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ) ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՒ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ՎԱՐԿԱՌՈՒԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

Տույժեր

Գերսահմանի գերազանցման դիմաց` համաձայն բանկի սակագների:

Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկի ձևակերպումը կատարվում է բանկում:

Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայություն, համապատասխանությունը սկորինգային համակարգին և այլն:

Վարկի մերժման գործոններն են համարվում հաճախորդի վարկունակության ցածր ցոցանիշները, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը, համբավը, վարկառուի տարիքը, առողջական ու սոցիալական վիճակը:

Նախքան վարկային պայմանագրի կնքումը բանկը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետները

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը կազմում է 3 աշխատանքային օր, հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո:

Վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին Բանկը տեղյակ է պահում հաճախորդին 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկը տրամադրվում է հաճախորդին բոլոր անհրաժեշտ պայմանագրերը կնքելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:


Պարտատոմսերի գրավով վարկատեսակը նախատեսված է Բանկի ռեզիդենտ հաճախորդների համար, իսկ ոչ ռեզիդենտ հաճախորդների համար գործում է վարկի տրամադրման առանձին կարգ:

Վերադառնալ ցանկին