Յունիբանկը կմասնակցի «TOON EXPO 2023» միջազգային ցուցահանդեսին

29.03.2023

Յունիբանկը կմասնակցի «TOON EXPO 2023» միջազգային ցուցահանդեսին

Յունիբանկը կմասնակցի «TOON EXPO 2023» անշարժ գույքի և շինարարության խոշորագույն միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվելու է 2023 թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։ Ցուցահանդեսը կգործի ժամը 12:00-20:00-ն:

Բանկի տաղավարում կներկայացվեն և մանրածախ, և բիզնես գործիքները: Կառուցապատողների հետ համատեղ հիփոթեքային վարկավորման ծրագրերը բանկին հնարավորություն են տալիս հաճախորդներին առաջարկել բնակարան գնելու ամենահարմար պայմանները՝ բացառիկ նախագծերի շրջանակներում: Առաջնային շուկայում բնակարանների ձեռքբերման համար Յունիբանկը տրամադրում է դրամային հիփոթեքային վարկեր՝ 10,9% տարեկան տոկոսադրույքով և 10% կանխավճարով, որը շուկայի լավագույն առաջարկներից է։

Բանկի մասնագետները մանրակրկիտ ձևով կներկայացնեն նաև շինարարության և անշարժ գույքի ոլորտի ձեռնարկությունների վարկավորման հնարավորություններն ու առավելությունները։ Յունիբանկում բիզնես վարկը տրամադրվում է սկսած 5% տարեկան տոկոսադրույքով եվրոյով՝ մինչև 5 տարի ժամկետով: Վարկի կարևոր առավելությունն է 12-ամսյա արտոնյալ ժամկետի հնարավորությունը, որի ընթացքում վարկառուն վճարում է միայն տոկոսագումարը։ Վարկը տրամադրվում է նաև այլ բանկերում գործող վարկերի վերաֆինանսավորման նպատակով:

TOON EXPO 2023-ին կմասնակցեն ավելի քան 80 կազմակերպություններ, այդ թվում՝ շինարարության և վերականգնվող էներգիայի ոլորտներում գործող ընկերություններ, անշարժ գույքի գործակալություններ, բանկեր, օդափոխության և ջեռուցման համակարգերի մատակարարներ, մասնագիտացված խանութներ։ Ցուցահանդեսին զուգահեռ՝ կանցկացվեն թեմատիկ սեմինարներ, մրցանակային խաղարկություններ:


Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
    «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
  • Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել սպառողական վարկերի քանակով
    Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել սպառողական վարկերի քանակով
  • Փոփոխություն Յունիբանկի սակագներում 15.03.2023թ.-ից
    Փոփոխություն Յունիբանկի սակագներում 15.03.2023թ.-ից
  • Հայտարարություն «Հրազդան Կենտրոն» մասնաճյուղի վերաբերյալ
    Հայտարարություն «Հրազդան Կենտրոն» մասնաճյուղի վերաբերյալ
  • Յունիբանկը սկսել է համագործակցություն «Մատենա» միջազգային բիզնես դպրոցի հետ
    Յունիբանկը սկսել է համագործակցություն «Մատենա» միջազգային բիզնես դպրոցի հետ
  • Նոր բիզնես վարկ Յունիբանկից՝  սկսած 5% տարեկան տոկոսադրույքից
    Նոր բիզնես վարկ Յունիբանկից՝ սկսած 5% տարեկան տոկոսադրույքից
Տեսնել բոլորը