Յունիբանկը սկսել է համագործակցություն «Մատենա» միջազգային բիզնես դպրոցի հետ
«Մատենա» բիզնես դպրոցի ծրագրերը նախատեսված են միջին և բարձր օղակների ղեկավարների համար, ովքեր ձգտում են բարձրացնել իրենց մասնագիտական և առաջնորդային հմտությունները: Դպրոցն օգտագործում է առաջատար միջազգային բուհերի և տեղական փորձագետների փորձն ու լավագույն պրակտիկան: Կրթաթոշակի տրամադրման որոշումը կայացնում է «Մատենայի» և Յունիբանկի համատեղ հանձնաժողովը՝ մոտիվացիոն նամակի և դիմորդի հետ հարցազրույցի հիման վրա։
Կրթական ծրագրերին աջակցությունը Յունիբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության կարևոր ուղղությունն է: Բիզնես դպրոցի հետ համագործակցությունը դարձել է այս ուղղությամբ բանկի աշխատանքի տրամաբանական շարունակությունը։ Յունիբանկի ծրագրերն ուղղված են որակյալ կրթության մատչելիության բարձրացմանը: Բանկի աջակցությամբ Հայաստանի ու Արցախի սահմանամերձ շրջաններում բացվել են ժամանակակից համակարգչային դասարաններ և ինժեներական լաբորատորիաներ: 2021 թ. բանկն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ստորագրեցին հուշագիր կրթական ծրագրերի կատարելագործման և բիզնեսի մակարդակում դրանց կիրառման մասին: Յունիբանկի ֆինանսական աջակցությամբ համալսարանում բացվել է թվային բանկային լաբորատորիա:
Յունիբանկը նաև «Համահայկական ինտելեկտուալ շարժում» նախաձեռնության մշտական գործընկերն է, որի հիմնական նպատակն է ինտելեկտուալ ժամանցի մասսայականացումը:
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ + 374 10 59 55 55