Յունիբանկի հաճախորդները վճարումները կարող են կատարել նաև Telcell-ի միջոցով
«Լինելով սպառողական վարկերի տրամադրման շուկայի առաջատարներից մեկը՝ Յունիբանկը ձգտում է հաճախորդների համար ապահովել սպասարկման լայն հնարավորություններ: Մեր համագործակցության շնորհիվ Յունիբանկի հաճախորդներն այսուհետ կարող են քարտային հաշիվների համալրումն ու վարկերի մարումը կատարել նաև Telcell-ի միջոցով»,- նշում է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
«Մենք շարունակաբար ընդլայնում ենք ֆինանսական ծառայությունների տեսականին, որոնց դիմաց կարող են վճարել մեր հաճախորդները: Յունիբանկի և Telcell համակարգերի միջև անմիջական ինտեգրման շնորհիվ վճարումները հաշվեգրվում են իրական ժամանակում, առցանց: Մենք վստահ ենք, որ բանկի հաճախորդները կգնահատեն այս ծառայության հարմարավետությունը»,- ասում է «Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը: