Մրցույթի հայտարարություններ

Մրցույթի հայտարարություններ

Համակարգչային սարքավորումների ձեռքբերման մրցույթ / ԿՈԴ ՀԴՏ.25-001/ - երկարաձգվել է մինչև 27.02.2025թ.

ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ- ն (այսուհետ` Բանկ) մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով ս.թ. փետրվարի 11-ից հայտարարում է մրցույթ, հետևյալ սարքավորման մատակարարման նպատակով:

Լոտ 1

Վճարային տերմինալի մոնիտորի USB սենսորային ապակի

Տեխնիկական բնութագրեր /

Технические характеристики

1. Չափսը – 17 ՙՙ 376x308 մմ

Размер – 17 ՙՙ 376x308 մմ,


2. Շրջանակ- հերմետիկ, փոշեպաշտպանիչ,

Рамка – герметичная , пылезащитная,


3. Աշխատանքային պայմաններ -10° + 60°, խոնավություն- 90%,


4. Արագագործություն - ≤10 միլիվայրկյան,

Быстродействие – ≤10 мс


5. Մակերևույթի կարծրություն – ≥5H,

Твердость поверхности – ≥5H,


6. Սեղմման ուժը – 30-80

Сила нажатия – 30-80,


7. Ինտերֆեյս – USB

Интефейс - USB,


8. Աշխատանքային լարում - 5Վ

Рабочее напряжения – 5В ,


9. Երկարակեցություն – 35 000 000 հպում

Срок службы – 35 000 000 касаний,


10. Օպերացիոն համակարգեր – Windows 11

Операционная система - Windows 11,


11. Թափանցիկություն – 95%

Прозрачность - 95%

Քանակ/Հատ

Количество/Штук

100

Երաշխիքային սպասարկման ժամկետը՝ առնվազն 1 տարի:

Մատակարարման ժամկետը՝ 15 оր:

Մրցույթին մասնակից կազմակերպությունները պետք է ներկայացնեն նմուշ:

Ներկայացվող նմուշը պետք է լինի գործարանային արտադրության և նրա վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի գործարանի պաշտոնական կայքում գոնե անգլերեն լեզվով:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները կարող են մրցութային հայտերը ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ` ք.Երևան, Չարենցի փ., 12, թիվ 53, 1-5: Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին` ժամը 9.00-ից մինչև 16.00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով: Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. փետրվարի 27-ը` ժամը 17.00-ն:

Մրցույթում հաղթող կազմակերպությունների հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր:

Մրցույթի անցկացման պայմանները

Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին համապատասխան Բանկ են ներկայացնում մրցույթի հայտերը։ Հայտերը ներառում են հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերը.

ա) մրցույթի մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարները, պետական գրանցման վկայականի պատճենը,

բ) բանկի հայեցողությամբ այլ անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք կհաստատեն մատակարարվող ապրանքների և մատուցվելիք ծառայությունների որակը,

գ) մատակարարվող սարքի անվանումը, արտադրող կազմակերպության կողմից տրված սարքի կոդը, տեխնիկական չափանիշները, առաջարկվող գինը, երաշխիքային սպասարկման և մատակարարման ժամկետները

դ) մրցույթում հաղթող կազմակերպությունը պարտավոր է Յունիբանկ ԲԲԸ ունենալ, կամ բացակայության դեպքում բացել սեփական հաշվեհամարը:

Մրցույթի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը: Միաժամանակ ծրարի վրա պետք է կատարվեն՝ մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրի /հասցեի/ և «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» գրառումները:

Մրցույթի մասնակիցները, մինչև հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը: Հայտի փոփոխությունը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:

Մրցույթի արդյունքների մասին արձանագրության ձևակերպումից հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում Բանկի և մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների միջև կնքվում է պայմանագիր:

Մրցույթի անցկացման հետ կապված հարցերի դեպքում զանգահարել Նարե Ազատյանին` 043-01 47 23 հեռախոսահամարով:

Սարքերի հետ կապված տեխնիկական հարցերի դեպքում զանգահարել Արտակ Գրիգորյանին ` 044-00 80 17 հեռախոսահամարով: