Բանկի Բաժնետերերի 2017թ. տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Չարենցի փողոց, 12 շենք, թիվ 53, թիվ 1-5) հրավիրում է իր բաժնետերերին մասնակցելու Բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին` բաժնետերերի համատեղ ներկայության կարգով, 2018 թվականի հունիսի 20-ին, ՀՀ, ք. Երևան, Ազատության 2/2 պող. hասցեում գտնվող Ռադիսոն Բլու հյուրանոցի Արմենիա դահլիճում:

Մասնակիցների գրանցման սկիզբը` ժամը 12:00-ից, ժողովի անցկացման սկիզբը` ժամը 12:40-ին:

Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է 2018թ. մայիսի 05-ի դրությամբ:

 

20.06.2018Թ . «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ  ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳ

03.05.2018թ . Խորհրդի որոշմամբ հաստատվել է Բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի հետևյալ օրակարգը .

1. «Յունիբանկ» ԲԲԸ 2017 թ . գ ործունեության վերաբերյալ Վարչության տարեկան հաշվետվության հաստատում :

2. «Յունիբանկ» ԲԲԸ 2017 թ . ֆինանսական հաշվետվությունների հաստատում : «Յունիբանկ» ԲԲԸ 2017 թ . ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ « Գրանթ Թորնթոն » աուդիտորական ընկերության եզրակացության ներկայացում :

3. «Յունիբանկ» ԲԲԸ Ներքին աուդիտի 2017 թ . հաշվետվության հաստատում : Բանկի ներքին հսկողության համակար գ ի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացության ներկայացում :

4. «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամների ընտրություն և քանակական կազմի հաստատում :

5. «Յունիբանկ» ԲԲԸ 2017 թ . ֆինանսական արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման որոշման ընդունում :

6. «Յունիբանկ» ԲԲԸ 2018 թ . ֆինանսական գ ործունեության արտաքին աուդիտն անցկացնող անձի հաստատում :

7. «Յունիբանկ» ԲԲԸ կանոնադրությունում փոփոխությունների հաստատում :

8. ««Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման կարգ » ներքին իրավական ակտում փոփոխությունների հաստատում :

9. ««Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի կանոնակար գ » ներքին իրավական ակտում փոփոխությունների հաստատում :

 

20.06.2018 թ . ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻՆ ՏՐԱՄՆԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿ

03.05.2018թ. Խորհրդի որոշմամբ հաստատվել է « Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի հետևյալ ցանկը.

1. «Յունիբանկ» ԲԲԸ 2017թ. գործունեության վերաբերյալ Վարչության հաշվետվություն:

2. «Յունիբանկ» ԲԲԸ 2017թ. ֆինանսական հաշվետվություններ:

3. «Յունիբանկ» ԲԲԸ 2017թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ « Գրանթ Թորնթոն » աուդիտորական ընկերության եզրակացություն:

4. «Յունիբանկ» ԲԲԸ Ներքին աուդիտի 2017թ. հաշվետվություն և Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացություն:

5. «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ Խորհրդի առաջարկ` նրանց մասին տեղեկությունների ներկայացմամբ:

6. «Յունիբանկ» ԲԲԸ 2017թ. ֆինանսական արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման վերաբերյալ Խորհրդի առաջարկություն:

7. «Յունիբանկ» ԲԲԸ 2018թ. ֆինանսական գործունեության արտաքին աուդիտն անցկացնող անձի վերաբերյալ տեղեկություններ:

8. «Յունիբանկ» ԲԲԸ կանոնադրությունում փոփոխությունների նախագիծ:

9. ««Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման կարգ » ներքին իրավական ակտում փոփոխությունների նախագիծ:

10. ««Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի կանոնակարգ » ներքին իրավական ակտում փոփոխությունների նախագիծ:

11. Քվեաթերթիկ` «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի օրակարգի հարցերի վերաբերյալ:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

ՇԱՀՈՒՅԹԻ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հաշվի առնելով Բանկի 2017թ. ֆինանսական գործունեության արդյունքները, «Յունիբանկ » ԲԲԸ 03.05.2018թ. Խորհրդի որոշմամբ բաժնետերերի ընդհանուր ժողովին առաջարկվում է.

- սովորական անվանական բաժնետոմսերի գծով տարեկան շահութաբաժիններ չվճարել, ըստ ՀՀՄՍ 67.602 հազ. ՀՀ դրամի չափով զուտ շահույթն ուղղել Բանկի հեռանկարային զարգացմանը, գլխավոր պահուստին հատկացնել 5%:

 

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Համաձայն 03.05.2018թ. Խորհրդի որոշման, Բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին ներկայացվում են Խորհրդի անդամների ընտրության վերաբերյալ հետևյալ առաջարկությունները`

- վերընտրել Խորհրդի անդամներ Գագիկ Զաքարյանին, Գեորգի Պիսկովին, Էդուարդ Զամանյանին, Հրահատ Արզումանյանին, Դավիթ Փափազյանին

- Խորհրդի կազմում ընդգրկել Վարդան Աթայանին և Արտեմ Կոնստանդյանին

- հաստատել Խորհուրդը հետևյալ կազմով` Գագիկ Զաքարյան, Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, Դավիթ Փափազյան, Վարդան Աթայան, Արտեմ Կոնստանդյան

- Խորհրդի քանակական կազմը հաստատել 7 (յոթ) հոգի:

Գագիկ Զաքարյան , Գեորգի Պիսկով ` «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետեր «Uniholding GG Limited» ընկերության լիազոր ներկայացուցիչներ (սովորական անվանական բաժնետոմսերի քանակը` 147,805,227 հատ, արտոնյալ հաստատագրված բաժնետոմսերի քանակը` 32,010,000 հատ)

Դավիթ Փափազյան ` Բանկի բաժնետեր չի հանդիսանում

Վարդան Աթայան ` Բանկի բաժնետեր (սովորական անվանական բաժնետոմսերի քանակը` 5,483 հատ)

Արտեմ Կոնստանդյան ` Բանկի բաժնետեր չի հանդիսանում

 

 

Բանկի 2018 թ . Ֆինանսական գործունեության արտաքին աուդիտն անցկացնող անձի ընտրության վերաբերյալ առաջարկություն

ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան 2018թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության նպատակով Բանկի կողմից հայտարարվել էր մրցույթ, որին մասնակցության հայտ է ներկայացրել «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ն:

Մրցութային հանձնաժողովի` Բանկի Վարչության կողմից մրցույթը անցկացվել և արդյունքներն ամփոփվել են ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգի և Բանկի ներքին իրավական ակտով սահմանված պահանջներին համապատասխան: 10.04.2018թ. Վարչության որոշմամբ, հիմք ընդունելով մրցութային առաջարկի արդյունքների գնահատումը, հաղթող է ճանաչվել «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ն: 03.05.2018թ. Խորհրդի որոշմամբ Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացվում «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ն որպես Բանկի 2018թ. Ֆինանսական գործունեության արտաքին աուդիտն անցկացնող անձ:

«Յունիբանկ» ԲԲԸ կանոնադրությունում , «« Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման կարգ» , «« Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի կանոնակարգ» ներքին իրավական ակտերում փոփոխությունների հաստատում

Փոփոխությունների նախագիծ

Կանոնադրությունում`

- 4-րդ գլխի 4.1 կետի 2-րդ պարբերության 1-ին ենթակետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

Արտոնյալ հաստատագրված բաժնետոմսերի դիմաց վճարվող տարեկան շահութաբաժնի չափը հաշվարկել տարեկան 12% տոկոսադրույքով` այդ բաժնետոմսերի անվանական արժեքի նկատմամբ:

- 10-րդ գլխի 10.14 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

Ժողովի գումարման մասին Խորհուրդը Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետիրոջը ծանուցում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներով սահմանված ժամկետներում` պատվիրված նամակ ուղարկելու, կամ առձեռն հանձնելու, կամ էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցելու միջոցով: Ժողովի գումարման մասին ծանուցումը հրապարակվում է Բանկի պաշտոնական կայքում և առնվազն 1000 տպաքանակ ունեցող օրաթերթում: Ծանուցումը պետք է բովանդակի օրենքով սահմանված տեղեկություններ: Ժողովի գումարման մասին վերը նշված կարգով ծանուցվում են նաև օրենքով սահմանված դեպքերում խորհրդակցական ձայնի իրավունքով Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձինք:

- 11-րդ գլխի 11.9 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

Բանկի բաժնետերերը իրենց կողմից Խորհրդի անդամության թեկնածուներ առաջադրելու դեպքում այդ մասին գրավոր հայտնում են Բանկի Խորհրդի նախագահին օրենքով սահմանված ժամկետներում: Առաջարկվող թեկնածուների քանակը չի կարող գերազանցել Խորհրդի անդամների սահմանված քանակը:

««Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման կարգ »-ում`

- 2-րդ գլխում ուժը կորցրած ճանաչել Ընդհանուր ժողովի իրավասությունների մասին 2.1.14 կետը` կապված շահագրգռվածության դեպքում գործարքների կնքման հետ /համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի, սույն իրավասությունը պատկանում է Խորհրդին/:

- 7-րդ գլխի 7.2 կետը միավորել 7.1 կետին և վերաշարադրել հետևյալ խմբակցությամբ`

Ժողովի գումարման մասին Խորհուրդը Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետիրոջը ծանուցում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներով սահմանված ժամկետներում` պատվիրված նամակ ուղարկելու, կամ առձեռն հանձնելու, կամ էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցելու միջոցով: Ժողովի գումարման մասին ծանուցումը հրապարակվում է Բանկի պաշտոնական կայքում և առնվազն 1000 տպաքանակ ունեցող օրաթերթում:

««Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի կանոնակարգ»-ում`

- 2-րդ գլխի 2.7 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

Բանկի բաժնետերերը իրենց կողմից Խորհրդի անդամության թեկնածուներ առաջադրելու դեպքում այդ մասին գրավոր հայտնում են Բանկի Խորհրդի նախագահին օրենքով սահմանված ժամկետներում: Առաջարկվող թեկնածուների քանակը չի կարող գերազանցել Խորհրդի անդամների սահմանված քանակը:

- 2-րդ գլխի 2.17 կետում հանել «բացառիկ» բառը:

«Յունիբանկ» ԲԲԸ 2017թ. գործունեության վերաբերյալ Վարչության տարեկան հաշվետվությունը, «Յունիբանկ» ԲԲԸ 2017թ. ֆինանսական հաշվետվությունները, «Յունիբանկ» ԲԲԸ 2017թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացությունը, «Յունիբանկ» ԲԲԸ 2017թ. Ներքին աուդիտի հաշվետվությունը, Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացությունը, ներքին իրավական ակտերը ներկայացվում են առանձին:



Քաղվածք «Յունիբանկ» ԲԲԸ խորհրդի նիստի արձանագրությունից

Հաշվետվություն «Յունիբանկ» ԲԲԸ 2017թ. գործունեության վերաբերյալ

«Յունիբանկ» ԲԲԸ 2017թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացություն

«Յունիբանկ» ԲԲԸ 2017թ. Ներքին աուդիտի հաշվետվություն, Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացություն,

«Յունիբանկ» ԲԲԸ կանոնադրություն

««Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման կարգ»

««Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի կանոնակարգ»

Հարգելի բաժնետերեր, հարցերի դեպքում կարող եք դիմել Բանկի Աշխատակազմ հետևյալ հեռախոսահամարով` +374 10 59 22 36 /ներքին 298 կամ 310/