«Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
2024 թվականի նոյեմբերի 28-ին գումարվելու է «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով` համատեղ ներկայության կարգով իրական ժամանակի ռեժիմում Zoom հավելվածի միջոցով (հղումը տրամադրվում է մասնակիցներին), հետևյալ օրակարգով՝
- «Յունիբանկ» ԲԲԸ սովորական բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման տեղաբաշխման ձևը սահմանելու մասին:
- «Յունիբանկ» ԲԲԸ կանոնադրությունում փոփոխությունները հաստատելու մասին:
- ««Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման կարգ» ներքին իրավական ակտում փոփոխությունները հաստատելու մասին:
Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է 2024թ. նոյեմբերի 11-ի դրությամբ, «Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա:
«Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկ`
- Ժողովի գումարման մասին ծանուցում:
- Տեղեկատվություն օրակարգի հարցերի վերաբերյալ:
- Կանոնադրությունում փոփոխությունների նախագիծ:
- Քվեաթերթիկ օրակարգի հարցերի վերաբերյալ:
Լրացրած քվեաթերթիկը Բանկի կողմից ընդունելու վերջնաժամկետ է սահմանվում 28.11.2024թ., ժամը 14:05:
Հարգելի բաժնետերեր, հարցերի դեպքում կարող եք դիմել «Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշխատակազմ հետևյալ հեռախոսահամարով` +374 10 59 22 36 /ներքին 310/:
Տեղեկատվություն օրակարգի հարցերի վերաբերյալԿանոնադրությունում փոփոխությունների նախագիծ