Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովի գումարման մասին հայտարարություն


«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) հրավիրում է իր բաժնետերերին մասնակցելու Բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին` բաժնետերերի համատեղ ներկայության կարգով, 2016 թվականի հունիսի 1-ին, ժամը 12:00-ին, ՀՀ, ք. Երևան, Ազատության 2/2 պող. հասցեում գտնվող «Ռադիսոն Բլու» հյուրանոցի «Արմենիա» դահլիճում:

Մասնակիցների գրանցումը սկսվելու է ժամը 11:15-ից:

Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է 2016թ. ապրիլի 16-ի դրությամբ:


01.06.2016 թ . ԲԱՆԿԻ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ

ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳ

16.04.2016թ. Խորհրդի որոշմամբ հաստատվել է Բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի հետևյալ օրակարգը.

1. Յունիբանկ ԲԲԸ 2015թ. Ներքին աուդիտի հաշվետվության ներկայացում և հաստատում: Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացության ներկայացում:

2. Յունիբանկ ԲԲԸ 2015թ. գործունեության վերաբերյալ Վարչության տարեկան հաշվետվության հաստատում:

3. Յունիբանկ ԲԲԸ 2015թ. ֆինանսական հաշվետվությունների հաստատում: Յունիբանկ ԲԲԸ 2015թ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ Գրանթ Թորնթոն աուդիտորական ընկերության եզրակացության ներկայացում:

4. Յունիբանկ ԲԲԸ Խորհրդի անդամների ընտրություն և քանակական կազմի հաստատում:

5. Բանկի 2015թ. տարեկան ֆինանսական արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման որոշման ընդունում

6. Բանկի 2016թ. ֆինանսական գործունեության արտաքին աուդիտն անցկացնող անձի հաստատում:


01.06.2016 թ . ԲԱՆԿԻ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ

ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻՆ

ՏՐԱՄՆԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿ

16.04.2016թ. Խորհրդի որոշմամբ հաստատվել է Յունիբանկ ԲԲԸ բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի հետևյալ ցանկը.

1. Յունիբանկ ԲԲԸ 2015թ. Ներքին աուդիտի հաշվետվություն և Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ եզրակացություն

2. Յունիբանկ ԲԲԸ 2015թ. գործունեության Վարչության հաշվետվություն

3. Բանկի 2015թ. ֆինանսական հաշվետվություններ

4. Յունիբանկ ԲԲԸ 2015թ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ Գրանթ Թորնթոն աուդիտորական ընկերության եզրակացություն

5. Յունիբանկ ԲԲԸ Խորհրդի անդամության թեկնածուների վերաբերյալ Խորհրդի առաջարկª թեկնածուների կենսագրության կցմամբ

6. Տարեկան շահութաբաժիններ վճարելու վերաբերյալ Խորհրդի առաջարկ

7. Բանկի 2016թ. ֆինանսական գործունեության արտաքին աուդիտն անցկացնող անձի վերաբերյալ տեղեկություններ

8. Տարեկան Ժողովի օրակարգի հարցերի վերաբերյալ քվեաթերթիկ


ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

ՇԱՀՈՒՅԹԻ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Յունիբանկ բաց բաժնետիրական ընկերության Խորհուրդը, հաշվի առնելով 2015 թվականի ֆինանսական գործունեության արդյունքները, 16.04.2016թ. Խորհրդի որոշմամբ Յունիբանկ ԲԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովին առաջարկում է.

- 2015թ. ֆինանսական արդյունքներով տարեկան շահութաբաժիններ չվճարել, հարկումից առաջ ձևավորված շահույթից իրականացնել հատկացում գլխավոր պահուստին 5% չափով:


ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

16.04.2016թ. Խորհրդի որոշմամբ Բանկի տարեկան ընդհանուր ժողովին ներկայացվում է Յունիբանկ ԲԲԸ Խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ Խորհրդի հետևյալ առաջարկությունըª

- Խորհրդի քանակական կազմը թողնել անփոփոխ, վերընտրել Խորհրդի անդամներին և Խորհրդի կազմը հաստատել հետևյալ կերպª Գագիկ Զաքարյան, Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Արարատ Ղուկասյան, Հրահատ Արզումանյան :

Գագիկ Զաքարյան , Գեորգի Պիսկով - Յունիբանկ ԲԲԸ բաժնետեր ՙԳլովերի Հոլդինգ ԷլԹիԴի՚ ընկերության (հասարակ անվանական բաժնետոմսերի քանակ – 98997000 հատ, արտոնյալ հաստատագրված բաժնետոմսերի քանակ – 32010000 հատ) լիազոր ներկայացուցիչներ

Արարատ Ղուկասյան – հանդիսանում է Բանկի բաժնետեր (հասարակ անվանական բաժնետոմսերի քանակ – 13044 հատ)

Էդուարդ Զամանյան – Բանկի բաժնետեր չի հանդիսանում

Հրահատ Արզումանյան – Բանկի բաժնետեր չի հանդիսանում


ԲԱՆԿԻ 2016թ . ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏՆ

ԱՆՑԿԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան 2016 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության նպատակով Բանկի կողմից հայտարարվել էր մրցույթ, որին մասնակցության հայտ էին ներկայացրել Գրանթ Թորնթոն ՓԲ և Էրնսթ Ընդ Յանգ ՓԲ ընկերությունները:

Մրցութային հանձնաժողովի` Բանկի Վարչության կողմից մրցույթը անցկացվել և արդյունքներն ամփոփվել են ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգով և Բանկի ներքին իրավական ակտով սահմանված պահանջներին համապատասխան: 12.04.2016թ. Վարչության որոշմամբ Բանկի 2016 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար ներկայացված մրցութային առաջարկություններից մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող է ճանաչվել Գրանթ Թորնթոն ՓԲ ընկերությունը:

Հիմք ընդունելով մրցույթի արդյունքները` 16.04.2016թ. Խորհրդի որոշմամբ որպես Բանկի 2016թ. արտաքին աուդիտն իրականացնող անձ Բանկի բաժնետերերի տարեկան Ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացվում Գրանթ Թորնթոն ՓԲ ընկերությունը:

Յունիբանկ ԲԲԸ 2015 թ . Ներքին աուդիտի հաշվետվությունը, Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացությունը, Յունիբանկ ԲԲԸ 2015 թ . գործունեության վերաբերյալ Վարչության տարեկան հաշվետվությունը, Յունիբանկ ԲԲԸ 2015 թ . ֆինանսական հաշվետվությունները, Յունիբանկ ԲԲԸ 2015 թ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ Գրանթ Թորնթոն աուդիտորական ընկերության եզրակացությունը ներկայայացվում են առանձին:


Ֆինանսական հաշվետվություններ և անկախ աուդիտորի եզրակացություն

«Յունիբանկ» ԲԲԸ ներքին աուդիտի 2015թ. տարեկան հաշվետվություն

Հաշվետվություն «Յունիբանկ» ԲԲԸ 2015թ. գործունեության վերաբերյալ

«Յունիբանկ» ԲԲԸ հաշվիչ հանձնաժողովի նիստի արձանագրություն

«Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի 2015թ. տարեկան ընդհանուր ժողովի արձանագրություն

Հարգելի բաժնետերեր, հարցերի դեպքում կարող եք դիմել Բանկի Աշխատակազմ հետևյալ հեռախոսահամարով` +374 10 59-22-36 /ներքին 299 կամ 310/