Հիփոթեքային վարկ
Ավտոկայանատեղիի ձեռքբերման վարկ U-Parking
|
Նպատակային նշանակությունը |
Ավտոկայանատեղիի ձեռքբերում,
|
|||
|
Վարկառուի նկատմամբ պահանջները |
|
|||
|
Վարկի արժույթը |
ՀՀ դրամ |
|||
|
Վարկի ժամկետը |
60- 180 ամիս |
|||
|
Վարկի տրամադրման կարգը |
Անկանխիկ |
|||
|
Վարկի գումարը |
1,000,000 – 6,000,000 ՀՀ դրամ |
|||
|
Վարկի նվազագույն տարեկան տոկոսադրույքը |
14.5% (ֆիքսված տոկոսադրույք առաջին 36 ամիսների համար, 37-րդ ամսից սկսած, ՅՀՏ**+6%) |
|||
|
Նվազագույն կանխավճարը |
20% |
|||
|
Տարեկան փաստացի տոկոսադրույքը |
17.89%-21.99% |
|||
|
Վարկի մարման կարգը |
|
|||
|
Ուշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Փոփոխման սահմանաչափերն են` 1-5% |
||||
|
Ապահովվածությունը |
Ձեռքբերվող ավտոկայանատեղի : |
|||
|
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 1 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ (ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ԵՌՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ) ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՒ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ՎԱՐԿԱՌՈՒԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: |
||||
|
Ձեռքբերվող գույքը գնահատվում և ապահովագրվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից /ցանկը տես այստեղ/: Առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում հիմք է ընդունվում կառուցապատողի կողմից տրված տեղեկանքը: Օժանդակ ծառայություններից օգտվելու գնային միջակայքը հետևյալն է` գույքի ապահովագրություն` 0.25% գնահատված արժեքից կամ վարկի մնացորդից անձնական ապահովագրություն` 0.17% վարկի մնացորդից Այլ ծախսեր*՝ նոտարական ծառայությունների վճար` 15,000 - 20,000, ներառյալ ամուսնության վերաբերյալ հայտարարությունների համաձայնագրերը, սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք` 11,500 ՀՀ դրամ, գույքի պետական գրանցման վճար` 27,500 ՀՀ դրամ: *Ներառված չեն փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ: |
||||
|
Ապահովագրություն |
Գույքային |
Պարտադիր` վարկի մնացորդի չափով սեփականության իրավունքի գրանցումից հետո |
||
|
Անձնական (դժբախտ պատահարներից) |
Պարտադիր |
|||
|
Կոմիսիոն վճարներ |
Վարկային հայտի ուսումնասիրության վճար` համաձայն Բանկի սակագների: |
|||
|
Տույժերը |
երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր ժամկետանցի դեպքում ժամկետանց գումարի 2%-ի չափով միանվագ տույժ |
|||
|
Ներկայացվող փաստաթղթեր՝ |
1. Դիմում (սահմանված ձևով), 2. Անձնագիր և սոց. քարտ (պատճեն), 3. Գույքի բոլոր սեփականատերերի անձնագրեր, անչափահասների համար ծննդյան վկայականներ (պատճեներ) 4. Գրավադրվող գույքի սեփականության վկայական (բնօրինակը և պատճեն), 5. Գրավադրվող անշարժ գույքի ծագման հիմքեր (պատճեն), 6. Միասնական տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի ռեգիստրի պետական կոմիտեից (վարկի տրամադրման դրական եզրակացություն ստանալուց հետո) (բնօրինակը և պատճեն) 7. Եթե կան գույքի համասեփականատեր, ովքեր բացակայում են ՀՀ-ից, ապա նոտարով հաստատված՝ լիազորագիրը (համասեփականատերի համար) (բնօրինակը և պատճեն)և նոտարի կողմից հաստատված թարգմանությունը (բնօրինակը և պատճեն), անձնագրերի պատճեները 8. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին: |
|||
|
Եթե գրավադրվող գույքի սեփականատերը (երը) ամուսնացած է (են)՝ |
Ամուսնու կամ կնոջ անձնագիր (պատճեն), Ամուսնության վկայական (պատճեն), Ամուսնու կամ կնոջ համաձայնությունը գուքը գրավադրելու վերաբերյալ |
|||
|
Անհրաժեշտության դեպքում՝ |
Երրորդ անձի երաշխավորություն (երաշխավորողի անձը և վճարունակությունը հավաստող փասթաթղթեր ` ֆինանսական հաշվետվություններ և այլն), Այլ փաստաթղթեր (օրինակ՝ գնորդի այլ սեփականությունը հավաստող փաստաթղթեր և այլն) |
|||
|
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը |
3 աշխատանքային օր |
|||
|
Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին բանկը տեղյակ է պահում 1 աշխատանքային օրվա ընթացքում: |
||||
|
Վարկը հաճախորդին տրամադրելու ժամկետը |
գրավի իրավունքի պետական գրանցումից հետո 1 աշխատանքային օր |
|||
|
Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկի ձևակերպումը կատարվում է բանկում: Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայությունը, գրավի առարկայի որակը և այլն: Վարկի մերժման գործոններն են հաճախորդի եկամուտների անբավարար լինելը, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը և այլն: Նախքան վարկային պայմանագրի կնքումը բանկը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի: |
||||
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՔՈՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
||||
| Տեղեկատու կենտրոն` +37410 59 55 55 | ||||
Յունիբանկի հաշվարկային տոկոսադրույքի (ՅՀՏ) մեթոդաբանություն: