POS տերմինալներ
POS տերմինալներ
Էքվայրինգը (քարտերով առցանց վճարումներ POS տերմինալով) բանկային ծառայություն է, որը հնարավորություն է տալիս բիզնեսին ընդունելու վճարումներ բանկային քարտերով: Այս ծառայությունն ապահովում է արագ, անվտանգ և արդյունավետ վճարումների ընդունում:
Էքվայրինգի մեր լուծումներն ապահովում են բիզնեսի և հաճախորդի միջև անվտանգ գործարքների իրականացումը, ինչը նպաստում է ընկերությունների վաճառքների աճին, և որպես արդյունք՝ հաճախորդների գոհունակությանը:
Ինչպե՞ս դիմել
Էքվայրինգի մեր լուծումներն ապահովում են բիզնեսի և հաճախորդի միջև անվտանգ գործարքների իրականացումը, ինչը նպաստում է ընկերությունների վաճառքների աճին, և որպես արդյունք՝ հաճախորդների գոհունակությանը:
Ինչպե՞ս դիմել
Շարժական POS
POS տերմինալները հեշտացնում են վճարումների գործընթացը՝ ապահովելով անվտանգ և արագ գործարքներ: Մեր POS տերմինալները համատեղելի են հետևյալ համակարգերի հետ՝ Visa, Mastercard, ArCa:
Շարժական POS տերմինալը տրամադրվում է անվճար բանկի կողմից:
ՀԴՄ-ի վրա POS ծառայության ակտիվացում
- Visa, ArCa, Mastercard քարտերով վճարումների ընդունում
- Առանց հավելյալ սարքի
Ծառայությունը հասանելի է հետևյալ ՀԴՄ սարքերի համար.
- Aisino A90
- SUNMI P2

Վիրտուալ POS տերմինալ
Վճարումների ընդունումն էլ ավելի դյուրին դարձնելու համար մենք տրամադրում ենք անվճար vPOS (վիրտուալ POS տերմինալ), որը հնարավորություն է ընձեռում առևտրային կետերին ստանալ քարտերով առցանց վճարումներ ընդունելու արագ և անվտանգ հնարավորություն:
vPOS-ի ակտիվացման պահանջները- Կազմակերպության մասին տեղեկատվություն՝ պետ․ ռեգիստրում գրանցված անվանում, հասցե, ՀՎՀՀ
- Կայքի/Հավելվածի հիմնական գործունեությունը, վաճառքի պայմանները նկարագրող հատված
- Ապրանքների և գների հստակ ձևակերպում
- Վճարային համակարգի ապրանքանշաններ
- Քարտապանի մասին տեղեկատվության գաղտնիության քաղաքականություն
- Ապրանքի/ծառայության դիմաց վճարման, հետ վերադարձի և պատվերը չեղարկելու մանրամասն պայմաններ
Ինչպե՞ս դիմել

Այցելել մասնաճյուղ
Այցելեք բանկի ցանկացած մասնաճյուղ և լրացրեք
առևտրային կետի գրանցման հայտ-պայմանագիրը:
Մեր մասնաճյուղերը
Յունիբանկի ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարներ
- Յունիբանկի կողմից թողարկված Visa և Mastercard քարտերի սպասարկման դեպքում` 0.9%
- Arca քարտերի սպասարկման դեպքում՝ 0.5%
- «Արքա» համակարգի անդամ բանկերի կողմից թողարկված Visa և Mastercard քարտերի սպասարկման դեպքում` 0.9%
- «ԱրՔա» համակարգի անդամ չհանդիսացող բանկերի կողմից թողարկված Visa և Mastercard քարտերի սպասարկման դեպքում` 1.7%
- Երևանում ՝ 4 600 ՀՀ դրամ
- այլ քաղաքներում ՝ 3 000 ՀՀ դրամ
- գյուղերում ՝ 1 000 ՀՀ դրամ
Հաճախ տրվող հարցեր
Առևտրի կետում տեղադրված POS-տերմինալը բանկի սեփականությունն է: Սարքավորումը վնասելու և/կամ դրա կորստի դեպքում պասխանատվությունը կրում է առևտրի կետը:
Քարտերով կատարված գործարքների անդորրագրերի պատճեններն անհրաժեշտ է պահպանել գործարքի կատարման օրվանից սկսած 1 տարվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում բանկը կարող է պահանջել անդորրագրերը, որոնք պետք է ներկայացվեն 1 (մեկ) բանկային օրվա ընթացքում` բանկից ստացված հարցման օրվանից սկսած:
Առևտրի կետն իրավասու չէ տրամադրել կանխիկ գումար անկանխիկ գործարք դիմաց: Քարտով կատարված գործարքի գումարը ենթակա է վերադարձման բացառապես վճարումը կատարած քարտին:
Ոչ, անկանխիկ գործարքի համար հավելյալ վճար չի սահմանվում:
