«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ կողմից թողարկված քարտերի՝ Վճարային դրամապանակներում թվայնացման եվ Թվայնացված քարտերով իրականացվող վճարումների պայմանները (այսուհետ՝ Պայմաններ)

1. Սահմանումներ և հասկացություններ

Ծառայության մատակարար՝ Վճարման սարքավորումը արտադրող ընկերությունը։

Վճարային դրամապանակ ՝ Վճարման սարքավորման մեջ ներբեռնված ծրագրային ապահովում, որի բացառիկ իրավունքները պատկանում են Ծառայության մատակարարին։ Այն իրենից ներկայացնում է Վճարային սարքավորման համար նախատեսված հավելված, որը թույլ է տալիս իրականացնել Վճարային գործարքներ։

Ծառայության մատակարարի պայմաններ՝ Lիցենզավորված համաձայնությունը ծրագրային ապահովմանը և Ծառայության մատակարարի այլ պայմանները, որոնք ամրագրվել են Հաճախորդի և Ծառայության մատակարարի միջև։

Բանկ՝ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ 0025, ք.Երեւան, Չարենցի, 12, № 53, 1-5 ։

Պայմանագիր՝ Վճարային քարտերի սպասարկման և օգտագործման պայմաններն ու կանոնները, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.unibank.am/hy/service/cards/bcts.php։

Հաճախորդ՝ Ֆիզիկական անձ, ով Բանկի հետ կնքել է Պայմանագիր։

Անհպում գործարք՝ Թվայնացված քարտով իրականացված գործառնություն՝ անհպում քարտեր սպասարկող սարքավորումների միջոցով։

Նույնականացման տվյալներ` Վճարային գործարքների իրականացման համար օգտագործվող նույնականացման տվյալներ՝ գաղտնաբառ, բիոմետրիկ տվյալներ (FaceID, TouchID), PIN կոդ, Passcode և այլ նույնականացման տվյալներ, որոնք ակտիվացված են Վճարման սարքավորման վրա։ Նույնականացման տվյալների մուտքագրումը հավասարազոր է Հաճախորդի կողմից քարտի PIN կոդ մուտքագրելուն։

Թվայնացված քարտ՝ Հաճախորդի Վճարային քարտի թվային համարժեքը Վճարային դրամապանակում՝ Անհպում գործարքներ իրականացնելու նպատակով։ Այն կարող է ստեղծվել ինչպես անմիջականորեն Վճարային դրամապանակում Վճարային քարտի տվյալների մուտքագրմամբ, այնպես էլ Բանկի Uni Mobile բջջային հավելվածում՝ Վճարային քարտը ընտրելով։

Վճարային քարտ՝ Բանկի և Հաճախորդի միջև կնքված Պայմանագրի հիման վրա Հաճախորդի անունով Բանկի կողմից թողարկված վճարային քարտ։

Վճարման սարքավորում՝ Սարքավորում, որին Հաճախորդը կցում է իր Թվայնացված քարտը ՝ Անհպում գործարքներ իրականացնելու նպատակով։

Գաղտնիության քաղաքականություն՝ Բանկի Գաղտնիության քաղաքականությունը, որը հասանելի է առանձին հղմամբ՝ https://www.unibank.am/hy/service/cards/wallet/privacy-policy.php։

Թվային համարժեք՝ Թվայնացված քարտի վիրտուալ արտացոլումը։

Վճարային գործարք՝ Թվայնացված քարտով իրականացված բոլոր տեսակի գործառնությունները։

2. Հիմնական պայմաններ

2.1. Պայմանները սահմանում են Բանկի՝ Վճարային դրամապանակում Թվայնացված քարտերի օգտագործումը կարգավորող պայմանները։ Այն հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մասը։

2.2. Պայմանների և Պայմանագրի միջև հակասության դեպքում գերակայությունը տրվում է Պայմանագրին։

3. Գործընթացի հիմնական սկզբունքներ

3.1. Վճարային գործարքների իրականացում

3.1.1. Վճարային դրամապանակը հնարավորություն է տալիս Հաճախորդին իր Վճարման սարքավորմանը կցել իր Վճարային քարտի Թվային համարժեքը՝ ստորև ներկայացվող Վճարային գործարքները իրականացնելու նպատակով.

3.1.1.1. Անհպում գործարքներ՝ առևտրի/սպասարկման կետերում տեղադրված անհպում վճարումներ ընդունող POS տերմինալներով,

3.1.1.2. Անհպում գործարքներ՝ անհպում քարտեր սպասարկող բանկոմատների միջոցով,

3.1.1.3. Վճարումներ web հարթակներում կամ հավելվածներում, որտեղ ինտեգրված է Ծառայության մատակարարի վճարումների ընդունման հնարավորությունը։

3.1.2. Քարտի թվայնացման համար Հաճախորդը մուտքագրում է քարտի տվյալները Վճարային դրամապանակում, որից հետո Վճարային դրամապանակում ցուցադրվում է Քարտի Թվային համարժեքը։

3.1.3. Վճարային գործարք իրականացնելու համար Հաճախորդը պետք է ընտրի ցանկալի Թվայնացված քարտը և Վճարման սարքավորումը մոտեցնի անհպում քարտեր սպասարկող սարքավորմանը՝ կատարելով Վճարման սարքավորման ապաբլոկավորում Նույնականացման տվյալների մուտքագրման միջոցով։ Հաճախակի օգտագործվող Թվայնացված քարտը Հաճախորդը Վճարային դրամապանակում կարող է դարձնել որպես հիմնական և գործարքներն իրականացնելիս վճարումը կատարել առանց թվայնացված քարտը ցանկից ընտրելու։

3.2. Տվյալների և գործարքների պատմության դիտարկում

3.2.1. Վճարային դրամապանակը Հաճախորդին հնարավորություն է տալիս դիտարկել Թվայնացված քարտի հետևյալ տվյալները՝

3.2.1.1. Թվայնացված քարտի կարգավիճակ՝ բլոկավորված կամ ապաբլոկավորված,

3.2.1.2. Թվայնացված քարտով իրականացված վճարային գործարքների պատմություն՝ արտացոլելով «ամսաթիվ», «գումար», «առևտրի/սպասարկման կետ» և այլ տվյալներ։

3.2.2. Վճարային դրամապանակը չի ցուցադրում տեղեկատվություն այն գործարքների գծով, որոնք չեն իրականացվել Վճարային դրամապանակում Թվայնացված քարտով։

3.3. Հաճախորդի իրավունքներն ու պարտականությունները

3.3.1. Հաճախորդը պարտավոր է՝

3.3.1.1. Քարտի թվայնացումից առաջ ծանոթանալ Ծառայությունների մատակարարի պայմաններին և պահպանել դրանցով սահմանված բոլոր պահանջները։

3.3.1.2. Մինչև Վճարային դրամապանակում Թվայնացված քարտի ստեղծումը, հավաստիանալ, որ տվյալ Վճարման սարքավորման կարգավորումներում առկա չեն 3-րդ անձի Նույնականացման տվյալներ։ Եթե Վճարային գործարքն իրականացվում է Վճարման սարքավորման կարգավորումներում առկա 3-րդ անձի Նույնականացման տվյալների հաստատմամբ, ապա Վճարային դրամապանակը դրանք նույնականացնում է որպես Հաճախորդի տվյալներ։

3.3.1.3. Ապահովել Նույնականացման տվյալների գաղտնիությունը։

3.3.1.4. Այն դեպքերում, երբ Նույնականացման տվյալները կամ Թվայնացված քարտի տվյալները հասանելի են դառնում 3-րդ անձանց, անհապաղ այդ մասին տեղեկացնել Բանկին՝ Թվայնացված քարտը բլոկավորելու նպատակով։

3.3.1.5. Կրել պատասխանատվություն իր Թվայնացված քարտով կատարված բոլոր Վճարային գործարքների համար։

3.3.1.6. Վճարման սարքավորման կորստի, Նույնականացման տվյալների կամ Թվայնացված քարտի տվյալների գողության դեպքում շտապ տեղեկացնել Բանկին՝ վերջինիս կողմից Թվայնացված քարտի բլոկավորման նպատակով։

3.3.2. Հաճախորդն իրավունք ունի՝

3.3.2.1. Թվայնացնել իր այն Վճարային քարտերը, որոնց համար Բանկը տրամադրում է թվայնացման հնարավորություն, դադարեցնել թվայնացված քարտի գործունեությունը՝ բլոկավորելով այն, ինչպես նաև բլոկավորված թվայնացված քարտը ապաբլոկավորել՝ դիմելով Բանկ, հեռացնել թվայնացված քարտը։ Հեռացված թվայնացված քարտը հնարավոր չէ վերականգնել, հարկավոր է ստեղծել նոր թվայնացված քարտ:

3.3.2.2. Վճարային քարտը թվայնացնել տարբեր Վճարման սարքավորումներում։

3.3.2.3. Դիմել Բանկին՝ Վճարային գործարքների բողոքարկման նպատակով: Թվայնացված քարտով կատարված գործարքների բողոքարկման կարգը նույնն է, ինչ Վճարային քարտով կատարված գործարքների դեպքում։

3.4. Բանկի իրավունքներն ու պարտականությունները

3.4.1. Բանկը պարտավոր է՝

3.4.1.1. Հաճախորդին տրամադրել Թվայնացված քարտի շուրջօրյա աջակցություն՝ +37410555385 հեռախոսահամարով։

3.4.2. Բանկն իրավունք ունի՝

3.4.2.1. Թվայնացված քարտի ակտիվացման նպատակով պահանջել Հաճախորդից անցնելու լրացուցիչ նույնականացում՝ վերջինիս կողմից Բանկում գրանցված իր հիմնական հեռախոսահամարին ուղարկված միանգամյա գաղտնաբառը մուտքագրելու միջոցով։ Բանկում հիմնական հեռախոսահամարի բացակայության դեպքում նույնականացումն անցնելու համար Հաճախորդը պետք է զանգահարի Բանկի Հեռախոսային կենտրոն։

3.4.2.2. Սահմանված դեպքերում միակողմանիորեն բլոկավորել Թվայնացված քարտը, եթե բլոկավորվում է այդ Թվայնացված քարտի Վճարային քարտը։

3.4.2.3. Մերժել Հաճախորդին Վճարային քարտի թվայնացման փորձը՝ Թվայնացման գործընթացում ստացվող պարամետրերի վերլուծության արդյունքում։

3.4.2.3. Բլոկավորել Թվայնացված քարտը, եթե.

3.4.2.3.1. Հաճախորդը չի կատարում Պայմաններով սահմանված պարտավորությունները։

3.4.2.3.2. Դրանով կատարված գործարքները Բանկի կողմից դիտվում են որպես կասկածելի։

3.5. Պայմաններ, Համաձայնագրեր և Պայմանագրեր 3-րդ կողմ հանդիսացող ընկերությունների հետ

3.5.1. Պայմանները կարգավորում են միայն Բանկի և Հաճախորդի փոխհարաբերությունները։ Ծառայության մատակարարի կամ 3-րդ կողմ հանդիսացող այլ ընկերությունների հետ Հաճախորդը կարող է ունենալ այլ պայմաններ, համաձայնագրեր կամ պայմանագրեր, որոնք Հաճախորդը պարտավորվում է կատարել։ Բանկը պատասխանատվություն չի կրում Վճարային դրամապանակի անսարքության, 3-րդ կողմ հանդիսացող ընկերությունների աշխատանքների ընդհատումների, անսարքությունների կամ խափանումների համար։ 3-րդ կողմերի կողմից մատուցված ծառայությունների ընթացքում առաջացած խնդիրների կամ հարցերի դեպքում Հաճախորդը պետք է դիմի համապատասխան ընկերությանը։

3.6. Ծառայության արժեք

3.6.1. Բանկի կողմից Թվայնացված քարտի համար չեն գործում հավելյալ սակագներ։

3.6.2. Բանկը պարտավորություն չի կրում ֆինանսական բոլոր այն ծախսերի համար, որոնք առաջացել են Վճարային դրամապանակի օգտագործման արդյունքում և չեն հանդիսանում Բանկի կողմից սահմանված պայմաններ։

4 Պայմաններում փոփոխություններ

4․1. Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխություններ և լրացումներ կատարել Պայմաններում, այդ թվում՝ որևէ վճարային համակարգի քարտի թվայանացման հնարավորության կամ Թվայնացված քարտի օգտագործման կասեցում, նոր Վճարային դրամապանակում քարտերի թվայնացման հնարավորության ապահովում, որևէ Վճարային դրամապանակի հետ համագործակցության դադարեցում կամ նոր Վճարային դրամապանակի հետ համագործակցության սկսում՝ առանց Հաճախորդի կողմից դրանց հավելյալ հաստատման և փոփոխությունների և լրացումների ուժի մեջ մտնելուց 15 (տասնհինգ) օր առաջ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվության ստացման համար Քարտապանի կողմից ընտրված եղանակով ծանուցելով վերջինիս:

4․2. Փոփոխված տվյալների մասին Բանկը պարտավորվում է հրապարակել իր պաշտոնական կայքէջում՝ www.unibank.am։


Terms for digitization of cards issued by UNIBANK OJSC in Payment wallets and Payments performed by digitized cards (hereinafter referred to as Terms)

1. Definitions

Service provider the manufacturer of Payment device.

Payment wallet - The software exclusively belonging to Service Provider, installed in Payment device. It is an application for Payment device, which allows to perform payment transactions.

Terms of the Service provider - Licensed software agreement and other terms of Service provider that are set forth between Customer and Service Provider.

Bank - “UNIBANK” OJSC, 0025, Yerevan, Charents str. 12, № 53, 1-5

Agreement - Payment card terms and conditions which is available with the following link: https://www.unibank.am/hy/service/cards/bcts.php

Customer - An individual, who has signed Agreement with Bank.

Contactless transaction - A transaction performed by Digitized card via Payment device.

Identification data - Identification data used for payment transactions: password, biometric data (FaceID, TouchID), PIN code, Passcode or other identification data, which are activated in Payment device. Identification data input is equivalent to entering the PIN code of the Payment card.

Digitized card - The digital equivalent of Customer's Payment Card in Payment Wallet for performing Contactless transactions. It can be created both directly by entering Payment Card data in Payment Wallet or by selecting Payment card in the mobile application of Bank.

Payment card - Payment card issued by Bank for Customer based on Agreement signed between Bank and Customer.

Payment device - Device to which Customer attaches his/her Digitized card in order to perform Contactless transactions.

Policy Privacy - The Policy Privacy of Bank, which is available with the following link: https://www.unibank.am/hy/service/cards/wallet/privacy-policy.php

Digital art - The virtual art of Digitized card.

Payment transaction - All types of transactions performed by Digitized card.

2. Main terms

2.1. Terms defines the terms and conditions of the use of Digitized cards in Payment wallet. It is an integral part of Agreement.

2.2. In case of contradiction between Agreement and Terms, Agreement will prevail.

3. Main principles of the process

3.1. Execution of Payment transactions

3.1.1. Payment Wallet allows Customer to attach digital equivalent of his/her Payment Card to Payment Device in order to perform Payment transactions presented below:

3.1.1.1. Contactless transactions via contactless enabled POS terminals located in merchants,

3.1.1.2. Contactless transactions through contactless enabled ATMs,

3.1.1.3. Payments in web platforms or in applications, where the possibility to accept payment of Service provider is integrated.

3.1.2. Customer enters the card data in Payment Wallet, after which Digital art of Payment card is presented in Payment Wallet.

3.1.3. To perform Payment transaction Customer needs to select Digitized card, hold the Payment device directly over the contactless enabled POS terminal and unblock Payment device with Identification data. Customer can make the most frequently used card as a default one in Payment Wallet and make the payments without selecting the card from the cards list.

3.2. Data and transaction history review

3.2.1. Payment wallet allows Customer to review the following data of the Digitized card:

3.2.1.1. The status of the Digitized card: blocked or unblocked.

3.2.1.2. The history of transactions performed by Digitized card displaying “date”, “amount”, “merchant” and other data.

3.2.2. Payment wallet does not display information about transactions that were not performed by Digitized card in Payment wallet.

3.3. Customer rights and responsibilities

3.3.1. Customer is obligated to:

3.3.1.1. To get acquainted with Terms of Service provider and meet all the requirements set by Service provider.

3.3.1.2. Make sure that there is no Third party Identification information in the settings of Payment device, before creating a Digitized card in Payment Wallet. If Payment transaction is performed with the approval of the Third party Identification data registered in Payment device settings, Payment Wallet identifies them as Customer data.

3.3.1.3. Ensure the confidentiality of Identification data.

3.3.1.4. Notify the Bank immediately in order to block the Digitized card, in cases when Identification data or Digitized card data becomes available to Third parties.

3.3.1.5. Bear responsibility for all Payment transactions made with his/her Digitized card.

3.3.1.6. Notify the Bank immediately in order to block the Digitized card in case of loss of Payment device, theft of Identification data or Digitized card data.

3.3.2. Customer has rights to:

3.3.2.1 Digitize Payment Cards for which Bank provides the opportunity to digitize, terminate the activity of the digitized card by blocking it, unblock the blocked Digitized card by applying to Bank, remove Digitized card. The removed Digitized card cannot be recovered, a new Digitized card must be created.

3.3.2.2. Digitize Payment card in different Payment devices.

3.3.2.3. Apply to Bank to dispute Payment transactions. The procedure for disputing transactions performed by Digitized card is the same as for transactions performed by Payment card.

3.4. Bank rights and responsibilities

3.4.1. Bank is obligated to:

3.4.1.1. Provide 24-hour support for Digitized cards by +37410555385 phone number.

3.4.2. Bank has rights to:

3.4.2.1. Request additional identification of Customer to activate Digitized card by asking to enter the one-time password sent to his/her main telephone number registered in Bank. In case of absence of the main telephone number in Bank, Customer must call the Bank Call Center.

3.4.2.2. In certain cases, unilaterally block Digitized card if Payment card is blocked.

3.4.2.3. Reject the attempt to digitize Payment card as a result of the analysis of the parameters obtained in the digitization process.

3.4.2.3. Block Digitized card, if:

3.4.2.3.1. Customer does not fulfill the obligations set forth in Terms.

3.4.2.3.2. The transactions performed by Digitized card are considered suspicious by Bank.

3.5. Terms and Agreements with Third parties

3.5.1. Terms regulates only Bank and Customer relationships. Customer may have other terms or agreements that Customer undertakes to fulfill with Service provider or other Third party companies. Bank is not responsible for Payment wallet malfunctions, interruptions, malfunctions or breakdowns of Third party companies. In case of problems or questions arising during the services provided by Third parties, Customer should contact the relevant company.

3.6. Service fee

3.6.1. There are no additional tariffs for Digitized card set by Bank.

3.6.2. Bank is not liable for all financial expenses incurred as a result of the use of Payment Wallet which are not conditions defined by Bank.

4 Changes in Terms

4․1. Bank has the right to unilaterally make changes and additions to Terms without additional consent of Customer, by notifying Customer 15 (fifteen) days before the entry into force of the amendments, using the contact option chosen by Customer to receive all information considered to be delivered to Customer by the RA legislation. The mentioned changes include the suspension of the digitization of specific payment system card or the use of the Digitized card, the possibility of card digitization in new Payment wallet, termination of cooperation with the specific Payment wallet or start of cooperation with the new Payment wallet.

4․2. Bank is obliged to publish the changed Terms on its official website: www.unibank.am.