Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացումը դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն: Վարկավորման շահավետ պայմանները փոքր և միջին ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների համար ստեղծում են բիզնեսի զարգացման առավել լայն հնարավորություններ: Մենք առաջարկում ենք շուկայի և բիզնեսի առանձնահատկությունների ուսումնասիրությունների հիման վրա հաճախորդների կոնկրետ խմբի համար հատուկ մշակված վարկային ծրագրեր: Այդպիսի մոտեցումը ՓՄՁ-ներին ապահովում է ակտիվ զարգացում և լավագույնս է համապատասխանում հաճախորդների սպասումներին:

ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
ԼՐԱՑՆԵԼ

Բիզնես վարկեր

Բիզնես վարկեր

Բիզնես վարկ «Պարզեցված»


ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ

250 000 ԱՄՆ դոլար
100.000.000 ՀՀ դրամ

ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ

սկսած 10%` ԱՄՆ դոլարի դեպքում
սկսած 15%` ՀՀ դրամի դեպքում

ԺԱՄԿԵՏ

մինչև 120 ամիս


Վարկ «Պարզեցված» (անշարժ գույքի գրավով բիզնես վարկ շրջանառու միջոցների համալրման, կապիտալ ներդրումների և վերաֆինանսավորման համար)

Նպատակային նշանակությունը

Վարկը նախատեսված է բիզնես նպատակների, ինչպես նաև այլ բանկերում վարկերի վերաֆինանսավորման համար:

Վարկառուի նկատմամբ պահանջները

- անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ

- բիզնեսի գործունեության ժամկետը` առնվազն 6 ամիս

- դրական վարկային պատմություն` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Տարեկան անվանական տոկոսադրույքը

15%

10%

Վարկի նվազագույն և առավելագույն գումարը

           5,000,000 – 100,000,000

          15,000 – 250,000
      Վերաֆինանսավորման դեպքում՝ վարկի սկզբնական գումար (պայմանագրով նախատեսված) + 30%, բայց ոչ ավել քան` 100,000,000 ՀՀ դրամ կամ 250,000 ԱՄՆ դոլար

Վարկի նվազագույն և առավելագույն ժամկետը

                              24 - 120 ամիս

Ուշադրություն`Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Վարկի երկարաձգման կամ վարկի պայմաններում փոփոխություններ իրականացնելու դեպքում Բանկն իրավունք ունի վերանայել վարկի տոկոսադրույքը: Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Ապահովվածությունը

Անշարժ գույք

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Վարկ հարաբերած գրավի արժեք

Առավելագույնը 60% ` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության:

Վարկի տրամադրման կարգը

Վարկը միանվագ փոխանցվում է հաճախորդի բանկային հաշվին:

Վարկի մարման կարգը

  • Մայր գումարի հավասարաչափ, անուիտետային կամ հարմարեցված ժամանակացույցով:
  • Տոկոսագումարի մարումը ամենամսյա:

Միջնորդավճար

0%

Տույժեր

Երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր վարկի և տոկոսագումարների ժամկետանցման դեպքում վարկառուից գանձվում է ամսական տուգանք ժամկետանց գումարի 2 տոկոսի չափով:

Վաղաժամկետ մարման տուգանք

  • Մինչև 24 ամիս վաղաժամկետ մարելու պարագայում, ինչպես նաև եթե մարման գումարը գերազանցում է ըստ ժամանակացույցի վճարման ենթակա ամսական վճարի եռապատիկը`առկա է վաղաժամկետ մարման տուգանք`վարկի ժամանակացույցով նախատեսված ամսական մարումը գերազանցող գումարի 3%-ի չափով:
  • 25-36 ամսվա ընթացքում վաղաժամկետ մարելու պարագայում, ինչպես նաև եթե մարման գումարը գերազանցում է ըստ ժամանակացույցի վճարման ենթակա ամսական վճարի եռապատիկը`առկա է վաղաժամկետ մարման տուգանք`վարկի ժամանակացույցով նախատեսված ամսական մարումը գերազանցող գումարի 2%-ի չափով:
  • 37-րդ ամսվանից սկսած վաղաժամկետ մարելու պարագայում առկա չէ վաղաժամկետ մարման տույժ

Վարկային հայտի ուսումնասիրման վճար

5 000 ՀՀ դրամ

Վարկի կանխիկացման միջնորդավճար

Համաձայն Բանկի սակագների

Նշումներ

  • Մինչև 40 մլն ՀՀ դրամ / 100 հազ. ԱՄՆ դոլար ներառյալ վարկի տրամադրման համար հաճախորդի ֆինանսական վերլուծություն չի պահանջվում,    

  • 40 մլն ՀՀ դրամից / 100 հազ. ԱՄՆ դոլարից ավել վարկի տրամադրման համար իրականացվում է միայն ԵԾՀ վելուծության հիման վրա:


ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել




Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 28/10/2024 17:11