Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացումը դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն: Վարկավորման շահավետ պայմանները փոքր և միջին ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների համար ստեղծում են բիզնեսի զարգացման առավել լայն հնարավորություններ: Մենք առաջարկում ենք շուկայի և բիզնեսի առանձնահատկությունների ուսումնասիրությունների հիման վրա հաճախորդների կոնկրետ խմբի համար հատուկ մշակված վարկային ծրագրեր: Այդպիսի մոտեցումը ՓՄՁ-ներին ապահովում է ակտիվ զարգացում և լավագույնս է համապատասխանում հաճախորդների սպասումներին:

ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
ԼՐԱՑՆԵԼ

Բիզնես վարկեր

Բիզնես վարկեր

Վարկ ՄՓՄՁ (KFW)

Վարկ ՄՓՄՁ (KFW)

Նպատակային նշանակությունը

Վարկը նախատեսված է բիզնես նպատակների համար, այդ թվում` կապիտալ ներդրումների և ընթացիկ գործունեության ֆինանսավորման համար, բացի վարկերի վերաֆինանսավորմից:

Վարկառու նկատմամբ նվազագույն պահանջներ

  • Անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ,

  • Բիզնեսի գործունեության ժամկետը` առնվազն 12  ամիս,

  • Ոչ բացասական վարկային պատմություն` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության,

  • Ֆինանսական վերլուծություն

Արժույթ

ՀՀ դրամ

Վարկի գումար

5,000,000 – 260,000,000 ՀՀ դրամ

Շրջանառու միջոցների ձեռք բերման նպատակով առավելագույն գումար`

100,000,000 ՀՀ դրամ

Հիմնական միջոցների ձեռք բերման և կապիտալ ներդրումների նպատակով առավելագույն գումար `

160,000,000 ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույք

13.5%

Վարկի տրամադրման միանվագ վճար

0%

Վարկի ժամկետ

60 ամիս

Վարկի տրամադրումը

Անկանխիկ

Ապահովվածություն

Անշարժ գույք, շարժական գույք (ավտոտրանսպորտ), ապրանքանյութական պաշարներ (ԱՆՊ), շրջանառու միջոցներ և այլն:

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

LTV (վարկ/գրավ հարաբերակցություն)

Առավելագույնը 70% ` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության:

Անշարժ և շարժական գույքը, այդ թվում մեքենա սարքավորումները, շրջանառու միջոցները, որպես մեկ ընդհանրական գրավ ընդունելու դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքի շուկայական արժեքը:

Մարման կարգ

Մայր գումարի մարումը` ամենամսյա հավասարաչափ կամ անուիտետային կամ ճկուն գրաֆիկով` ելնելով բիզնեսի առանձնահատկություններից:

Տոկոսագումարի մարումը` ամենամսյա կամ ճկուն սեզոնային` ելնելով բիզնեսի առանձնահատկություններից:

Տույժեր

Երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր վարկի և տոկոսագումարների ժամկետանցման դեպքում վարկառուից գանձվում է ամսական տուգանք ժամկետանց գումարի 2 %-ի չափով:

Վարկային հայտի ուսումնասիրման վճար

Համաձայն բանկում գործող սակագների

Նպատակային մոնիթորինգ

  • վարկի նպատակայնությունը պետք է լինի խիստ վերահսկելի
  • յուրաքանչյուր վարկի տրամադրումից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում իրականացնել նպատակային մոնիթորինգ

Վարկերի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:



ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել



Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 14/08/2024 09:56