Բիզնես քարտ

Visa Business

Բիզնես քարտ

Բիզնես քարտերը նախատեսված են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ վճարումներն էլ ավելի հեշտացնելու, ծախսերը կառավարելու և ֆինանսական հոսքերը վերահսկելու համար:



Վճարումներ և գնումներ
Ձեր բիզնես քարտով

Կատարե’ք անհրաժեշտ վճարումներն ու գնումները բիզնես քարտով՝ ապահովելով արագ և անվտանգ գործարքներ։

The picture of Unimobile

Հեշտ կառավարում և վերահսկում

Բիզնես քարտերը թույլ են տալիս վերահսկել ընկերության բոլոր ֆինանսական ծախսերը՝ յուրաքանչյուր աշխատողի կամ բաժնի համար սահմանելով հստակ ծախսային սահմանաչափեր։ Օգտվելով մոբայլ հավելվածից՝ կարող եք կառավարել ձեր հաշիվները, հետևել գործարքների պատմությանը և վերլուծել ծախսերը։

The picture of Unimobile

Անվտանգ և ապահով գործարքներ

Բիզնես քարտերն ապահովում են անվտանգության բարձր մակարդակ։




The picture of Unimobile

Պարզ և արագ վճարումներ

Բիզնես քարտերով կարող եք իրականացնել գործարքներ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Կատարե’ք միջազգային վճարումները մի քանի վայրկյանում՝ պարզ և հարմար եղանակով:


Էքվայրինգ. POS տերմինալ,
վճարումների ընդունում

Էքվայրինգը բանկային ծառայություն է, որը հնարավորություն է տալիս բիզնեսին ընդունելու վճարումներ բանկային քարտերով: Այս ծառայությունն ապահովում է արագ, անվտանգ և արդյունավետ վճարումների ընդունում:

էքվայրինգի մեր լուծումներն ապահովում են բիզնեսի և հաճախորդի միջև անվտանգ գործարքների իրականացումը, ինչը նպաստում է ընկերությունների վաճառքների աճին, և որպես արդյունք՝ հաճախորդների գոհունակությանը:

Մենք առաջարկում ենք ամբողջական էքվայրինգի ծառայություններ՝ տարբեր բանկային քարտերի միջոցով վճարումներ ընդունելու համար, ապահովելով բարձր մակարդակի անվտանգություն և առավելագույն հարմարավետություն։

POS տերմինալները հեշտացնում են վճարումների գործընթացը՝ ապահովելով անվտանգ և արագ գործարքներ: Մեր POS տերմինալները համատեղելի են բոլոր հիմնական քարտային համակարգերի հետ (Visa, Mastercard, ArCa):



The picture of Unimobile



The picture of Unimobile

UNIBusiness Mobile

Կցե’ք քարտը հատուկ իրավաբանական անձանց համար նախատեսված UNIBusiness Mobile հավելվածին, և բանկը հասանելի կլինի ձեզ՝ որտեղ էլ որ լինեք:

Ներբեռնեք UNIBusiness Mobile հավելվածն անվճար Play Market-ից
կամ App Store-ից: