ԱՀԸ-ի ծրագրով անշարժ գույքի վերանորոգում
Ազգային Հիփոթեքային Ընկերություն / ԱՀԸ / ՎՎԿ ՓԲԸ - ի վերաֆինանսավորման ծրագրի շրջանակներում բնակելի անշարժ գույքի վերանորոգման համար տրամադրվող վարկԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ
35,000,000 ՀՀ դրամ
ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ
12,9%
ԺԱՄԿԵՏ
Մինչև 120 ամիս
Վարկավորման համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Բնակարան /առանձնատուն/ վերանորոգելու նպատակով վարկ ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը |
Վարկառուի կողմից ներկայացվող փաստաթղթեր. 1. Դիմում /սահմանված ձևով/, 2. Անձնագիր կամ նույնականացման քարտ, 3. Սոցիալական քարտ, 4. Ամուսնության վկայական, ամուսնու անձնագիրը, ամուսնու ամուսնու /եթե վարկառուն ամուսնացած է/, 5. Երեխաների ծննդյան վկայականները /առկայության դեպքում/, 6. Տեղեկանք բնակության վայրից /3-րդ ձև ԲՇՏ-ից/, Եթե վարկառուն վարձու աշխատող է, ապա . 7. Եկամուտների մասին տեղեկանք գործատուից, որտեղ նշվում է վարկառուի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային ստաժը տվյալ կազմակերպությունում և ամսական եկամտի չափը 8. Տվյալներ նախկին զբաղվածության մասին` գործատուն, զբաղեցրած պաշտոնը, յուրաքանչյուր կազմակերպությունում աշխատանքի ստաժը /պահանջվում է միայն այն դեպքում, եթե վարկառուի աշխատանքային ստաժը ընթացիկ աշխատավայրում փոքր է 12 ամսից և դա նրա առաջին աշխատավայրը չէ/. 9. Տվյալներ այլ եկամուտների վերաբերյալ /առկայության դեպքում/, 10. Վարկառուի ամուսնացած լինելու դեպքում ամուսնու/կնոջ եկամուտների մասին տեղեկանք ոչ պարտադիր/, Եթե վարկառուն ինքնազբաղված է, ապա . 11. Հարկ վճարողի հարկային համարը /ՀՎՀՀ/, 12. Գրանցման վկայական, կանոնադրություն /առկայության դեպքում/, 13. Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը, եթե օրենսդրության համաձայն տվյալ գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան մարմինների կողմից հատուկ թույլտվություն, 14. Վերջին 1 տարվա ֆինանսական և հարկային հաշվետվությունները` հաստատված հարկային մարմինների կողմից, 15. Վերջին 12 ամսվա եկամուտների և ծախսերի հաշվետվությունները /գրառումները /առկայության դեպքում/ 16. Ինքնազբաղվածների եկամուտների գնահատման վերլուծություն համաձայն ՈՆՍ-ի Հավելված 1-ում ներկայացված ինքնազբաղվածների եկամուտները գնահատելու մեթոդաբանության կամ ԳՖՀ կողմից սահմանված համանման մեթոդաբանության /վերլուծությունը կատարվում է Վարկատուի կողմից և ներկայացվում այնպես, որ առանց որևէ դժվարության հասկանալի լինին 3-րդ անձի համար/, Այն դեպքերում, երբ վարկառուն/համավարկառուն միևնույն ժամանակ հանդիսանում է տվյալ կազմակերպության հիմնադիրը /սեփականատերը/ և տնօրենը /գործադիր մարմնի ղեկավարը/, ապա վերջինիս եկամուտները պետք է գնահատվեն Հավելված 1-ում ներկայացված մեթոդաբանությամբ, հակառակ դեպքում, եթե նա ներկայացնում է աշխատավարձի վերաբերյալ տեղեկանք, ապա տեղեկանքում նշված գումարը պետք է հավաստվի ներքոթվարկված տարբերակներից որևէ մեկով. • Կազմակերպության պաշտոնական` հարկային մարմինների կողմից հաստատված հաշվետվությունների վերլուծության միջոցով, կամ • ՀՀ Սոցիալական ապահովության ծառայությունից համապատասխան տեղեկանքի միջոցով։ 17. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» /«Know your customer»/ սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին: |
Գույքի վեաբերյալ փաստաթղթեր. 18. Գույքի բոլոր սեփականատերերի անձնագրերը և սոցիալական քարտերը, ամուսնության վկայական, ամուսնու անձնագիր և սոցիալական քարտ, ամուսնու համաձայնությունը գույքը վաճառելու համար /եթե վարկառուն ամուսնացած է/ , անչափահասների դեպքում /ծննդյան վկայական/, 19. Վերանորոգվող գույքի սեփականության վկայականը 20. Եթե կան համասեփականատեր կամ գրանցված անձիք, ովքեր բացակայում են ՀՀ-ից, ապա նոտարով հաստատված` լիազորագիր /համասեփականատերի համար/ համաձայնություն /գրանցված անձանց համար/ և նոտարի կողմից հաստատված թարգմանությունը, անձնագրերի պատճեները, 21. Վերանորոգվող գույքի սեփականության վկայական, 22. Վերանորոգվող գույքի ծագման հիմքեր, 23. Միասնական տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի ռեգիստրի պետական կոմիտեից /վարկի տրամադրման դրական եզրակացություն ստանալուց հետո/, 24. Վերանորոգվող գույքի լուսանկարներ: |
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետները
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը |
Վարկային հայտը ներկայացնող անձի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 4 աշխատանքային օր |
|||
Վարկային հայտ ներկայացնողին որոշման մասին տեղեկացնելու առավելագույն ժամկետը |
1 աշխատանքային օր |
|||
Վարկը վարկառուին տրամադրելու առավելագույն ժամկետը |
Գրավի պետական գրանցում ստանալուց հետո` 1 աշխատանքային օր |
|||
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՔՈՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am |
||||
Տեղեկատու կենտրոն` +37410 59 55 55 |
Վերադառնալ ցանկին