Հայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը

05.05.2026

Հայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը

Երևանում անցկացվեց FINTECH360 միջազգային համաժողովը, որը համախմբեց շուրջ 500 մասնակից ավելի քան 30 երկրներից՝ ներառյալ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Կիպրոսը, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Ռումինիան, ԱՄԷ-ն, Հնդկաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Մոլդովան, Ուզբեկստանը, Վրաստանը և այլն։
 
Համաժողովն անցկացվեց FINTECH360-ի գլխավոր գործընկեր՝ Յունիբանկի աջակցությամբ, ինչպես նաև UBPay հայաստանյան վճարահաշվարկային համակարգի, KWIKPAY վճարային համակարգի, NS.cards ֆինտեխ հարթակի, VisionLabs, Megaladata, Արմբրոկ, Banfico և SatisfAI ընկերությունների հովանավորությամբ:
 
FINTECH360-ը միավորեց բանկային ոլորտի, վճարային համակարգերի, խոշոր ՏՏ ընկերությունների ղեկավարներին և ստարտափներին՝ քննարկելու ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման հիմնական միտումներն ու մարտահրավերները։
 
Բացման խոսքով հանդես եկան Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, MCC ICF վկայագրված քոուչ Սաբրինա Մոմինը և FinTech Armenia-ի հիմնադիր Ստեֆան Լուկասը։
 
FINTECH360 համաժողովը ևս մեկ անգամ հաստատեց իր կարևոր դերը որպես միջազգային հարթակ՝ ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման և երկխոսության համար։ Համաժողովի օրակարգի հիմնական թեմաներն էին՝

  • հաճախորդի փորձը ֆինտեխում և տեխնոլոգիաների դերը որակյալ պրոդուկտ ստեղծելու գործում,
  • ֆինանսական ոլորտի թվայնացումը՝ բաց բանկինգ, բաց ֆինանսներ, կենսաչափական նույնականացում,
  • AI-գործակալների և բազմագործակալ համակարգերի կիրառումը ֆինանսական գործընթացների ավտոմատացման մեջ,
  • վճարային ոլորտի հիմնական միտումները, էլեկտրոնային առևտրի զարգացումը,
  • կրիպտոարժույթների և բլոկչեյնի ոլորտում անվտանգությունն ու AML կարգավորումը։
Հագեցած գործարար ծրագրից հետո FINTECH360-ի մասնակիցները մեկնեցին Գառնի և Գեղարդ, ինչպես նաև գինեգործարան, որտեղ կազմակերպվել էր հայկական գինիների համտես։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Հնարավոր են ծառայությունների ժամանակավոր խափանումներ
    Հնարավոր են ծառայությունների ժամանակավոր խափանումներ
  • Տեխնիկական աշխատանքներ 24.04.2026թ.
    Տեխնիկական աշխատանքներ 24.04.2026թ.
  • Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար
    Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար
  • Յունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր
    Յունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր
  • Տեխնիկական աշխատանքներ 19.04.2026թ.
    Տեխնիկական աշխատանքներ 19.04.2026թ.
  • Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով
    Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով
Տեսնել բոլորը