Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար

Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար
24.07.2024 Յունիբանկը և Visa-ն իրականացնում են նոր համատեղ արշավ, որի շրջանակում բանկի  քարտապանների միջև կխաղարկվեն արժեքավոր նվերներ: Արշավի գլխավոր մրցանակն է 7-օրյա ուղևորություն Թունիս երկու անձի համար:

Արշավին կարող են մասնակցել հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը յուրաքանչյուր ամիս Յունիբանկի քարտով` Visa Direct-ի միջոցով արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին 100 ԱՄՆ դոլար կամ եվրո և ավելի գումարի փոխանցումներ կատարած հաճախորդները: Նշված գումարի Visa Direct փոխանցումներ կատարած քարտապանների միջև պատահականության սկզբունքով ամսական կընտրվեն երեք մասնակիցներ, որոնց կհանձնվեն  նվերներ:

Արշավի ընթացքում 1 000 ԱՄՆ դոլար կամ եվրո և ավելի գումարի Visa Direct փոխանցումներ կատարած քարտապանների միջև պատահականության սկզբունքով կընտրվի մեկ մասնակից, ում կտրամադրվի գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Թունիս: 
 
Visa Direct փոխանցումները հասանելի են Յունիբանկի մոբայլ հավելվածում՝ UNIMobile-ում: Visa Direct-ի միջոցով հաշված րոպեների ընթացքում կարելի է կատարել փոխանցումներ արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին: Փոխանցումը կատարելու համար անհրաժեշտ է նշել միայն ստացողի անուն, ազգանունը և քարտի համարը:
UNIMobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից և Google Play-ից։
 
Արշավի կանոններին և պայմաններին ծանոթացեք այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` (+37410) 71 22 22, (+37410) 59 55 55:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ