Յունիբանկը կստեղծի UBPAY դրամական փոխանցումների հայաստանյան նոր համակարգ

23.02.2024

Յունիբանկը կստեղծի UBPAY դրամական փոխանցումների հայաստանյան նոր համակարգ

ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի փետրվարի 20-ի նիստում Յունիբանկին թույլտվություն է տրամադրվել «ՅՈՒԲԻՓԵՅ» (UBPAY) դրամական փոխանցումների հայաստանյան միասնական վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության համար:  

Համակարգի նպատակը ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար դրամական փոխանցումների իրականացումն է: UBPAY փոխանցումները հնարավոր կլինի ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ՝ բանկային հաշվին կամ քարտին փոխանցելու միջոցով:

Հաճախորդների հարմարավետ սպասարկումն ապահովելու համար կգործարկվի նաև ժամանակակից մոբայլ հավելված, որը նոր տեխնոլոգիաների և առաջադեմ թվային լուծումների  շնորհիվ կառանձնանա իր  լայն ֆունկցիոնալությամբ:  

UBPAY համակարգի օպերատոր հանդիսանում է Յունիբանկը:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Visa-ն և Յունիբանկը  հայտարարում են Օլիմպիական խաղերին նվիրված արշավի մեկնարկը
    Visa-ն և Յունիբանկը հայտարարում են Օլիմպիական խաղերին նվիրված արշավի մեկնարկը
  • Յունիբանկն առաջարկում է օնլայն վարկեր մոբայլ հավելվածում
    Յունիբանկն առաջարկում է օնլայն վարկեր մոբայլ հավելվածում
  • Փոփոխություն Յունիբանկի սակագներում 30.01.2024թ.-ից
    Փոփոխություն Յունիբանկի սակագներում 30.01.2024թ.-ից
  • Յունիբանկը թողարկել է 11% և 5% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր
    Յունիբանկը թողարկել է 11% և 5% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր
  • Հրապարակային ծանուցում
    Հրապարակային ծանուցում
  • Յունիբանկի կողմից թողարկվող դոլարային պարտատոմսերի հիմնական պայմանները
    Յունիբանկի կողմից թողարկվող դոլարային պարտատոմսերի հիմնական պայմանները
Տեսնել բոլորը