Հարգելի հաճախորդներ, բաժնետերեր և գործընկերներ,
Սրտանց շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Թո՛ղ 2024 թվականը լինի բարեկեցության, նոր ձեռքբերումների և նվիրական երազանքների իրականացման տարի:
2023-ն ամփոփում ենք բարձր արդյունքներով և ձեռքբերումներով: Այսօր Յունիբանկը հանրության համար ոչ միայն հուսալի ֆինանսական գործընկեր է, այլև սոցիալապես պատասխանատու քաղաքացի, որն ակտիվ աջակցում է կրթական, մշակութային, բնապահպանական ծրագրերի իրականացմանը:
Որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության 2024 թվականի հիմնական ուղղություն՝ ընտրել ենք սպորտն ու առողջ ապրելակերպը՝ գիտակցելով դրա կարևորությունը հասարակության համար: Թո՛ղ ձեր կյանքում միշտ տեղ լինի սպորտի, առողջ ապրելակերպի, ուժեղ ոգու, ազնիվ և արդար մրցակցության և հաղթանակների համար: Oլիմպիական խաղերի կարգախոսի համաձայն՝ «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ՝ միասին»:
Շնորհավո՛ր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
Ձեր՝ Յունիբանկ
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Աշխատանքային գրաֆիկի մասին29.12.2023 Տեսնել ավելին -
«Առանց փողկապի» Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանի հետ11.12.2023 Տեսնել ավելին -
Հաստատվել են Mastercard Standard AMD կենսաթոշակային քարտի պայմանները01.12.2023 Տեսնել ավելին -
Փոփոխություն Յունիբանկի Խորհրդի կազմում04.12.2023 Տեսնել ավելին -
Յունիբանկը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր27.11.2023 Տեսնել ավելին -
Յունիբանկի հովանավորությամբ բացվել է Unisport ակումբը17.11.2023 Տեսնել ավելին