Բանկի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն 16.06.2021թ.
2021 թվականի հունիսի 16-ին գումարվելու է «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի 2020թ. տարեկան ընդհանուր ժողով` համատեղ ներկայության կարգով իրական ժամանակի ռեժիմում Zoom հավելվածի միջոցով (հղումը տրամադրվել է մասնակիցներին), հետևյալ օրակարգով.
1. «Յունիբանկ» ԲԲԸ 2020թ. գործունեության վերաբերյալ Վարչության տարեկան հաշվետվության հաստատում:
2. «Յունիբանկ» ԲԲԸ 2020թ. ֆինանսական հաշվետվությունների հաստատում:
«Յունիբանկ» ԲԲԸ 2020թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացության ներկայացում:
3. «Յունիբանկ» ԲԲԸ Ներքին աուդիտի 2020թ. հաշվետվության հաստատում: Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացության ներկայացում:
4. «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամների ընտրություն և քանակական կազմի հաստատում:
5. «Յունիբանկ» ԲԲԸ 2020թ. ֆինանսական արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման որոշման ընդունում:
6. «Յունիբանկ» ԲԲԸ 2021թ. ֆինանսական գործունեության արտաքին աուդիտն անցկացնող անձի հաստատում:
7. «Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման կարգ և «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի կանոնակարգ ներքին իրավական ակտերի գնահատում:
Մասնակիցների գրանցումը` սկսած ժամը 14:00-ից, ժողովի անցկացման սկիզբը` ժամը 14:15-ին:
Բաժնետերերին տրամադրվող նյութերի ցանկ2020թ. գործունեության վերաբերյալ Վարչության տարեկան հաշվետվություն
2020թ. ֆինանսական հաշվետվություններ
Ներքին աուդիտի 2020թ. հաշվետվություն, Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացություն
«Յունիբանկ» ԲԲԸ 2020թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացություն
Օրակարգի 4-7 հարցերի վերաբերյալ տեղեկատվություն
Քաղվածք Բանկի Խորհրդի նիստի արձանագրությունից
Ժողովի որոշման նախագիծ
Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է 2021թ. ապրիլի 30-ի դրությամբ «Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա:
Լրացրած քվեաթերթիկը Բանկի կողմից ընդունելու վերջնաժամկետ է սահմանվում 16.06.2021թ., ժամը 14:15: Հարգելի բաժնետերեր, հարցերի դեպքում կարող եք դիմել Բանկի Աշխատակազմ հետևյալ հեռախոսահամարով` +374 10 59 22 36 /ներքին 298 կամ 310/