Բանկի Բաժնետերերի արտահերթ ընդհանուր Ժողովի գումարման մասին հայտարարություն 25.03.2020թ.
2020 թվականի մարտի 25-ին գումարվելու է «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով` որոշումների ընդունման հեռակա քվեարկության (հարցման) կարգով, հետևյալ օրակարգով.
- «Յունիբանկ» ԲԲԸ կանոնադրության փոփոխությունների հաստատում:
1.1. «Յունիբանկ» ԲԲԸ տարեկան հաստատագրված շահութաբաժնով հայտարարված արտոնյալ բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանում:
1.2.«Յունիբանկ» ԲԲԸ կանոնադրական կապիտալի չափի ավելացում տեղաբաշխման բաց բաժանորդագրության միջոցով տարեկան հաստատագրված շահութաբաժնով լրացուցիչ արտոնյալ բաժնետոմսերի թողարկման արդյունքում:
«Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկը`
1. Ժողովի օրակարգի հարցերի վերաբերյալ քվեաթերթիկ:
2. «Յունիբանկ» ԲԲԸ կանոնադրության փոփոխությունների նախագիծ:
3. Ժողովի որոշման նախագիծ:
Բանկի կանոնադրության փոփոխության նախագիծ, Ժողովի որոշման նախագիծ:
Քաղվածք «Յունիբանկ» ԲԲԸ խորհրդի նիստի արձանագրությունից
«Յունիբանկ» ԲԲԸ Հաշվիչ հանձնաժողովի նիստի արձանագրություն
«Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի արձանագրություն
Հարգելի բաժնետերեր,
հարցերի դեպքում կարող եք դիմել Բանկի Աշխատակազմ հետևյալ հեռախոսահամարով` +374 10 59-22-36 /ներքին 310 և 302/: