Բանկի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն 25.06.2019թ.
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Չարենցի փողոց, 12 շենք, թիվ 53, 1-5) հրավիրում է իր բաժնետերերին մասնակցելու Բանկի բաժնետերերի 2018թ. տարեկան ընդհանուր ժողովին` բաժնետերերի համատեղ ներկայության կարգով, 2019 թվականի հունիսի 25-ին, ՀՀ, ք. Երևան, Ազատության պողոտա 2/2 hասցեում գտնվող Ռադիսոն Բլու հյուրանոցի «Արմենիա» դահլիճում:Մասնակիցների գրանցումը` սկսած ժամը 12:00-ից, ժողովի անցկացման սկիզբը` ժամը 12:40-ին: Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է 2019թ. մայիսի 10-ի դրությամբ:
25.06.2019Թ . «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳ
1. «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի Ընդհանուր ժողովի Հաշվիչ հանձնաժողովի կազմի և լիազորությունների ժամկետի հաստատում:
2. «Յունիբանկ» ԲԲԸ 2018 թ. գործունեության վերաբերյալ Վարչության տարեկան հաշվետվության հաստատում:
3. «Յունիբանկ» ԲԲԸ 2018 թ. ֆինանսական հաշվետվությունների հաստատում: «Յունիբանկ» ԲԲԸ 2018 թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացության ներկայացում:
4. «Յունիբանկ» ԲԲԸ Ներքին աուդիտի 2018 թ. հաշվետվության հաստատում: Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացության ներկայացում:
5. «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամների ընտրություն և քանակական կազմի հաստատում:
6. «Յունիբանկ» ԲԲԸ 2018 թ. ֆինանսական արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման որոշման ընդունում:
7. «Յունիբանկ» ԲԲԸ 2019 թ. ֆինանսական գործունեության արտաքին աուդիտն անցկացնող անձի հաստատում:
ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿ
«Յունիբանկ» ԲԲԸ 08.05.2019թ. Խորհրդի որոշմամբ հաստատվել է Բանկի բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի հետևյալ ցանկը.
1. «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի Ընդհանուր ժողովի Հաշվիչ հանձնաժողովի կազմի և լիազորությունների ժամկետի վերաբերյալ տեղեկատվություն:
2. «Յունիբանկ» ԲԲԸ 2018թ. գործունեության վերաբերյալ Վարչության հաշվետվություն:
3. «Յունիբանկ» ԲԲԸ 2018թ. ֆինանսական հաշվետվություններ:
4. «Յունիբանկ» ԲԲԸ 2018թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացություն:
5. «Յունիբանկ» ԲԲԸ Ներքին աուդիտի 2018թ. հաշվետվություն և Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացություն:
6. «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ Խորհրդի առաջարկ` նրանց մասին տեղեկությունների ներկայացմամբ:
7. «Յունիբանկ» ԲԲԸ 2018թ. ֆինանսական արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման վերաբերյալ Խորհրդի առաջարկություն:
8. «Յունիբանկ» ԲԲԸ 2019թ. ֆինանսական գործունեության արտաքին աուդիտն անցկացնող անձի վերաբերյալ տեղեկություններ:
9. Քվեաթերթիկ` «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի օրակարգի հարցերի վերաբերյալ:
Առաջարկություն բաժնետերերի Ընդհանուր ժողովի Հաշվիչ հանձնաժողովի կազմի և լիազորությունների ժամկետի վերաբերյալ
«Յունիբանկ» ԲԲԸ 08.05.2019թ. Խորհրդի որոշմամբ, Ժողովի հաստատմանն է ներկայացվում Հաշվիչ հանձնաժողովի կազմի և լիազորությունների ժամկետի վերաբերյալ հետևյալ առաջարկությունը.
հանձնաժողովի նախագահ` Աշխատակազմի ղեկավար Աննա Բադոյան, անդամներ` Իրավական սպասարկման և ժամկետանց պարտավորությունների հետբերման տնօրենի տեղակալ – դատաիրավական աշխատանքների դեպարտամենտի տնօրեն Նուրիջան Կիրակոսյան, Բյուջետային միջոցների վերահսկման վարչության պետ Հայկ Նալբանդյան, լիազորությունների ժամկետը` 3 տարի:
Առաջարկություն Խորհրդի անդամության թեկնածուների վերաբերյալ
Համաձայն «Յունիբանկ» ԲԲԸ 08.05.2019թ. Խորհրդի որոշման, Բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին ներկայացվում են Խորհրդի անդամների ընտրության վերաբերյալ հետևյալ առաջարկությունները`
- Խորհրդի քանակական կազմը թողնել անփոփոխ,
- վերընտրել Խորհրդի անդամներ Գագիկ Զաքարյանին, Գեորգի Պիսկովին, Էդուարդ Զամանյանին, Հրահատ Արզումանյանին, Դավիթ Փափազյանին, Վարդան Աթայանին, Արտեմ Կոնստանդյանին:
Գագիկ Զաքարյան , Գեորգի Պիսկով` «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետեր «Uniholding GG Limited» ընկերության լիազոր ներկայացուցիչներ (սովորական անվանական բաժնետոմսերի քանակը` 147,805,227 հատ, արտոնյալ հաստատագրված բաժնետոմսերի քանակը` 32,010,000 հատ)
Էդուարդ Զամանյան` Բանկի բաժնետեր չի հանդիսանում
Հրահատ Արզումանյան` Բանկի բաժնետեր չի հանդիսանում
Դավիթ Փափազյան` Բանկի բաժնետեր չի հանդիսանում
Վարդան Աթայան` Բանկի բաժնետեր (սովորական անվանական բաժնետոմսերի քանակը` 5,483 հատ)
Արտեմ Կոնստանդյան` Բանկի բաժնետեր չի հանդիսանում
Առաջարկություն շահույթի բաշխման վերաբերյալ
Հաշվի առնելով «Յունիբանկ» ԲԲԸ 2018 թ . ֆինանսական գործունեության արդյունքները , Բանկի 08.05.2019 թ . Խորհրդի որոշմամբ բաժնետերերի ընդհանուր ժողովին առաջարկվում է.
- սովորական անվանական բաժնետոմսերի գծով տարեկան շահութաբաժիններ չվճարել , ըստ ՀՀՄՍ 931.297 հազ. ՀՀ դրամի չափով զուտ շահույթն ուղղել Բանկի հեռանկարային զարգացմանը, գլխավոր պահուստին հատկացնել 5%:
Առաջարկություն Բանկի 2019 թ . Ֆինանսական գործունեության արտաքին աուդիտն անցկացնող անձի ընտրության վերաբերյալ
ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան 2019թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության նպատակով Բանկի կողմից հայտարարվել էր մրցույթ, որին մասնակցության հայտ է ներկայացրել «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ն:
Մրցութային հանձնաժողովի` Բանկի Վարչության կողմից մրցույթը անցկացվել և արդյունքներն ամփոփվել են ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգի և Բանկի ներքին իրավական ակտով սահմանված պահանջներին համապատասխան: 25.04.2019թ. Վարչության որոշմամբ, հիմք ընդունելով մրցութային առաջարկի արդյունքների գնահատումը, հաղթող է ճանաչվել «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ն: «Յունիբանկ» ԲԲԸ 08.05.2019թ. Խորհրդի որոշմամբ, բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացվում «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ն որպես «Յունիբանկ» ԲԲԸ 2019թ. Ֆինանսական գործունեության արտաքին աուդիտն անցկացնող անձ:
«Յունիբանկ» ԲԲԸ 2018թ. գործունեության վերաբերյալ Վարչության տարեկան հաշվետվությունը, «Յունիբանկ» ԲԲԸ 2018թ. ֆինանսական հաշվետվությունները, «Յունիբանկ» ԲԲԸ 2018թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացությունը, «Յունիբանկ» ԲԲԸ 2018թ. Ներքին աուդիտի հաշվետվությունը, Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացությունը ներկայացվում են առանձին:
Քաղվածք «Յունիբանկ» ԲԲԸ խորհրդի նիստի արձանագրությունից
«Յունիբանկ» ԲԲԸ 2018թ. Ներքին աուդիտի հաշվետվություն, Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացություն
Հաշվետվություն «Յունիբանկ» ԲԲԸ 2018թ. գործունեության վերաբերյալ
«Յունիբանկ» ԲԲԸ 2018թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացություն
«Յունիբանկ» ԲԲԸ 2018 թ. ֆինանսական հաշվետվություններ
Հարգելի բաժնետերեր, հարցերի դեպքում կարող եք դիմել Բանկի Աշխատակազմ հետևյալ հեռախոսահամարով` +374 10 59 22 36 /ներքին 298 կամ 310/