«Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
2023 թվականի դեկտեմբերի 1-ին գումարվելու է «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով` համատեղ ներկայության կարգով իրական ժամանակի ռեժիմում Zoom հավելվածի միջոցով (հղումը տրամադրվել է մասնակիցներին), հետևյալ օրակարգով՝
- «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամ Էդուարդ Զամանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:
- Կարինե Մինասյանին «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամ ընտրելու հարցը:
- «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի ձևավորման քաղաքականություն նոր ներքին իրավական ակտը հաստատելու հարցը:
Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է 2023թ. նոյեմբերի 3-ի դրությամբ, «Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա:
«Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկ`
- Ժողովի գումարման մասին ծանուցում:
- Տեղեկատվություն օրակարգի հարցերի վերաբերյալ:
- Քվեաթերթիկ օրակարգի հարցերի վերաբերյալ:
Լրացրած քվեաթերթիկը Բանկի կողմից ընդունելու վերջնաժամկետ է սահմանվում 01.12.2023թ., ժամը 14:05
Քաղվածք «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի նիստի արձանագրությունից:Խորհրդի ձևավորման քաղաքականություն: