Բանկի Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
2022 թվականի ապրիլի 11-ին գումարվելու է «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով` համատեղ ներկայության կարգով իրական ժամանակի ռեժիմում Zoom հավելվածի միջոցով (հղումը տրամադրվել է մասնակիցներին), հետևյալ օրակարգով՝
1. «Յունիբանկ» ԲԲԸ սովորական բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման տեղաբաշխման ձևի սահմանում:
2. «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի Ընդհանուր ժողովի Հաշվիչ հանձնաժողովի կազմի և լիազորությունների ժամկետի հաստատում:
Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է 2022թ. մարտի 23-ի դրությամբ, «Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա:
«Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկ`
1. Ժողովի գումարման մասին ծանուցում:
2. Տեղեկատվություն օրակարգի հարցերի վերաբերյալ:
3. Քվեաթերթիկ օրակարգի հարցերի վերաբերյալ:
Լրացրած քվեաթերթիկը Բանկի կողմից ընդունելու վերջնաժամկետ է սահմանվում 11.04.2022թ., ժամը 14:05:
Քաղվածք Բանկի Խորհրդի նիստի արձանագրությունիցՏեղեկատվություն օրակարգի հարցերի վերաբերյալ