Բանկի Բաժնետերերի 2016թ. տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն

«Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) հրավիրում է իր բաժնետերերին մասնակցելու Բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին` բաժնետերերի համատեղ ներկայության կարգով, 2017 թվականի մայիսի 25-ին, ժամը 12:00-ին, ՀՀ, ք. Երևան, Ազատության 2/2 պող. hասցեում գտնվող Ռադիսոն Բլու հյուրանոցի «Արմենիա» դահլիճում:

Մասնակիցների գրանցումը սկսվելու է ժամը 11:15-ից:

Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է 2017թ. ապրիլի 10-ի դրությամբ:

Տեղեկատու հեռախոս` (+37410) 59 55 55

25.05.2017Թ. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ

ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳ

1. «Յունիբանկ» ԲԲԸ 2016թ. գործունեության վերաբերյալ Վարչության տարեկան հաշվետվության հաստատում:

2. «Յունիբանկ» ԲԲԸ ԲԲԸ 2016թ. ֆինանսական հաշվետվությունների հաստատում: «Յունիբանկ» ԲԲԸ 2016թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացության ներկայացում:

3. «Յունիբանկ» ԲԲԸ 2016թ. Ներքին աուդիտի հաշվետվության ներկայացում և հաստատում: Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացության ներկայացում:

4. «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամների ընտրություն և քանակական կազմի հաստատում:

5. «Յունիբանկ» ԲԲԸ 2016թ. ֆինանսական արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման որոշման ընդունում:

6. «Յունիբանկ» ԲԲԸ 2017թ. ֆինանսական գործունեության արտաքին աուդիտն անցկացնող անձի հաստատում:


25.05.2017Թ. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ

ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻՆ

ՏՐԱՄՆԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿ

1. «Յունիբանկ» ԲԲԸ 2016թ. Ներքին աուդիտի հաշվետվություն և Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ եզրակացություն

2. «Յունիբանկ» ԲԲԸ 2016թ. գործունեության վերաբերյալ Վարչության հաշվետվություն

3. «Յունիբանկ» ԲԲԸ 2016թ. ֆինանսական հաշվետվություններ

4. «Յունիբանկ» ԲԲԸ 2016թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացություն

5. «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամության թեկնածուների վերաբերյալ Խորհրդի առաջարկ` թեկնածուների կենսագրության կցմամբ

6. Տարեկան շահութաբաժիններ վճարելու վերաբերյալ Խորհրդի առաջարկ

7. «Յունիբանկ» ԲԲԸ 2017թ. ֆինանսական գործունեության արտաքին աուդիտն անցկացնող անձի վերաբերյալ տեղեկություններ

8. Տարեկան Ժողովի օրակարգի հարցերի վերաբերյալ քվեաթերթիկ:


ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

ՇԱՀՈՒՅԹԻ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Յունիբանկ բաց բաժնետիրական ընկերության Խորհուրդը, հաշվի առնելով 2016 թվականի ֆինանսական գործունեության արդյունքները, 07.04.2017թ. Խորհրդի որոշմամբ Յունիբանկ ԲԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովին առաջարկում է.

- 2016թ. ֆինանսական արդյունքներով սովորական անվանական բաժնետոմսերի գծով տարեկան շահութաբաժինների չափը սահմանել արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափին հավասար: Համաձայն հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների ներկայացված ֆինանսական հաշվետվությունների, ճանաչել 2016թ-ին ձևավորված վնասը (443.2) մլն ՀՀ դրամ գումարի չափով:


ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

07.04.2017թ. Խորհրդի որոշմամբ Բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին ներկայացվում են Յունիբանկ ԲԲԸ Խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ Խորհրդի հետևյալ առաջարկությունները`

- Խորհրդի կազմի ընտրվելուց հետո դադարեցնել Խորհրդի անդամ Արարատ Ղուկասյանի լիազորությունները` համաձայն վերջինիս դիմումի

- Խորհրդի քանակական կազմը թողնել անփոփոխ

- վերընտրել Խորհրդի անդամներ Գագիկ Զաքարյանին, Գեորգի Պիսկովին, Էդուարդ Զամանյանին, Հրահատ Արզումանյանին

- Խորհրդի կազմում ընդգրկել Դավիթ Փափազյանին որպես Խորհրդի անկախ անդամ

- հաստատել Խորհուրդը հետևյալ կազմով` Գագիկ Զաքարյան, Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, Դավիթ Փափազյան:

Գագիկ Զաքարյան, Գեորգի Պիսկով ` «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետեր «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդ» ընկերության լիազոր ներկայացուցիչներ (սովորական անվանական բաժնետոմսերի քանակը` 147.805.227 հատ, արտոնյալ հաստատագրված բաժնետոմսերի քանակը` 32.010.000 հատ)

Էդուարդ Զամանյան ` Բանկի բաժնետեր չի հանդիսանում

Հրահատ Արզումանյան ` Բանկի բաժնետեր չի հանդիսանում

Դավիթ Փափազյան ` Բանկի բաժնետեր չի հանդիսանում: Դավիթ Փափազյանի թեկնածությունն առաջադրել է «Յունիբանկ» ԲԲԸ թվով 442.392 հատ սովորական անվանական բաժնետոմսերի սեփականատեր Թիմուր Կորսունը:



ԲԱՆԿԻ 2017թ. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան 2017 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության նպատակով Բանկի կողմից հայտարարվել էր մրցույթ, որին մասնակցության հայտ էին ներկայացրել Գրանթ Թորնթոն ՓԲ, Էրնսթ Ընդ Յանգ ՓԲ և Բի-ԴԻ-Օ Արմենիա ՓԲ ընկերությունները: Մրցութային հանձնաժողովի` Բանկի Վարչության կողմից մրցույթը անցկացվել և արդյունքներն ամփոփվել են ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգով և Բանկի ներքին իրավական ակտով սահմանված պահանջներին համապատասխան: 06.04.2017թ. Վարչության որոշմամբ Բանկի 2017 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար ներկայացված մրցութային առաջարկություններից մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող է ճանաչվել Գրանթ Թորնթոն ՓԲ ընկերությունը: Հիմք ընդունելով մրցույթի արդյունքները` 07.04.2017թ. Խորհրդի որոշմամբ որպես Բանկի 2017թ. արտաքին աուդիտն իրականացնող անձ Բանկի բաժնետերերի տարեկան Ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացվում Գրանթ Թորնթոն ՓԲ ընկերությունը:

Յունիբանկ ԲԲԸ 2016 թ. գործունեության վերաբերյալ Վարչության տարեկան հաշվետվությունը, Յունիբանկ ԲԲԸ 2016թ. ֆինանսական հաշվետվությունները, Յունիբանկ ԲԲԸ 2016թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ Գրանթ Թորնթոն աուդիտորական ընկերության եզրակացությունը, Յունիբանկ ԲԲԸ 2016թ. Ներքին աուդիտի հաշվետվությունը, Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացությունը ներկայայացվում են առանձին:



Ֆինանսական հաշվետվություններ և անկախ աուդիտորի եզրակացություն

«Յունիբանկ» ԲԲԸ ներքին աուդիտի 2016թ. տարեկան հաշվետվություն

Հաշվետվություն «Յունիբանկ» ԲԲԸ 2016թ. գործունեության վերաբերյալ



Հարգելի բաժնետերեր, հարցերի դեպքում կարող եք դիմել Բանկի Աշխատակազմ հետևյալ հեռախոսահամարով` +374 10 59 22 36 /ներքին 298 կամ 310/