Շահութաբաժինների վճարման քաղաքականությունը, կարգը եւ որոշումները
Շահութաբաժինները վճարվում են Բանկի զուտ շահույթից և/կամ շահույթի հաշվին ձևավորված պահուստներից: Սովորական բաժնետոմսերի գծով շահութաբաժինը վճարվում է դրամով, իսկ կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նաև այլ գույքով, այդ թվում` Բանկի բաժնետոմսերով: Արտոնյալ բաժնետոմսերի գծով շահութաբաժինը վճարվում է միայն դրամով: Բաժնետերերին իրենց բաժնետոմսերի դիմաց շահութաբաժինների վճարումները Բանկի կողմից չեն երաշխավորվում: Բանկի Բաժնետերերի Ընդհանուր Ժողովն իրավունք ունի որոշում ընդունել բաժնետոմսերի դիմաց շահութաբաժիններ չվճարելու վերաբերյալ:
Բանկը կարող է հայտարարել և վճարել եռամսյակային, կիսամյակային (այսուհետ` միջանկյալ) կամ տարեկան շահութաբաժիններ: Միջանկյալ շահութաբաժնի չափը չի կարող գերազանցել նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով բաշխված և/կամ հաշվարկված շահութաբաժնի 50 տոկոսը: Տարեկան շահութաբաժինների չափը չի կարող պակաս լինել արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից: Եթե ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահութաբաժինների սահմանված չափը հավասար է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափին, ապա տարեկան շահութաբաժիններ չեն վճարվում: Եթե ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահութաբաժինների չափը uահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից ավելի, ապա տարեկան շահութաբաժինները վճարվում են uահմանված տարեկան շահութաբաժնի և տվյալ տարում արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների գումարի տարբերությամբ:
Սովորական բաժնետոմսերի գծով տարեկան շահութաբաժինների վճարման վերաբերյալ որոշումը ընդունվում է Բանկի տարեկան ընդհանուր ժողովի կողմից` Բանկի Խորհրդի առաջարկության հիման վրա: Ընդհանուր ժողովը սահմանում է տարեկան շահութաբաժինների չափը, ինչպես նաև դրանց վճարման կարգը և ժամկետները: Միջանկյալ շահութաբաժինների վճարման վերաբերյալ որոշումը ընդունվում է Բանկի Խորհրդի կողմից: Բանկի Խորհուրդը սահմանում է միջանկյալ շահութաբաժինների չափը, ինչպես նաև դրանց վճարման կարգը և ժամկետները:Տարեկան շահութաբաժինների վճարման ժամկետը uահմանվում է Բաժնետերերի ընդհանուր ժողովի` շահութաբաժիններ վճարելու մաuին որոշմամբ: Միջանկյալ շահութաբաժինների վճարման ժամկետը uահմանվում է Խորհրդի` միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մաuին որոշմամբ, բայց ոչ շուտ, քան տվյալ որոշման ընդունման պահից 30 oր հետո:
Սովորական բաժնետոմսերի գծով շահութաբաժինների յուրաքանչյուր վճարման համար Բանկի խորհուրդը կազմում է շահութաբաժիններ uտանալու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակ, որում պետք է ընդգրկվեն`
- միջանկյալ շահութաբաժիններ վճարելու դեպքում` Բանկի այն բաժնետերերը, որոնք ընդգրկվել են Բանկի բաժնետերերի ռեեստրում` Խորհրդի միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մաuին որոշման կայացման oրվանից առնվազն 10 oր առաջ,
- տարեկան շահութաբաժիններ վճարելու դեպքում` Բանկի այն բաժնետերերը, որոնք ընդգրկվել են Բանկի բաժնետերերի ռեեստրում` Բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին մաuնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու oրվա դրությամբ:
Արտոնյալ բաժնետոմսի գծով շահութաբաժինը՝ ամբողջությամբ կամ մասամբ, ենթակա չէ վճարման, եթե դա կհանգեցնի բանկի տնտեսական նորմատիվներից որևէ մեկի խախտմանը կամ բանկի ֆինանսական վիճակի վատթարացմանը, ընդ որում`
ա. շահութաբաժնի լրիվ կամ մասնակի չվճարումը ենթակա չէ կուտակման և վճարման հետագայում,
բ. բանկի և արտոնյալ բաժնետիրոջ միջև որևէ իրավաբանական փաստաթղթով չի կարող նախատեսվել որևէ սահմանափակում բանկի համար շահութաբաժնի ամբողջական կամ մասնակի չվճարման դեպքում, ինչպես նաև որևէ իրավաբանական փաստաթղթով չի կարող նախատեսվել այդպիսի սահմանափակումներ նախատեսելու իրավունքի տրամադրում արտոնյալ բաժնետիրոջը, բացառությամբ եթե սահմանափակումը վերաբերում է սովորական բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարմանը: Ընդ որում, սովորական բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարման՝ սույն պարբերությամբ նշված սահմանափակումը կարող է վերաբերել միայն այն ժամանակահատվածին, որի ընթացքում ամբողջությամբ կամ մասամբ չի վճարվել արտոնյալ բաժնետոմսին հասանելիք շահութաբաժինը:
Բաժնետոմսերի գծով շահութաբաժինների տրամադրման վերաբերյալ որոշումներն ընդունվում են համաձայն գործող օրենսդրության, Բանկի կանոնադրության և Բանկի ռազմավարական ծրագրի:
Շահութաբաժինների վճարման քաղաքականություն
Շահութաբաժիններ վճարելու վերաբերյալ որոշումներ