ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ


ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ

  


«Յունիբանկ» ԲԲԸ-ի յուրաքանչյուր բաժնետեր համաձայն «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի իրավունք ունի անվճար ստանալու բանկի վերջին տարեկան հաշվետվության եւ արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:

Բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով Բանկը նրան պետք է անվճար տրամադրի «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված տեղեկությունները /օրենքը կարող եք գտնել կայքի «Կարգավորում» բաժնում/ 

ա) Բանկի Խորհրդի, Վարչության նախագահի և գլխավոր հաշվապահի վերաբերյալ սույն կանոնադրության 16.4. կետում նշված տեղեկությունները.

բ) Բանկի Խորհրդի անդամների, Վարչության նախագահի և գլխավոր հաշվապահի՝ նախորդ տարվա ընթացքում Բանկից ստացված ամբողջ վարձատրության (ներառյալ` պարգևատրումների, Բանկի համար որոշակի աշխատանք կատարելու դիմաց վճարների, աշխատավարձին հավասարեցված այլ եկամուտների) չափը, նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից Բանկից ստացված վարկերի և այլ փոխառությունների (այդ թվում` նաև մարված) վերաբերյալ տվյալներ, այդ թվում` չափը, տոկոսադրույքը և ժամկետը, բանկում նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցների մասին տեղեկատվություն՝ նրանց անունը (անվանումը), բանկում նրանց ունեցած մասնակցության չափը (բացառությամբ այն անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, որոնք չունեն Բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն՝ բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ), նախորդ տարվա ընթացքում նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից Բանկից ստացված վարկերի և այլ փոխառությունների (այդ թվում՝ նաև մարված) վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ չափը, տոկոսադրույքը և ժամկետը.

գ) Բանկի և նրա հետ կապված անձանց միջև կնքված խոշոր գործարքների, ինչպես նաեւ այն գործարքների մասին, որոնք կնքվել են այդ տեղեկությունները ստանալու վերաբերյալ պահանջը ներկայացնելուն նախորդող երկու տարվա ընթացքում և կապված են Բանկի կողմից «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ oրենքի 34 հոդվածի առաջին մասի "ա-գ", "թ",

դ) Բանկի կողմից Բանկի հետ կապված անձի նկատմամբ ստանձնած պարտավորությունների մասին.

ե) Բանկի` միանման քաղաքականություն իրականացնող մասնակիցների խմբերի ստեղծմանն ուղղված պայմանագրերի առկայության մասին, ինչպես նաև Բանկի՝ այդ պայմանագրերի կողմ հանդիսացող մասնակիցների անունները (անվանումները).

զ) Բանկի հաշվեկշռում արտացոլված գույքի նկատմամբ Բանկի գույքային իրավունքները հավաստող փաստաթղթերի, ընդհանուր ժողովի և կառավարման այլ մարմինների հաստատած Բանկի ներքին ակտերի, Բանկի առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունների, բանկի կողմից պետական կառավարման մարմիններին ներկայացվող ֆինանսական ու վիճակագրական հաշվետվությունների, ընդհանուր ժողովի, խորհրդի, տնoրինության նիստերի արձանագրությունների, Կենտրոնական բանկի կողմից իրականացված վերստուգումների եզրակացությունների պատճենները, Կենտրոնական բանկի կողմից Բանկի և (կամ) Բանկի ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշումների պատճեները, ներքին աուդիտի ղեկավարի կողմից Խորհրդին և Վարչության նախագահին (Վարչությանը) ներկայացված հաշվետվությունների պատճեները.

է) այն իրավաբանական անձանց ցանկը, որոնց կանոնադրական հիմնադրամում Բանկի ղեկավարները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք ունեն 20% և ավելի մասնակցություն կամ հնարավորություն` ներազդելու նրանց որոշումների վրա:

Բանկի բոլոր մասնակիցներին պետք է տրամադրվեն հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունները:

Սույն հոդվածի համաձայն` Բանկի մասնակցի ստացած տեղեկությունները նրա կողմից չեն կարող փոխանցվել այլ անձանց, ինչպես նաև դրանք չեն կարող oգտագործվել Բանկի գործարար համբավը արատավորելու, Բանկի մասնակիցների կամ հաճախորդների իրավունքներն ու oրինական շահերը խախտելու կամ նմանատիպ այլ նպատակներով: Հակառակ դեպքում նրանք ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության oրենքներով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

Բանկը պարտավոր է ցանկացած անձի պահանջով նրան տրամադրել`

ա) Բանկի պետական գրանցման վկայականի եւ բանկի կանոնադրության պատճեները.

բ) բաժնետոմսերի բաց բաժանորդագրության դեպքում՝ բանկի բաժնետոմսերի թողարկման ազդագրի պատճենը.

գ) Բանկի թողարկած պարտատոմսերի և այլ արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման դեպքում, տեղեկություններ՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով, ինչպես նաև դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված ծավալով եւ կարգով.

դ) Բանկի կանոնադրության 16.1. կետում նշված տեղեկությունները կամ փաստաթղթերի պատճեները:

Այս տեղեկությունների տրամադրման համար գանձվող վճարը չի կարող ավելի լինել դրանց պատրաստման և (կամ) փոստային առաքման համար արված փաստացի ծախսերից:

Վերոհիշյալ տեղեկատվությունը բանկը տրամադրում է գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետեւյալ ձեւերով.
- առձեռն` բանկի գլխամասային գրասենյակում, մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում;
- էլեկտրոնային հասցեով`

- փոստով` ք.Երեւան, Չարենցի 12, թիվ 53, 1-5 հասցեով: