Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացումը դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն: Վարկավորման շահավետ պայմանները փոքր և միջին ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների համար ստեղծում են բիզնեսի զարգացման առավել լայն հնարավորություններ: Մենք առաջարկում ենք շուկայի և բիզնեսի առանձնահատկությունների ուսումնասիրությունների հիման վրա հաճախորդների կոնկրետ խմբի համար հատուկ մշակված վարկային ծրագրեր: Այդպիսի մոտեցումը ՓՄՁ-ներին ապահովում է ակտիվ զարգացում և լավագույնս է համապատասխանում հաճախորդների սպասումներին:

ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
ԼՐԱՑՆԵԼ

Բիզնես վարկեր

Բիզնես վարկեր

«Բիզնես Լիզինգ»

Նպատակային նշանակությունը

Նոր սարք, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար

Լիզինգառուների նկատմամբ պահանջները

  • անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ կամ ոչ առևտրային կազմակերպություն
  • բիզնեսի գործունեության ժամկետը` առնվազն 12 ամիս
  • գործող ժամկետանց/դասակարգված պարտավորությունների բացակայություն
  • ոչ բացասական վարկային պատմություն` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության

Լիզինգի տրամադրման կարգը

անկանխիկ, տրամադրվում է միանվագ կամ փուլերով


Լիզինգը ձևակերպվում է բանկում` Երևանի «Բայրոն», «Թիվ 47», «Կենտրոն», «Կոմիտաս», «Մալաթիա» և «Տաշիր Կենտրոն», ինչպես նաև՝ մարզերում գտնվող բոլոր մասնաճյուղերում:

Արժույթը

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Լիզինգի նվազագույն և առավելագույն գումարը

1,000,000 – 450,000,000

2,500 – 1,200,000

2,500 – 1,000,000

Մեկ ապրանքի գծով ֆինանսավորման չափը ոչ ավել քան ՝

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

100,000,000

250,000

230,000

Լիզինգի նվազագույն և առավելագույն ժամկետը

6 - 84 ամիս

Ծրագրային ռեսուրսով հայտերի դեպքում առավելագույն ժամկետ - 60 ամիս

Լիզինգի սուբսիդավորման առավելագույն ժամկետը

42 ամիս

Լիզինգի տարեկան անվանական տոկոսադրույքը

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

  • Բանկի ռեսուրս 14%
  • Ծրագրային ռեսուրս 13.4%

9%

8%

Լիզինգի սուբսիդավորվող առավելագույն տոկոսադրույքը

8%

6%

6%

Լիզինգի տոկոսադրույքը հաշվարկվում է լիզինգի նվազող մնացորդի նկատմամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԼԻԶԻՆԳԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ:
ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ԱՅՍՏԵՂ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԱՅՍ ԼԻԶԻՆԳԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ, ԵԹԵ ԼԻԶԻՆԳԱՌՈՒՆ ԽԱԽՏԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

Արտարժույթով տրամադրված լիզինգի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ լիզինգի մարումների վրա:
Հայտի ուսումնասիրման վճարը 10,000 ՀՀ դրամ

Սուբսիդավորման ծրագրով լիզինգի պարագայում միջնորդավճարը չի գանձվում:

Պայմանագրի կնքման միանվագ միջնորդավճարը
  • 0.5% տրամադրվող գումարից, նվազագույնը` 20,000 դրամ, առավելագույնը` 400,000 դրամ:
  • Սուբսիդավորման ծրագրով լիզինգի պարագայում միջնորդավճար չի գանձվում:

Նվազագույն կանխավճարը

20%

40% և ավելի կանխավճարի դեպքում հայտի պարզեցված ուսումնասիրություն՝ լիզինգի տրամադրումը առանց վերլուծության գործող տոկոսադրույք +1%՝ առավելագույնը 40 մլն ՀՀ դրամ /համարժեք արտարժույթ/ հայտերի համար:

Առանց կանխավճարի լիզինգի տրամադրում հնարավոր է ստորև նշված տարբերակներով.

 1.Կանխավճարի ապահովագրություն

 Կանխավճարի ապահովագրման կիրառման պահանջներ.

  • Լիզինգի առարկայի առավելագույն արժեք – 100,000,000 ՀՀ դրամ, կամ համարժեք արտարժույթ

  • Լիզինգի առավելագույն ժամկետ – 60 ամիս

  • Համապարփակ ֆինանսական վերլուծություն

Կանխավճարի ապահովագրման պայմաններ.

  • Ապահովագրկան ընկերություն - «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ

  • Ապահովագրման ենթակա կանխավճարի առավելագույն չափ – Լիզինգի առարկայի արժեքի 30%

  • Կանխավճարի ապահովագրությունը իրականացվում է միանվագ ՝ 6%-միջնորդավճարի չափով, կնքվում է 2 տարի գործողության ժամկետով ապահովագրական վկայագիր: Երկու տարին լրանալուն պես նախնական կանխավճարի և իրականացված մայր գումարների վճարումների դրական տարբերության դեպքում կնքվում է պայմանագիր ՝ տարեկան 4% սակագնով:

2.Անշարժ գույքի գրավադրմամբ՝ կանխավճարի փոխարեն

  • Առանց կանխավճարի Լիզինգի տրամադրում հնարավոր է իրականացնել Բանկի համար ընդունելի անշարժ գույքի գրավադրմամբ ՝ կնքելով Գլխավոր վարկային պայմանգիր:
  • Եթե հաճախորդը արդեն իսկ ունի Բանկի հետ կնքված Գլխավոր վարկային պայմանագիր, և գրավների համախառն արժեքում առկա է ազատ սահմանաչափ:

  • Գրավի արժեքում ազատ սահմանաչափը (շուկայական արժեք) պետք է կազմի նախատեսված կանխավճարի կրկնապատիկը առնվազն ՝ չգերազանցելով վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն ցուցանիշը:

Ապահովվածություն

  • Բանկի պահանջով անշարժ և շարժական գույք, սարքավորումներ
  • Բանկի պահանջով այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց երաշխավորություններ
  • Բանկի պահանջով նաև այլ գրավ

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Վարկ հարաբերած գրավի արժեքը մինչև 70%` համաձայն Բանկի Վարկային քաղաքականության:

Լիզինգի մարման կարգը

  • մայր գումարի մարումը` ամենամսյա հավասարաչափ կամ անուիտետային մարումներով` ելնելով բիզնեսի առանձնահատկություններից (մայր գումարի մարման ժամանակացույցը կազմվում է լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտը ստորագրելուց հետո)
  • տոկոսագումարի մարում` ամենամսյա
  • լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 6 ամիս

Մարումների հերթականություն

Հաճախորդի կողմից Բանկի նկատմամբ պարտավորությունները կատարելիս՝ մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ պետական տուրք, տույժ, դատական ծախսեր, կոմիսիոն վճարներ, տոկոս, վարկ:
Տույժեր՝ ժամկետանցման դեպքում Երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր վարկի և տոկոսագումարների ժամկետանցման դեպքում վարկառուից գանձվում է ամսական տուգանք ժամկետանց գումարի 2%-ի չափով:
Վաղաժամկետ մարման տույժ Չի կիրառվում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են վարկավորման ընդհանուր ծախսի մեջ ներառված Բանկի եկամուտը ձևավորող վճարները:

Ապահովագրություն

Գույքային

Պարտադիր` պայմանագրի ամբողջ ժամկետի համար`

  • ժամկետի առաջին տարին՝ լիզինգի առարկայի ողջ արժեքի չափով,
  • հաջորդ տարիներին՝ լիզինգի մայր գումարի մնացորդից ոչ պակաս չափով:

Ապահովագրությունն իրականացվում է լիզինգառուի կողմից:

ՁԵՐ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԱՆՎՃԱՐ Է:


Հաշիվների (անկախ քանակից) վերաբերյալ տեղեկանքի և տեղեկատվության տրամադրում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով.

2000 ՀՀ դրամ, եթե հաճախորդը Բանկում սպասարկվում է 6 ամիս և ավելի:

5000 ՀՀ դրամ, եթե հաճախորդը Բանկում սպասարկվում է՝
ա) 6 ամսից պակաս,
բ) չի հանդիսացել Բանկի հաճախորդ:

Կրկնօրինակների տրամադրումը իրականացվում է նույն սակագներով:


Հաշվի սպասարկման պայմաններին և սակագներին կարող են ծանոթանալ հետևյալ հղումով:

«ԱՔՌԱ» վարկային զեկույցի համար գանձվող վճարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Մանրամասն սակագներին և արխիվին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 1 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ (ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ԵՌՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ) ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:


ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ՎԱՐԿԱՌՈՒԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁևԱՎՈՐՄԱՆ, ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԻ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ԱՆՑՆԵԼՈՎ ՀՂՈՒՄՈՎ:


Ժամկետանց պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ՝ դեբիտորական պարտք, պետական տուրք, արբիտրաժային վճար, դատական ծախսեր, տույժ, տոկոս և վարկ:

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ:


Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան:
Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, բացասական վարկային պատմության բացակայությունը, գրավի առարկայի որակը և այլն:
Վարկի մերժման գործոններն են հաճախորդի եկամուտների անբավարար լինելը, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը և այլն:

Հեռահար սպասարկման ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության համար այցելեք հետևյալ հղումներով՝  UNIBusiness Mobile հավելվածԻնտերնետ Բանկ - Հաճախորդ:

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
Տեղեկատու կենտրոն` +37410 59 55 55


ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել



Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 23/07/2026 15:31