Մրցույթի հայտարարություններ

Մրցույթի հայտարարություններ

Համակարգչային սարքավորումների ձեռքբերման մրցույթ / ԿՈԴ - ՀԴՏ.24-006

ՅՈՒՆԻԲԱՆԿԲԲԸ- ն (այսուհետ` Բանկ) մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով ս.թ. դեկտեմբերի 24-ին հայտարարում է մրցույթ, հետևյալ սարքավորման մատակարարման համար.

Սարքավորման անվանում

Չափման միավոր

Քանակ

1

Համակարգչային սերվեր Lenovo SR630 V3 512 GB RAM,CPU 6526Y

Հատ

4

Երաշխիքային սպասարկման ժամկետը՝ 3 տարի:

Ընդհանուր դրույթներ

  • Սարքերը պետք է լինեն չօգտագործած,
  • Յուրաքանչուր լոտի համար իրականացվելու է առանձին մրցույթ:

Տեխնիկական բնութագիրը

Ապրանքի

անվանում

Առարկայի նկարագրությունը

Քանակը,

հատ

Սերվեր

Սերվերների տեխնիկական տվյալները

- Սերվերը պետք է իր մեջ ներառի 2 պրոցեսոր,

- Պրոցեսորը Intel Xeon Gold 6526Y առնվազն, կամ ավելի բարձր դասի,

- Ամեն պրոցեսորի համար միջուկների քանակը՝ 16, հոսքերի քանակը՝ 32,

- Հիմնական հաշվարկային հաճախականությունն առնվազն՝ 2.8 GHZ,

- 2 հատ M.2 480GB կամ ավել SSD, ապարատային RAID,

- Պետք է ներառի առնվազն 512GB (5600MHz) օպերատիվ հիշողություն,

- Broadcom 10/25GbE SFP28 4-Port 10G/25G , 4 հատ համապատասխան մոդուլներ SR SFP28 Transceive և 4 հատ 3մ երկարությամբ օպտիկական մալուխ,

- Emulex LPE36002 Dual Port FC64 Fibre Channel , 2 հատ համապատասխան մոդուլներ 64GB Transceive և 2 հատ 3մ երկարությամբ օպտիկական մալուխ:

4

Մասնակիցների որակավորման չափանիշները

Մրցույթին մասնակից կազմակերպությունները պետք է համապատասխանեն հետևյալ որակավորման չափանիշներին`

  1. Մասնակից կազմակերպությունը պետք է ունենա առնվազն երեք տարվա գործունեության փորձ տվյալ ոլորտում,
  2. Մասնակից կազմակերպությունը պետք է հանդիսանա մատակարարվող սարքավորումներ արտադրող կազմակերպության ներկայացուցիչը (պաշտոնական ներկայացուցիչ, dealer, distributor, reseller և այլն):

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները կարող են մրցութային հայտերը ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ` ք.Երևան, Չարենցի փ., 12, թիվ 53, 1-5: Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին` ժամը 9.00-ից մինչև 16.00-ն) կամ ուղարկել պատվիրված նամակով: Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. հունվարի 20-ը մինչև ժամը 16.00 ներառյալ:

Մրցույթում հաղթող կազմակերպությունների հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր:

Մրցույթի անցկացման պայմանները

Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին համապատասխան Բանկ են ներկայացնում մրցույթի հայտերը։ Հայտերը ներառում են հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերը.

ա) մրցույթի մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարները, պետական գրանցման վկայականի պատճենը,

բ) բանկի հայեցողությամբ այլ անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք կհաստատեն մատակարարվող ապրանքների և մատուցվելիք ծառայությունների որակը,

գ) մատակարարվող սարքի անվանումը, արտադրող կազմակերպության կողմից տրված սարքի կոդը, տեխնիկական չափանիշները, առաջարկվող գինը, երաշխիքային սպասարկման և մատակարարման ժամկետները,

դ) մրցույթում հաղթող կազմակերպությունը պարտավոր է Յունիբանկ ԲԲԸ ունենալ, կամ բացակայության դեպքում բացել սեփական հաշվեհամարը:

Մրցույթի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը: Միաժամանակ ծրարի վրա պետք է կատարվեն՝ մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրի /հասցեի/ և «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» գրառումները:

Մրցույթի մասնակիցները, մինչև հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը: Հայտի փոփոխությունը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:

Մրցույթի արդյունքների մասին արձանագրության ձևակերպումից հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում Բանկի և մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների միջև կնքվում է պայմանագիր, ընդ որում Բանկը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներին առաջարկում է կնքել պայմանագրեր մրցույթի արդյունքների մասին արձանագրության ձևակերպումից հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում:

Մրցույթի անցկացման հետ կապված հարցերի դեպքում զանգահարել` 043-014723 հեռախոսահամարով Նարե Ազատյանին:

Սարքերի հետ կապված տեխնիկական հարցերի դեպքում զանգահարել` 043-004255 հեռախոսահամարով Անդրանիկ Վարդանյան:

Հավելված 1. Հայտի պահանջներ