Սոցիալական փաթեթի հաշիվներ
Սոցիալական փաթեթի հաշիվներ
Յունիբանկը շահավետ պայմաններով իրականացնում է սոցիալական փաթեթների բանկային հաշիվների սպասարկում` առաջարկելով 9% տարեկան տոկոսադրույք հաշվի մնացորդի նկատմամբ:
Յունիբանկը շահավետ պայմաններով իրականացնում է սոցիալական փաթեթների բանկային հաշիվների սպասարկում` առաջարկելով 9% տարեկան տոկոսադրույք հաշվի մնացորդի նկատմամբ:
Արժույթը` ՀՀ դրամ
Բանկային հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկվող
տարեկան տոկոսադրույքը` 9%
Հաշիվը նախատեսված է ՀՀ կառավարության կողմից տրամադրվող սոցիալական փաթեթից օգտվող ֆիզիկական անձանց համար:
Տոկոսների վճարումը` ամենամսյա: Կուտակված տոկոսները կարող են ծախսվել միայն սոցիալական փաթեթի մեջ ներառվող 4 ուղղություններով (առողջության ապահովագրություն, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ուսման վճար, հանգստի ապահովում ՀՀ-ում և ԼՂՀ-ում)
Հաճախորդն իրավունք ունի կատարել հաշվի համալրումներ` առանց գումարային սահմանափակման: Հաշվից ելքեր կարող են կատարվել միայն սոցիալական փաթեթի մեջ ներառվող 4 ուղղություններով` անկանխիկ փոխանցումների տեսքով:
Բանկն իրավունք ունի փոխել տարեկան տոկոսադրույքը` այն 20 օր առաջ հրապարակելով բանկի ինտերնետային կայքում:
Հաշվի բացումն ու սպասարկումն իրականացվում է անվճար: