Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացումը դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն: Վարկավորման շահավետ պայմանները փոքր և միջին ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների համար ստեղծում են բիզնեսի զարգացման առավել լայն հնարավորություններ: Մենք առաջարկում ենք շուկայի և բիզնեսի առանձնահատկությունների ուսումնասիրությունների հիման վրա հաճախորդների կոնկրետ խմբի համար հատուկ մշակված վարկային ծրագրեր: Այդպիսի մոտեցումը ՓՄՁ-ներին ապահովում է ակտիվ զարգացում և լավագույնս է համապատասխանում հաճախորդների սպասումներին:

ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
ԼՐԱՑՆԵԼ

Բիզնես վարկեր

Բիզնես վարկեր

Վարկ «Փոքր և Միջին ձեռնարկությունների համար»


ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ

200 000 Եվրո
200 000 ԱՄՆ դոլար
100.000.000 ՀՀ դրամ

ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ

սկսած 6%` Եվրոյի դեպքում
սկսած 10%` ԱՄՆ դոլարի դեպքում
սկսած 14%` ՀՀ դրամի դեպքում

ԺԱՄԿԵՏ

մինչև 120 ամիս


Բիզնես վարկ «Փոքր և միջին ձեռնարկությունների համար»

Նպատակային նշանակությունը

Վարկը նախատեսված է բիզնես նպատակների, ինչպես նաև այլ բանկերում վարկերի վերաֆինանսավորման համար:

Վարկառուի նկատմամբ պահանջները

- անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ

- բիզնեսի գործունեության ժամկետը` առնվազն 12 ամիս

- ոչ բացասական վարկային պատմություն` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության

Վարկի արժույթը

  • ՀՀ դրամ
  • ԱՄՆ դոլար
  • Եվրո

Տարեկան գործող տոկոսադրույքը սկսած

Վարկի արժույթ

Վարկի տարեկան տոկոսադրույք սկսած

Վարկի առավելագույն ժամկետ

AMD

14%

84 ամիս

USD

10%

120 ամիս

EUR

6%

60 ամիս

Վարկի նվազագույն գումարը

  • 5,000,000 ՀՀ դրամ
  • 10,000 ԱՄՆ դոլար
  • 10,000 Եվրո

Վարկի առավելագույն գումարը

  • 100,000,000 ՀՀ դրամ
  • 200,000 ԱՄՆ դոլար
  • 200,000 Եվրո` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության:

Վարկի ժամկետը

  • Շրջանառու միջոցների ձեռք բերման նպատակով` մինչև 48 ամիս
  • Հիմնական միջոցների ձեռք բերման և կապիտալ ներդրումների նպատակով` ՀՀ դրամի համար մինչև 84 ամիս, ԱՄՆ դոլարի-120 ամիս և Եվրո-60 ամիս

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Վարկի երկարաձգման կամ վարկի պայմաններում փոփոխություններ իրականացնելու դեպքում Բանկը իրավունք ունի վերանայել վարկի տոկոսադրույքը: Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Ապահովվածությունը

Անշարժ գույք կամ շարժական գույք (ավտոտրանսպորտ), ապրանքանյութական պաշարներ (ԱՆՊ), շրջանառու , հիմնական միջոցներ և այլն:

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Վարկ հարաբերած գրավի արժեք

  • Առավելագույնը 70%` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության:
  • Անշարժ և շարժակամ գույքը, այդ թվում մեքենա սարքավորումները, շրջանառու միջոցները, որպես մեկ ընդհանրական գրավ ընդունելու դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքի շուկայական արժեքը:

Վարկի տրամադրման կարգը

Վարկը միանվագ փոխանցվում է հաճախորդի բանկային հաշվին:

Վարկի մարման կարգը

  • Մայր գումարի հավասարաչափ, անուիտետային կամ հարմարեցված ժամանակացույցով, այդ թվում մինչև 6 ամիս արտոնյալ ժամանակահատվածի հնարավորությամբ մարումներ` ելնելով բիզնեսի առանձնահատկություններից:
  • Տոկոսագումարի մարումը ամենամսյա:

Միջնորդավճար

0%

Տույժեր

Երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր վարկի և տոկոսագումարների ժամկետանցման դեպքում վարկառուից գանձվում է ամսական տուգանք ժամկետանց գումարի 2 տոկոսի չափով:

Վաղաժամկետ մարման տուգանք

  • Մինչև 24 ամիս վաղաժամկետ մարելու պարագայում, ինչպես նաև եթե մարման գումարը գերազանցում է ըստ ժամանակացույցի վճարման ենթակա ամսական վճարի եռապատիկը`առկա է վաղաժամկետ մարման տուգանք`վարկի ժամանակացույցով նախատեսված ամսական մարումը գերազանցող գումարի 3%-ի չափով:

  • 25-36 ամսվա ընթացքում վաղաժամկետ մարելու պարագայում, ինչպես նաև եթե մարման գումարը գերազանցում է ըստ ժամանակացույցի վճարման ենթակա ամսական վճարի եռապատիկը`առկա է վաղաժամկետ մարման տուգանք`վարկի ժամանակացույցով նախատեսված ամսական մարումը գերազանցող գումարի 2%-ի չափով:

  • 37-րդ ամսվանից սկսած վաղաժամկետ մարելու պարագայում առկա չէ վաղաժամկետ մարման տույժ

Վարկային հայտի ուսումնասիրման վճար

Համաձայն բանկում գործող սակագների


ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել



Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 04/12/2024 18:47