Յունիբանկն առաջարկում է բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում

Յունիբանկն առաջարկում է բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում
21.04.2025 Ապրիլի 18-20-ը Յունիբանկը մասնակցեց Leasing EXPO/Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսին: Այդ օրերին՝ որպես հատուկ առաջարկ, բանկն իր տաղավարում անհատ ձեռնարկատերերին առաջարկում էր մինչև 10 միլիոն դրամ բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում: Հաշվի առնելով առաջարկի նկատմամբ ցուցահանդեսի այցելուների կողմից ցուցաբերված մեծ հետաքրքրությունն ու պահանջարկը՝ բանկը որոշում կայացրեց շարունակել էքսպրես լիզինգի նախահաստատումը հաշված րոպեների ընթացքում։ Արագ և հարմարավետ սպասարկման համար Յունիբանկը բիզնես հաճախորդներին առաջարկում է դիմել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված՝ մասնագիտացված մասնաճյուղեր։
 
«Յունիբանկը ակտիվ զարգացնում է բիզնես լիզինգը՝ առաջարկելով շահավետ պայմաններ: Նախորդ տարվա համեմատ՝ լիզինգի մեր պորտֆելը կրկնապատկվել է: Մեր մասնագիտացված բիզնես մասնաճյուղերում հաճախորդները ստանում են անհրաժեշտ խորհրդատվություն և հենց իրենց գործունեությանն առավելագույնս համապատասխանող պայմաններ», - նշեց Յունիբանկի ծրագրային վարկավորման վարչության պետ Էմմա Հարությունյանը:
 
Յունիբանկն առաջարկում է վերազինել բիզնեսը նոր սարքավորումներով և տեխնիկայով՝ լիզինգի հետևյալ պայմաններով.
  • Տոկոսադրույքը՝ սկսած 0%-ից
  • Կանխավճարը՝ սկսած 0%-ից
  • Գրավի բացակայություն
  • Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ՝ մինչև 6 ամիս
  • Մատակարարի ընտրության հնարավորություն
  • Ժամկետից շուտ մարման հնարավորություն՝ առանց տույժերի
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.՝ +374 10 71 22 22, +374 10 59 55 55: 

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ